IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Լիցենզիաներ և արտոնություններ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Լիցենզիաներ և արտոնություններ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Մեր մասին
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

15.10.2022

ՀՀ փորձարարական, ոչ պետական առաջին դպրոցն է, որը հիմնադրվել է 1991թ․ սեպտեմբերին (արտոնագիր հ․ 001)։ Վարժարանի շրջանավարտները ստանում են պետական ատեստատ։ Առաջին ուստարում վարժարանը ուներ 49 աշակերտ, 17 ուսուցիչ և 21 շրջանավարտ: Զբաղեցնում էր մոտ 400 քմ տարածք: Ներկայումս շուրջ 3000 շրջանավարտ ունեցող վարժարանի տարրական, միջին և ավագ դասարաններում սովորում է մոտ 1000 աշակերտ։ Գործող 60 դասարաններից երկուսում կրթությունն իրականացվում է Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով, իսկ մյուս 58 դասարաններում՝ վարժարանի հեղինակային ծրագրով։

ՀՀ փորձարարական, ոչ պետական առաջին դպրոցն է, որը հիմնադրվել է 1991թ․ սեպտեմբերին (արտոնագիր հ․ 001)։ Վարժարանի շրջանավարտները ստանում են պետական ատեստատ։ Առաջին ուստարում վարժարանը ուներ 49 աշակերտ, 17 ուսուցիչ և 21 շրջանավարտ: Զբաղեցնում էր մոտ 400 քմ տարածք: Ներկայումս շուրջ 3000 շրջանավարտ ունեցող վարժարանի տարրական, միջին և ավագ դասարաններում սովորում է մոտ 1000 աշակերտ։ Գործող 60 դասարաններից երկուսում կրթությունն իրականացվում է Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով, իսկ մյուս 58 դասարաններում՝ վարժարանի հեղինակային ծրագրով։
Վարժարանում գործում են տարրական (1-4-րդ), միջին (5-9-րդ) և ավագ (10-12-րդ) դասարաններ: Տարրական և միջին դասարաններում ուսումնական ծրագրերի հիմքում ընկած են պետական հանրակրթական դպրոցների համապատասխան ծրագրերը: Վարժարանի ավագ դասարաններում ուսուցումը տարվում է տարբերակված ծրագրերով` հետևյալ հոսքերով.
•    ֆիզիկամաթեմատիկական
•    քիմիակենսաբանական
•    պատմաբանասիրական
•    տնտեսագիտական
•    Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիր,
ընդ որում՝ առաջին չորս հոսքերը գործում են 10-րդ դասարանից սկսած, իսկ հինգերորդ` միջազգային հոսքը` 11-րդ դասարանից սկսած:
Հանրակրթության ոլորտում ամենահզոր կազմակերպության՝ Միջազգային բակալավրիատի անդամ «Քվանտը» դարձավ 2011 թ․-ից՝ ստանալով համապատասխան հավաստագիր, այն էլ միանգամից կրթական եռաստիճան ծրագրերից ամենաբարձր աստիճանի` ՄԲ «Դիպլոմա» ծրագիր իրականացնելու իրավունքով։
ՈՒշագրավ է այն, որ միջազգային հեղինակավոր այդ կառույցի 2021թ հոկտեմբերին իրականացրած համալիր տեսչական գնահատման արդյունքում վարժարանը արժանացավ ամենաբարձր գնահատականի։
Ուսումնական ծրագրերը կազմված են միջնակարգ կրթության և բուհերի ընդունելության ծրագրերի հիման վրա այնպես, որ աշակերտը լրիվ միջնակարգ կրթություն ստանալուն զուգահեռ պատրաստվի նախընտրած բուհի ընդունելության քննություններին:
Յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում աշակերտները հանձնում են ստուգարքներ, իսկ վերջում` քննություններ:
Վարժարանում բոլոր առարկաներից անվճար գործում են օլիմպիական խմբակներ, որտեղ լավագույն աշակերտները հնարավորություն են ստանում խորացնելու իրենց գիտելիքները: 5-12-րդ դասարանի` օգնության կարիք ունեցող աշակերտների համար գործում են դասապատրաստման անվճար խմբեր:
Վերջին տարիներին վարժարանը տալիս է տարեկան 100-120 շրջանավարտ: Նրանց 95%-ից ավելին բուհ է ընդունվում առաջին իսկ տարում, և որպես կանոն` զգալի մասը` անվճար հիմունքներով: Վարժարանում աշխատում է ավելի քան 100 մանկավարժ, որոնցից շուրջ 25-ը գիտությունների թեկնածուներ և դոկտորներ են: Նրանց մի մասը միաժամանակ դասավանդում է ԵՊՀ-ում և հանրապետության այլ բուհերում: Ուսուցիչների մանկավարժական աշխատանքը կազմակերպվում է ըստ առարկայական ամբիոնների:
Վարժարանը հանրապետության առաջին  դպրոցն է, որտեղ 1991 թ-ից սկսած՝ ներդրվեց և փորձարկվեց հոսքային ուսուցումը ավագ դպրոցում, որն էլ դարձավ այսօրվա եռամյա ավագ դպրոցի նախատիպը։ Դեռևս 2002 թ-ին ՀՀ ԿԳ Նախարարի համապատասխան հրամանով վարժարանում իրականացվեց գիտափորձ, որի ընթացքում շուրջ 5 տարի կատարվեց եռամյա ավագ դպրոցի ֆիզմաթ հոսքի ծրագրերի մշակում և փորձարկում, ինչն էլ փաստացի դարձավ այսօրվա եռամյա ավագ դպրոցի նախատիպը։
