IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM
RU EN
Մուտք login_arrow
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ Промо на главной
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

CMO-2025

13.06.2025

ԻՆՆԵՐՈՐԴՑԻ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՌՅԱԿԸ ՆՎԱՃԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԲԱՐՁՈՒՆՔԸ...



    Օլիմպիական քվանտականների կրտսեր սերունդը սրբորեն հետևում է ավագ ընկերների օրինակին և գեղեցիկ հաղթանակներ արձանագրում միջազգային օլիմպիական հարթակում:
   Ս.թ. մարտի 14-19-ը Մայկոպում կայացավ մաթեմատիկայի 10-րդ կովկասյան օլիմպիադան, որին մեր հանրապետությունը ներկայացնում էր 9-րդ դասարանում սովորող չորս պատանի: Նրանցից երեքը քվանտականներ են: Երեք մասնակիցն էլ փայլուն հանդես եկան օլիմպիադայում և ուժերը փորձելով իրենց տարեկից պատանիների հետ՝ արձանագրեցին հիանալի արդյունք: Մասնավորապես Հայկ Մանուկյանը արժանացավ ոսկե, իսկ Տիգրան Հախեյանը և Արեն Գրիգորյանը՝ արծաթե մեդալների:
    Ուրախալի է նաև այն փաստը, որ օլիմպիադայի աշխատանքները թարգմանեց ու գնահատեց «Քվանտ» վարժարանի շրջանավարտ, տարիներ առաջ միջազգային օլիմպիական հաղթարշավում իր անունը ոսկե տառերով գրած Ալբերտ Գևորգյանը:
   Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և խորին երախտագիտություն հայտնում պատանիներին օլիմպիադային նախապատրաստելու, նաև օլիմպիադան համակարգելու գործում մեծ ներդրում ունեցած «Քառակուսի» կրթական հիմնադրամին:
Հ. Լ.

footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 «Քվանտ» վարժարան