«Քվանտը» առաջինն էր, որտեղ տարբեր դասարանների համար բոլոր առարկաներից սկսեցին գործել օլիմպիական խմբակներ։ Դրանով հիմնականում փորձ է արվում լուծել մեր երկրում գործող հանրակրթական համակարգի ամենամեծ խնդիրներից մեկը և հնարավորություն տալ աշակերտին ստանալու իր նախասիրություններին և ունակություններին համապատասխան կրթություն, խորացնելու իր գիտելիքները։ Կարելի է ասել, որ վարժարանում գործում է երկրորդ դպրոցը՝ օլիմպիականը, որը փաստորեն ապագա գիտնականների յուրօրինակ դարբնոց է։
Արդյունքները սպասել չտվեցին։ Սկսած 1992թ.-ից` վարժարանի աշակերտները գործուն մասնակցություն ունեն դպրոցականների առարկայական օլիմպիադաներին: Իսկ 1997-1998 ուստարվանից վարժարանը դպրոցականների առարկայական օլիմպիադաների քաղաքային և հանրապետական փուլերի անվիճելի առաջատարներից է։
1998 թվականից վարժարանի սաները մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, աստղագիտություն, կենսաբանություն առարկաներից փայլուն կերպով սկսեցին հանդես գալ միջազգային օլիմպիադաներում։ 2005թ. «Քվանտի» սան Վահե Մուսոյանը հանրապետություն բերեց առաջին ոսկե մեդալը ինֆորմատիկայի համաշխարհային օլիմպիադայից: ԱՄՆ-ի Ստենֆորդի համալսարանի շրջանավարտ քվանտականը այսօր էլ չի խզում կապը հարազատ կրթօջախի հետ։ Հայրենիքում լինելու դեպքում նա սիրով վարում է վարպետության դասեր վարժարանի օլիմպիականների հետ։
Օլիմպիական ասպարեզում հաղթական ավանդույթները շարունակվում են․ միայն 2021 թվականին տարբեր առարկաների միջազգային օլիմպիադաներից մեր սաները շահել են 23 մեդալ, որից  5-ը՝ ոսկի, 10-ը՝ արծաթ, 8-ը՝ բրոնզ; Նույն թվականին Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում «Քվանտ» վարժարանը ներկայացնող թիմը 22 երկրների ֆիզմաթ թեքումով 105 դպրոցների միջև կայացած պայքարում արձանագրած փայլուն արդյունքի համար թիմային հաշվարկով զբաղեցրեց առաջին տեղը ։ Հաղթական ընթացքը շարունակվեց նաև նույն  թվականին կայացած Մեգապոլիսների օլիմպիադայի բլից տուրնիրում։
1996 թվականից սկսած՝ վարժարանում հիմք դրվեց մի նախաձեռնության, որը հետագայում ծավալվեց և վերածվեց գեղեցիկ ավանդույթի․ խոսքը օժտված երեխաների մրցույթի մասին է։ Օժտված երեխաներ հայտնաբերելու և նրանց հետագա ուսումը հովանավորելու նպատակով ԵՊՀ-ն և վարժարանը 1996-ից սկսած կազմակերպում են մրցույթ 5-9-րդ դասարանների աշակերտների համար։ Մրցույթում հաղթած լավագույն աշակերտները իրավունք են ստանում անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորելու վարժարանում և հետագայում համալրում են միջազգային օլիմպիադաներում բարձունքներ նվաճած քվանտականների շարքերը։
Տարիներ շարունակ Քվանտի սաները լավագույնն են ճանաչվում նաև ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում; ինչը վկայում է այն մասին, որ քվանտականները իրենց գիտելիքներով և կրթվածությամբ փայլում են ոչ միայն դպրոցում , այլև բուհերում։ Օրինակ՝ 2010 թ. ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակաբաշխության 37 մրցանակակիրներից 9-ը (24 %) «Քվանտ» վարժարանի սաներն են, որոնցից երկուսը՝ աշակերտներ, 7-ը՝ տարբեր բուհերի ուսանողներ:
Հետազոտող քվանտականի կերպարի ձևավորմանը մեծապես նպաստող քայլերից մեկն էլ վերջին տարիներին շրջանառության մեջ դրված հետազոտական աշխատանքն է, որը կատարելով՝ բոլոր տարիքային խմբերի քվանտականները առաջին քայլերն են անում գիտության մեջ, ծանոթանում գիտական աշխատանք կատարելու առանձնահատկություններին, գիտական ղեկավարի կարևոր խորհուրդներին հետևելով՝ լրջագույն բացահայտումներ անում։
Հաճախ հետազոտական աշխատանքի ղեկավարներ են լինում ոչ միայն ուսուցիչները, այլև իրենց ոլորտներում կայացած, միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ։
Հետազոտական աշխատանք կատարելու ընթացքում ձեռք բերած հմտությունների շնորհիվ էր, որ 2020 թ․ քվանտական պատանիները ֆիզիկայի ամբիոնի բարձրակարգ մասնագետ Գրիգոր Աղաբաբյանի գիտական ղեկավարությամբ գիտության միջազգային փառատոնին ներկայացրին չափազանց հետաքրքիր թեմա՝ «Հոտերի տարբերակում արհեստական բանականության կիրառմամբ» և իրենց ստեղծած սարքով՝ հոտեր տարբերակող «Արհեստական քթով»  փայլուն հաղթանակ տարան Միջազգային գիտատեխնիկական փառատոնի նախ՝ Հայաստանյան, ապա միջազգային փուլում՝ աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ թիմերի շարքում զբաղեցնելով պատվավոր 4-րդ մրցանակային տեղը “EMBEDDED SYSTEMS” անվանակարգում և ևս մի փառահեղ հաղթանակ ավելացնելով «Քվանտ» վարժարանի 30-ամյա պատմության մեջ։
Վարժարանի նորարարական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում «Ինֆորմատիկան և տեղեկատվական տեխնոլոգիաները դպրոցում» թեմայով կատարած բազմաթիվ աշխատանքները: Այս ոլորտում «Քվանտը» հանրապետության անվիճելի առաջատարն է: 1997 թ.-ից սկսած` վարժարանը «ՏՏ-ն դպրոցում» թեմայով շահել և հաջողությամբ իրականացրել է տեղական ու միջազգային բազմաթիվ դրամաշնորհային և տենդերային աշխատանքներ:
Վարժարանի մի խումբ աշխատակիցներ առաջինն էին, որոնց մտահղացմամբ 1997-2002թթ. մոդելավորվեցին և ստեղծվեցին սկզբունքորեն նոր տիպի համակարգչային ակտիվ կրթական միջավայրեր՝ ֆիզիկայի վիրտուալ և մաթեմատիկայի թվային լաբորատորիաներ։ Այդ միջավայրում աշակերտը ոչ թե պասիվ սովորող է, այլ ակտիվ հետազոտող, փորձարար։ Այդ ոլորտում ունեցած ձեռքբերումների շնորհիվ էր, որ 2000թ. վարժարանի տնօրենը հրավիրվեց Մոսկվա` մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ինֆորմացիոն տեխնոլոգիաները դպրոցում» թեմայով գիտաժողովին։
Հանրապետության կրթական ոլորտում վարժարանի ամենազգալի ներդրումներից մեկն էլ ինֆորմատիկա առարկայի  դասավանդման և տեղեկատվական  տեխնոլոգինաները հանրակրթական դպրոց ներդնելու «Արագած» անունը կրող ծրագիրն է:
Վերջին տարիներին վարժարանում հրատարակվել են ավանդական և էլեկտրոնային շուրջ 50 ուսումնական ձեռնարկներ։
Վարժարանում ստեղծված վիրտուալ որոշ լաբորատորիաներ և էլեկտրոնային ուսումնական ձեռնարկներ` բովանդակային հարստությամբ և տեխնիկական նորամուծություններով, այսօր էլ համարվում են չգերազանցված ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Այդպիսի վերջին աշխատանքներից են 2009 թ. Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում մրցութային հիմունքներով, ռուսական հայտնի 1C ընկերության հետ համատեղ ստեղծած անգլերենի և ռուսերենի` հայկական դպրոցների 7-9–րդ դասարանների աշակերտների համար նախատեսված  Էլեկտրոնային ուսումնական ձեռնարկները։
Հիմնադրման առաջին իսկ օրվանից վարժարանում մեծ ուշադրություն է դարձվում միջազգային կապերի ձևավորմանը: Վարժարանը Հռոմի ֆունդամենտալ ֆիզիկայի Միջերկրածովյան ինստիտուտի հիմնադիր անդամ է: Վերջինիս հետ համատեղ 2010 թ-ին Հայաստանում անցկացվեց նանոֆոտոնիկայի և ֆոտովոլտայիկայի  II միջազգային դպրոցը, որին ներկա էին 12 երկրների շուրջ 90 մասնակից:  դրա հաջող իրականացումն էլ պարբերաբար կազմակերպվող հետագա միջոցառումների, միջազգային դպրոցների, գիտաժողովների հիմքը դարձավ։ Երկու տարին մեկ կազմակերպվում են նմանատիպ միջոցառումներ։
Այս և այլ միջոցառումների շրջանակում Քվանտը մշտապես հյուրընկալել է բազմաթիվ անվանի մարդկանց: Վարժարանի հյուրերի շարքում եղել են Լուսնի վրա երկրորդը ոտք դրած տիեզերագնաց Բազ Օլդրինը, ակադեմիկոսներ Ալեքսեյ Սեմյոնովը և ԱՆդրեյ Վառլամովը, պրոֆեսորներ Ալեքսեյ Կավոկինը, Բորիս Կոմրակովը և այլք:
Վարժարանը գործընկերային հարաբերություններ ունի Մոսկվայի կրթական նոր տեխնոլոգիաների ինստիտուտի, Մոսկվայի վերապատրաստման ինստիտուտի, կրթության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների գծով Յունեսկօ-ի մոսկովյան ինստիտուտի, ինչպես նաև ԱՄՆ-ի,Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի մի շարք դպրոցների հետ։ «Քվանտի» հիմնադիրների գիտական կապերը իհարկե չէին կարող ազդեցություն չունենալ վարժարանի միջազգային կապերի վրա։
    Ի թիվս այլ ձեռքբերումների՝ հարկ է նշել, որ «Քվանտ» վարժարանը Հայաստանում միակ դպրոցն է, որը Քեմբրիջի գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից ստացել է Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների ընդունելության քննություններ իրականացնելու բացառիկ իրավունք: Հպարտությամբ պետք է փաստենք, որ Օքսֆորդի համալսարանի կողմից արտասահմանցի ուսանողներին ամեն տարի հատկացվող երկու անվճար տեղերից մեկը վերջին երկու տարիներին զբաղեցնում են հենց մեր սաները: սա ևս Քվանտի գեղեցիկ ավանդույթներից մեկն է դարձել:
    Վարժարանի միջազգային կապերի ձևավորման հարցում քիչ չէ նաև մեր շրջանավարտների ներդրումը: Մասնավորապես 2010թ. Վահե Մուսոյանը ճանաչվեց Ստենֆորդի համալսարանի լավագույն շրջանավարտ, ինչի առիթով վարժարանի տնօրենը հրավիրվեց Ստենֆորդ և արժանացավ Ֆրեդերիկ Թերմանի անվան հեղինակավոր մրցանակին:
    Վստահելի գործընկերոջ անունը «Քվանտի» գլխավոր կապիտալն է, իսկ դրա լավագույն գրավականը մեր սաներն են, որոնք այսօր ներկայացնում են Քվանտը աշխարհի առաջատար համալսարաններում՝ Օքսֆորդում, Քեմբրիջում, Մասաչուսեցի տեխնոլոգիական ինստիտուտում, Ստենֆորդում, Լոնդոնի համալսարանական քոլեջում և այլուր՝ կարճ ժամանակահատվածում համալրելով վերոնշյալ համալսարանների լավագույն ուսանողների շարքերը:
Վարժարանում ուսումնադաստիարակչական գործընթացի անքակտելի մասն են կազմում տարաբնույթ մրցույթները, մշակութային, մարզական միջոցառումները և ավանդական արշավները։
Վարժարանի ուսումնադաստիարակչական ծրագրերի մեջ իր ուրույն տեղն ունի «Էթնիկ-էքսպո» միջդասարանական մրցույթ-ցուցահանդեսը: Ցուցահանդեսի օրը, լինելով յուրաքանչյուր դասարանում, իսկապես կարող ես քեզ զգալ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Պորտուգալիայում կամ մեկ այլ երկրում:
«Քվանտ» վարժարանում մեծ թիվ են կազմում երգեցողության, երաժշտական գործիքների, ասմունքի, պարի և նկարչության նկատմամբ առանձնակի սեր ունեցող աշակերտները: Ֆիզիկայի ուսուցչուհի Բ. Դավթյանի ջանքերով ամեն տարի կազմակերպվում և իրականացվում է «Որոնում ենք տաղանդներ» մրցույթը, որի տարբեր անվանակարգերում հաղթած քվանտականները ներկայանում են գալահամերգին՝ մշակութային լիցքեր հաղորդելով վարժարանի մյուս աշակերտներին և ուսուցիչներին:
2019 թ․ վարժարանում սկիզբ դրվեց մի հիանալի նախաձեռնության։ Մայրենիի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում հիմնադիր դպրոցի սովորողները պատրաստում են գրքեր, ապա կազմակերպում ցուցահանդես-վաճառք, վաճառում իրենց իսկ ձեռքով պատրաստած գրքերը և ողջ հասույթը տրամադրում բարեգործության։
2022թ․ շուրջ 300 գրքի վաճառքից գոյացած ողջ գումարը՝ 1 միլիոն հարյուր հազար դրամ, տրամադրվեց Շենգավիթ վարչական շրջանի՝  44-օրյա պատերազմում զոհված 11 հայորդիների ընտանիքներին։
2018 թ․-ից վարժարանում գործում է «Քվանտ» մեդիա կենտրոն, որի հիմնական նպատակը սովորողներին մեդիագրագիտության առանձնահատկություններին ծանոթացնելն է։ Կազմակերպվում են դասընթացներ՝ «Հաղորդավարություն», «Լրագրություն», «Օպերատորություն», «Մոնտաժ» առարկաներից։ Եվ ամենատպավորիչն ու բացառիկն այն է, որ այդ դասընթացների ժամանակ որպես ուսուցիչ հանդես են գալիս ավագ դասարանների սովորողները, որոնք իրենց հմտությունները փոխանցում են կրտսեր քվանտականներին։ Քվանտ մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ արդեն իսկ իրականացվել են մի շարք նախագծեր․ Յութուբում բացվել է վարժարանի նոր ալիք, և ներկայացվում է հաղորդումների շարք, որոնցում լուսաբանվում են քվանտականների բազում հաղթանակներն ու նվաճումները։
«Քվանտը» միակ դպրոցն է, որը 1997թ.-ից նախնական զինվորական պատրաստության (ՆԶՊ) դասերն սկսեց  անցկացնել ռազմամարզական հավաքների տեսքով: Վարժարանի սոցիալ-հոգեբանական ծառայության ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դասերի այդօրինակ կազմակերպումը շատ արդյունավետ է հատկապես ռազմահայրենասիրական դաստիարակության առումով և անհամեմատելի է ավանդական մեթոդների հետ:
2002 թ-ին ՀՀ ԿԳՆ և Պն-ի կողմից ուսումնասիրվեց ու փորձ արվեց տարածելու այդ նորամուծությունը։ Առողջ միտք, առողջ մարմնում։ «Քվանտի» հաղթաթղթերից մեկը այդ արտահայտության կարևորության գիտակցումն է։ Այդ է պատճառը, որ մեր սաները ամառային ճամբարում խելացիորեն համատեղում են ՆԶՊ-ն, ֆիզդաստիարակության և այլ առարկաների ուսուցումը։ Համատեղ 2 շաբաթ ապրելու առկա դժվարությունները միասին հաղթահարելու պայմաններում, աշակերտները միմյանց նկատմամբ ավելի ուշադիր, սրտացավ ու հոգատար են դառնում։ Լավ են ճանաչում ու հասկանում իրար։
Չափազանց մեծ է վարժարանի նորարարական գործունեության դերը հանրակրթության ոլորտում, հատկապես ինֆորմատիկա առարկան և տեղեկատվական տեխնոլոգիաները հանրակրթական դպրոցում ներդնելու, նաև օլիմպիական շարժման  գործում։ Դա աննկատ չի մնացել, և «Քվանտը» մշտապես արժանացել է տարբեր պարգևների ՀՀ Նախագահի, վարչապետի, կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և այլոց կողմից։ Մասնավորապես կրթության բնագավառում ակնառու նվաճումների համար տնօրեն Ռ. Վարդանյանը պարգևատրվել է ԵՊՀ «Ոսկե մեդալով», իսկ 2006թ. ՀՀ նախագահի հրամանով ստացել է վաստակավոր մանկավարժի կոչում: 2015 թ. կրթության ոլորտում ունեցած վաստակի համար վարժարանի քիմիայի ամբիոնի վարիչ Վիտուշ Սարգսյանը ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչում: «Քվանտի» 15-ամյակի կապակցությամբ կրթության ու գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար ՀՀ ԿԳՆ-ի կողմից վարժարանը ստացել է «Ոսկե հուշամեդալ»: ՏՏ ոլորտում վարժարանի բազմաթիվ ձեռքբերումների բարձրագույն գնահատականն իհարկե ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Ա. Դարպասյանի` 2010թ. ՀՀ նախագահի կողմից «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրումն էր:
Նոր ծրագրեր` ավելի համարձակ ու արդիական, անշուշտ, կան: Դրանց մի մասը ընթացքի մեջ են, մյուս մասը` սաղմնային վիճակում: Խորապես համոզված ենք, որ ժամանակի հետ դրանք բոլորն էլ իրականություն կդառնան:


footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան

Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականություն

Այս քաղաքականությունը սահմանում է, թե ինչպես է «Կազմակերպությունը» (այսուհետ՝ «Մենք», «Մեր») հավաքում, օգտագործում, պահպանում և պաշտպանում անձնական տվյալները, ինչպես նաև թե ինչ իրավունքներ ունեն տվյալների սուբյեկտները գործող օրենսդրության համաձայն:

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Քաղաքականությունը տարածվում է այն բոլոր անձանց վրա, որոնց տվյալները մենք մշակվում ենք՝ աշխատակիցներ, սովորողներ, ծնողներ/օրինական ներկայացուցիչներ, գործընկերներ, մատակարարներ, կայքի և էլեկտրոնային հարթակների այցելուներ և այլ անձինք (այսուհետ՝ «Տվյալների սուբյեկտներ»):

1.2. Անձնական տվյալների մշակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներին համապատասխան:

1.3. Քաղաքականությունը կիրառվում է ինչպես թվային (էլեկտրոնային), այնպես էլ թղթային (ֆիզիկական) կրիչների վրա պահվող տվյալների նկատմամբ:

2. Սահմանումներ

Այս քաղաքականության շրջանակում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

  • Անձնական տվյալներ — ցանկացած տեղեկություն նույնականացված կամ նույնականացվող ֆիզիկական անձի մասին (անուն, ազգանուն, տեղաբնակություն, հեռախոսահամար, էլ. փոստ, անձնագրային տվյալներ, կրթության վերաբերյալ տվյալներ, գնահատականներ և այլն):
  • Տվյալների սուբյեկտ — այն ֆիզիկական անձը, որի անձնական տվյալները մշակվում են:
  • Մշակում — անձնական տվյալների հետ կատարվող ցանկացած գործողություն կամ գործողությունների համակցություն (հավաքում, գրանցում, դասակարգում, պահպանում, թարմացում, օգտագործում, փոխանցում, արգելափակում, անանձնականացում, ջնջում և այլն):
  • Օպերատոր (Տվյալների վերահսկող) — «Կազմակերպությունը», որը սահմանում է տվյալների մշակման նպատակներն ու միջոցները:

3. Անձնական տվյալների մշակման սկզբունքներ

Մենք իրականացնում ենք անձնական տվյալների մշակում հետևյալ սկզբունքների հիման վրա.

  • Օրինականություն և արդարություն — տվյալները հավաքվում և մշակվում են միայն օրինական հիմքերով և արդարացի եղանակով:
  • Թափանցիկություն — մենք տրամադրում ենք հասկանալի և մատչելի տեղեկատվություն տվյալների մշակման նպատակների, ծավալի և հիմքերի մասին:
  • Նպատակային սահմանափակում — տվյալները հավաքվում են հստակ, կանխատեսված և օրինական նպատակների համար և չեն մշակվում այդ նպատակներին անհամապատասխան եղանակով:
  • Տվյալների նվազեցում — մենք հավաքում ենք միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են կոնկրետ նպատակների համար ("անհրաժեշտ նվազագույն" սկզբունք):
  • Ճշգրտություն և արդիականություն — ձեռնարկվում են ողջամիտ քայլեր տվյալների ճշգրտությունն ու թարմությունը ապահովելու համար:
  • Պահպանման սահմանափակում — տվյալները չեն պահպանվում ավելի երկար, քան անհրաժեշտ է մշակման նպատակների համար կամ քան դա պահանջվում է օրենքով:
  • Անվտանգություն և գաղտնիություն — տվյալները պաշտպանվում են չարտոնված հասանելիությունից, փոփոխությունից, բացահայտումից կամ ոչնչացումից տեխնիկական և կազմակերպչական միջոցներով:

4. Մշակվող անձնական տվյալների կատեգորիաներ

Մենք կարող ենք մշակել հետևյալ անձնական տվյալների խմբերը (կախված հարաբերությունների բնույթից).

  • Անուն, ազգանուն, հայրանուն
  • Ծննդյան տարեթիվ ու վայրը
  • Կրթության և ուսման հետ կապված տվյալներ (դասարան, գնահատականներ, առաջադիմություն, մասնակցություն միջոցառումներին և այլն)
  • Կոնտակտային տվյալներ (հեռախոս, էլ. հասցե, հասցե)
  • Ծնողի/օրինական ներկայացուցչի տվյալներ
  • Պայմանագրային հարաբերություններին վերաբերող տվյալներ
  • Վճարումներին/հաշվարկներին վերաբերող որոշ տվյալներ (օրինակ՝ վճարման փաստի արձանագրում՝ առանց ավելորդ ֆինանսական մանրամասների, եթե դա հնարավոր է իրավական պարտավորությունների շրջանակում)
  • Տեղեկություն կայքերի և էլեկտրոնային հարթակների օգտագործման վերաբերյալ (IP հասցե, cookie-ների ID, այցերի վիճակագրություն և այլն)՝ սերվերի գործառնությունը, անվտանգությունն ու ծառայությունների բարելավումը ապահովելու նպատակով:

Կոմպետենտ մարմինների հատուկ պահանջով կարող են մշակվել նաև հատուկ կատեգորիայի տվյալներ (օրինակ՝ առողջական որոշ տեղեկություններ), բացառապես օրենքով սահմանված դեպքերում և լրացուցիչ պաշտպանության միջոցներով:

5. Տվյալների մշակման իրավական հիմքեր

Մենք մշակվում ենք անձնական տվյալներ հետևյալ իրավական հիմքերով.

  • Տվյալների սուբյեկտի **համաձայնություն**
  • Իրավական կամ պայմանագրային **պարտավորությունների կատարում**
  • Կրկին օրինական շահերի պաշտպանություն, երբ տվյալների մշակումը անհրաժեշտ է մեր կամ երրորդ կողմի օրինական շահերի համար և չի գերակայում տվյալների սուբյեկտի իրավունքներին ու ազատություններին
  • Իրավական ակտերով սահմանված պարտադիր պահանջների կատարում (հաշվետվություններ, վիճակագրություն, վերահսկող մարմիններին ներկայացվող տվյալներ և այլն):

6. Անձնական տվյալների փոխանցում երրորդ անձանց

6.1. Անձնական տվյալները կարող են փոխանցվել.

  • Պետական լիազորված մարմիններին՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով
  • Մեր պայմանագրային գործընկերներին (օրինակ՝ վճարային համակարգեր, տեխնիկական սպասարկման մատակարարներ, ուսումնական հարթակների մատակարարներ), եթե դա անհրաժեշտ է ծառայությունների մատուցման համար և պայմանագրերով ապահովված է տվյալների պաշտպանությունը
  • Կրթական կամ այլ հաստատություններին՝ օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում (օրինակ՝ այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքում)

6.2. Ամեն դեպքում մենք ապահովում ենք, որ երրորդ անձին փոխանցվող տվյալները լինեն նվազագույն անհրաժեշտը և փոխանցումը կատարվի անվտանգ եղանակով:

7. Տվյալների պահպանման ժամկետներ

  • Անձնական տվյալները պահվում են այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ է տվյալների հավաքագրման նպատակների իրականացման, պայմանագրային հարաբերությունների ժամկետի, հաշվետու և հարկային պարտավորությունների կատարման համար:
  • Պահպանման ժամկետների լրանալու դեպքում տվյալները ջնջվում կամ անանձնականացվում են, եթե օրենքով այլ բան չի նախատեսվում:

8. Տվյալների անվտանգության միջոցներ

Մենք կիրառում ենք տեխնիկական և կազմակերպական տարբեր միջոցներ՝ տվյալների անվտանգությունն ապահովելու համար, մասնավորապես.

  • Սերվերների և տեղեկատվական համակարգերի պաշտպանություն (մուտքի հսկողություն, firewall, antivirus և այլն)
  • Դերը հիմնված մուտքի սահմանափակում աշխատողների համար (միայն այն անձինք, ովքեր անհրաժեշտություն ունեն տվյալների հետ աշխատելու)
  • Պարբերական թարմացումներ և մոնիթորինգ
  • Աշխատակիցների ուսուցում և գաղտնիության պարտավորությունների ամրագրում ներքին փաստաթղթերում
  • Ֆիզիկական կրիչների ապահով պահպանում և ոչնչացում սահմանված կարգով:

9. Տվյալների սուբյեկտի իրավունքներ

Տվյալների սուբյեկտը, կիրառվող օրենսդրությանը համապատասխան, ունի հետևյալ հիմնական իրավունքները.

  • Իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություն ստանալու իրավունք
  • Պահանջելու իրավունք, որ իր տվյալները ուղղվեն, թարմացվեն կամ լրացվեն, եթե դրանք անճիշտ կամ ոչ լիարժեք են
  • Պահանջելու իրավունք, որոշ դեպքերում, տվյալների ջնջում ("մոռացվելու իրավունք"), եթե տվյալների հետագա մշակման համար այլ իրավական հիմք չկա
  • Իրավունք՝ որոշ դեպքերում սահմանափակելու տվյալների մշակումը
  • Իրավունք՝ առարկել տվյալների մշակման դեմ, եթե մշակումը կատարվում է օրինական շահերի հիմքով
  • Իրավունք՝ ցանկացած պահի հետ կանչելու իր համաձայնությունը, եթե տվյալների մշակման հիմքը համաձայնությունն է (հետ կանչումը չի ազդում մինչ այդ իրականացված մշակման օրինականության վրա)
  • Իրավունք՝ ներկայացնելու բողոք տվյալների պաշտպանության լիազորված պետական մարմին կամ դատարան:

10. Cookie-ներ և առցանց տեխնոլոգիաներ

Մեր կայքերը և էլեկտրոնային հարթակները կարող են օգտագործել cookie-ներ և նմանատիպ տեխնոլոգիաներ՝

  • Կայքի ու համակարգի նորմալ աշխատանքի ապահովման
  • Օգտագործման վիճակագրության և անանուն վերլուծության հավաքագրման
  • Օգտագործողի փորձի բարելավման նպատակով:

Օգտագործողը կարող է կառավարվել cookie-ների կարգավորումները իր զննարկչի մեջ, սակայն որոշ cookie-ների արգելափակումը կարող է սահմանափակել կայքի ֆունկցիոնալությունը:

11. Քաղաքականության փոփոխություններ

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կամ լրացումներ կատարել տվյալների պաշտպանության այս քաղաքականության մեջ՝ օրենսդրական փոփոխությունների կամ ներքին գործընթացների թարմացման պատճառով:

Թարմացված խմբագրությունը տեղադրվում է համապատասխան տեղեկատվական հարթակներում (օրինակ՝ կայք, ներքին պորտալ և այլն), և փոփոխությունները գործում են հրապարակման պահից, եթե այլ բան չի սահմանվում:

12. Կապ և հետադարձ կապ

Եթե ունեք հարցեր, առաջարկներ կամ ցանկանում եք իրացնել ձեր իրավունքները տվյալների պաշտպանության ոլորտում, կարող եք դիմել մեզ հետևյալ եղանակներով.

  • Էլ. հասցե՝ [Տեղադրեք էլեկտրոնային հասցեն]
  • Հեռախոս՝ [Տեղադրեք հեռախոսահամարը]
  • Հասցե՝ [Տեղադրեք իրավաբանական կամ փոստային հասցեն]

Մենք կփորձենք պատասխանել ձեր դիմումներին հնարավորինս սեղմ ժամկետներում՝ օրենքով սահմանված կարգով:

Personal Data Protection Policy

This Policy sets out how the "Organization" (hereinafter – "We", "Us", "Our") collects, uses, stores and protects personal data, as well as what rights data subjects have in accordance with the applicable legislation.

1. General Provisions

1.1. This Policy applies to all individuals whose personal data we process – employees, students, parents/legal representatives, partners, suppliers, visitors of the website and electronic platforms, and other persons (hereinafter – "Data Subjects").

1.2. Personal data are processed in accordance with the legislation of the Republic of Armenia, including the Law "On Personal Data Protection" and other applicable legal acts.

1.3. This Policy applies to personal data stored both on digital (electronic) media and on paper (physical) media.

2. Definitions

For the purposes of this Policy, the following terms are used:

  • Personal Data — any information relating to an identified or identifiable natural person (name, surname, place of residence, phone number, e-mail address, passport data, education-related data, grades, etc.).
  • Data Subject — a natural person whose personal data are processed.
  • Processing — any operation or set of operations performed on personal data (collection, recording, classification, storage, updating, use, transfer, blocking, anonymization, deletion, etc.).
  • Controller (Data Controller) — the Organization that determines the purposes and means of personal data processing.

3. Principles of Personal Data Processing

We process personal data based on the following principles:

  • Lawfulness and fairness — data are collected and processed only on legal grounds and in a fair manner.
  • Transparency — we provide clear and accessible information about the purposes, scope and legal bases of data processing.
  • Purpose limitation — data are collected for specific, explicit and legitimate purposes and are not processed in a way incompatible with those purposes.
  • Data minimization — we collect only the data that are necessary for the specified purposes ("data minimization" principle).
  • Accuracy and up-to-dateness — we take reasonable steps to ensure that personal data are accurate and kept up to date.
  • Storage limitation — data are not kept longer than necessary for the purposes for which they are processed or than required by law.
  • Integrity and confidentiality — data are protected against unauthorized access, alteration, disclosure or destruction by technical and organizational measures.

4. Categories of Personal Data Processed

Depending on the nature of the relationship, we may process the following categories of personal data:

  • Name, surname, patronymic (if applicable)
  • Date and place of birth
  • Education and learning data (class/grade, marks, academic progress, participation in events, etc.)
  • Contact details (phone number, e-mail address, postal address)
  • Data of parents/legal representatives
  • Data related to contractual relations
  • Certain payment/billing information (for example, recording the fact of payment without excessive financial details where possible within legal obligations)
  • Information on the use of websites and electronic platforms (IP address, cookies ID, visit statistics, etc.) for the purposes of ensuring operation of the server, security and improvement of services.

In cases provided for by law and upon request of competent authorities, we may also process special categories of data (for example, certain health-related information) strictly in the cases permitted by law and with additional safeguards.

5. Legal Bases for Data Processing

We process personal data on the following legal bases:

  • Consent of the Data Subject
  • Performance of **legal or contractual obligations**
  • Legitimate interests, where data processing is necessary for the legitimate interests pursued by us or by a third party and such interests are not overridden by the interests or fundamental rights and freedoms of the Data Subject
  • Compliance with mandatory requirements established by legal acts (reporting, statistics, submission of data to supervisory authorities, etc.).

6. Disclosure of Personal Data to Third Parties

6.1. Personal data may be disclosed to:

  • Competent public authorities in cases and in the manner prescribed by law
  • Our contractual partners (for example, payment systems, technical service providers, educational platform providers), where this is necessary for the provision of services and where data protection obligations are contractually ensured
  • Educational or other institutions in cases provided for by law or contract (for example, in case of transfer to another educational institution).

6.2. In all cases, we ensure that only the minimum necessary data are transferred to third parties and that such transfer is carried out in a secure manner.

7. Data Retention Periods

  • Personal data are stored for as long as necessary to achieve the purposes for which they were collected, for the duration of contractual relations, and for the fulfillment of accounting and tax obligations.
  • Upon expiry of the retention periods, personal data are deleted or anonymized unless otherwise required by law.

8. Data Security Measures

We implement various technical and organizational measures to ensure the security of personal data, including but not limited to:

  • Protection of servers and information systems (access control, firewalls, antivirus software, etc.)
  • Role-based access restrictions for employees (only those persons who need data for the performance of their duties have access)
  • Regular updates and monitoring of systems
  • Training of employees and inclusion of confidentiality obligations in internal documents
  • Secure storage and destruction of physical media in accordance with internal procedures.

9. Rights of Data Subjects

In accordance with applicable legislation, Data Subjects have the following main rights:

  • The right to obtain information about their personal data
  • The right to request rectification, updating or completion of their data if they are inaccurate or incomplete
  • The right, in certain cases, to request deletion of their data ("right to be forgotten") if there is no other legal basis for further processing
  • The right, in certain cases, to restrict the processing of their data
  • The right to object to processing where data are processed on the basis of legitimate interests
  • The right to withdraw their consent at any time where processing is based on consent (withdrawal does not affect the lawfulness of processing based on consent before its withdrawal)
  • The right to lodge a complaint with the competent data protection authority or a court.

10. Cookies and Online Technologies

Our websites and electronic platforms may use cookies and similar technologies for the following purposes:

  • Ensuring the normal operation of the website and systems
  • Collecting usage statistics and anonymous analytics
  • Improving user experience.

Users can manage cookie settings in their browser; however, blocking certain cookies may affect the functionality of the website.

11. Changes to the Policy

We may amend or supplement this Personal Data Protection Policy from time to time due to changes in legislation or internal processes.

The updated version of the Policy will be published on the relevant information platforms (for example, on the website or internal portal), and the changes will take effect from the moment of publication, unless otherwise specified.

12. Contact Information

If you have any questions, suggestions or wish to exercise your rights in the field of personal data protection, you can contact us via:

  • E-mail: [Insert e-mail address]
  • Phone: [Insert phone number]
  • Address: [Insert legal or postal address]

We will make every effort to respond to your requests as soon as possible in accordance with the applicable legislation.

Политика защиты персональных данных

Настоящая Политика определяет, каким образом «Организация» (далее – «Мы», «Нас», «Наши») осуществляет сбор, использование, хранение и защиту персональных данных, а также какие права имеют субъекты данных в соответствии с действующим законодательством.

1. Общие положения

1.1. Действие настоящей Политики распространяется на всех физических лиц, чьи персональные данные обрабатываются нами: сотрудников, учащихся, родителей/законных представителей, партнеров, поставщиков, посетителей сайта и электронных платформ, а также иных лиц (далее – «Субъекты данных»).

1.2. Обработка персональных данных осуществляется в соответствии с законодательством Республики Армения, включая Закон «О защите персональных данных», а также иные применимые нормативные правовые акты.

1.3. Настоящая Политика применяется к персональным данным, обрабатываемым как в электронном (цифровом) виде, так и на бумажных (физических) носителях.

2. Термины и определения

В целях настоящей Политики используются следующие основные понятия:

  • Персональные данные — любая информация, относящаяся к прямо или косвенно определенному или определяемому физическому лицу (ФИО, место жительства, номер телефона, адрес электронной почты, паспортные данные, сведения об образовании, оценки и др.).
  • Субъект данных — физическое лицо, к которому относятся обрабатываемые персональные данные.
  • Обработка — любое действие (операция) или совокупность действий, совершаемых с персональными данными (сбор, запись, систематизация, хранение, обновление, использование, передача, блокирование, обезличивание, удаление и др.).
  • Оператор (Контролер данных) — Организация, определяющая цели и средства обработки персональных данных.

3. Принципы обработки персональных данных

Мы осуществляем обработку персональных данных, руководствуясь следующими принципами:

  • Законность и добросовестность — данные собираются и обрабатываются исключительно на законных основаниях и честным, открытым образом.
  • Прозрачность — мы предоставляем понятную и доступную информацию о целях, объеме и правовых основаниях обработки данных.
  • Ограничение целями — данные собираются для конкретных, заранее определенных и законных целей и не обрабатываются способом, несовместимым с этими целями.
  • Минимизация данных — мы собираем только те данные, которые необходимы для достижения заявленных целей («принцип необходимого минимума»).
  • Точность и актуальность — принимаются разумные меры для обеспечения точности и своевременного обновления персональных данных.
  • Ограничение сроков хранения — данные не хранятся дольше, чем это необходимо для целей обработки или чем это предусмотрено законодательством.
  • Целостность и конфиденциальность — данные защищаются от несанкционированного доступа, изменения, раскрытия или уничтожения с помощью технических и организационных мер.

4. Категории обрабатываемых персональных данных

В зависимости от характера взаимоотношений мы можем обрабатывать следующие категории персональных данных:

  • Фамилия, имя, отчество (при наличии)
  • Дата и место рождения
  • Сведения об обучении и образовании (класс/курс, оценки, успеваемость, участие в мероприятиях и др.)
  • Контактные данные (номер телефона, адрес электронной почты, почтовый адрес)
  • Данные родителей/законных представителей
  • Сведения, связанные с договорными отношениями
  • Отдельные данные, связанные с оплатами/расчетами (например, факт произведенной оплаты без излишних финансовых деталей, насколько это возможно в рамках правовых обязательств)
  • Информация об использовании сайтов и электронных платформ (IP-адрес, идентификаторы cookie, статистика посещений и др.) – в целях обеспечения работы серверов, безопасности и улучшения качества предоставляемых услуг.

В случаях, прямо предусмотренных законодательством и при наличии требований компетентных органов, мы можем обрабатывать также специальные категории данных (например, отдельные сведения о состоянии здоровья) исключительно в установленных законом случаях и с применением дополнительных мер защиты.

5. Правовые основания обработки данных

Мы обрабатываем персональные данные на следующих правовых основаниях:

  • Согласие Субъекта данных
  • Исполнение **законных или договорных обязательств**
  • Законные интересы Организации или третьих лиц, когда обработка необходима для достижения указанных интересов и не нарушает права и свободы Субъекта данных
  • Выполнение обязательных требований законодательства (отчетность, статистика, предоставление данных уполномоченным органам и др.).

6. Передача персональных данных третьим лицам

6.1. Персональные данные могут передаваться:

  • Уполномоченным государственным органам – в случаях и порядке, прямо предусмотренных законодательством
  • Нашим договорным партнерам (платежные системы, поставщики технической поддержки, провайдеры образовательных платформ и др.), если это необходимо для оказания услуг и при условии договорного обеспечения надлежащей защиты данных
  • Образовательным и иным учреждениям – в случаях, предусмотренных законом или договором (например, при переводе обучающегося в другое учебное заведение).

6.2. Во всех случаях мы обеспечиваем передачу только минимально необходимого объема данных, а также использование безопасных способов передачи.

7. Сроки хранения данных

  • Персональные данные хранятся в течение срока, необходимого для достижения целей, для которых они были собраны, срока действия договорных отношений, а также для исполнения бухгалтерских, налоговых и иных обязанностей.
  • По истечении сроков хранения персональные данные подлежат удалению или обезличиванию, если иное не предусмотрено законодательством.

8. Меры по обеспечению безопасности данных

Для обеспечения безопасности персональных данных мы применяем различные технические и организационные меры, в том числе:

  • Защиту серверов и информационных систем (системы контроля доступа, межсетевые экраны, антивирусное ПО и др.)
  • Ограничение доступа сотрудников на основе их должностных обязанностей (доступ только у тех лиц, которым он необходим для выполнения работы)
  • Регулярное обновление и мониторинг информационных систем
  • Обучение сотрудников и закрепление обязательств по соблюдению конфиденциальности во внутренних документах
  • Обеспечение безопасного хранения и уничтожения физических носителей информации в установленном порядке.

9. Права Субъектов данных

В соответствии с применимым законодательством Субъекты данных обладают, в частности, следующими правами:

  • Право получать информацию о своих персональных данных
  • Право требовать исправления, обновления или дополнения данных, если они являются неточными или неполными
  • Право в определенных случаях требовать удаления своих данных («право быть забытым»), если отсутствуют иные законные основания для их дальнейшей обработки
  • Право в отдельных случаях ограничивать обработку своих данных
  • Право возражать против обработки данных, если такая обработка осуществляется на основании законных интересов
  • Право в любое время отозвать свое согласие, если обработка основана на согласии (отзыв согласия не влияет на законность обработки, осуществленной до его отзыва)
  • Право обратиться с жалобой в уполномоченный орган по защите данных или в суд.

10. Cookie-файлы и онлайн-технологии

Наши сайты и электронные платформы могут использовать cookie-файлы и аналогичные технологии для следующих целей:

  • Обеспечение корректной работы сайта и систем
  • Сбор статистики использования и анонимной аналитики
  • Улучшение пользовательского опыта.

Пользователь может управлять настройками cookie в своем браузере; однако блокировка отдельных cookie-файлов может привести к ограничению функциональности сайта.

11. Изменения в Политике

Мы можем периодически вносить изменения и дополнения в настоящую Политику защиты персональных данных в связи с изменениями законодательства или внутренних процессов.

Актуальная редакция Политики размещается на соответствующих информационных ресурсах (например, на сайте или во внутреннем портале), и изменения вступают в силу с момента опубликования, если иное не установлено дополнительно.

12. Контактная информация

Если у вас есть вопросы, предложения или вы хотите реализовать свои права в области защиты персональных данных, вы можете связаться с нами следующим образом:

  • Электронная почта: [Укажите адрес электронной почты]
  • Телефон: [Укажите номер телефона]
  • Почтовый/юридический адрес: [Укажите адрес]

Мы приложим все усилия для того, чтобы ответить на ваши обращения в максимально сжатые сроки в соответствии с требованиями законодательства.