«Քվանտ» վարժարան

Երևան, Բագրատունյաց 23/2

Ընդունարան

+374 10 42 22 17

info@quantum.am
Տեղեկատու

+374 10 46-03-91

info@quantum.am

Մեկնարկում է տարրական դպրոցի ինտերակտիվ ուսուցման համակարգը

03.06.2015

Սույն թվականի հունիսի 15-ից մեկնարկելու է կայքի ինտերակտիվ դասընթացների բաժինը տարրական դպրոցի համար: Բաժինը հասանելի կլինի միայն վարժարանի տարրական դպրոցի աշակերտների համար Ինտերակտիվ դասեր բաժնում և նախատեսում է առցանց խաղերի միջոցով ամառային արձակուրդների ընթացքում ինքնուսուցման ներդնում դպրոցական վաղ տարիքից: Սովորողները անցած նութը չմոռանալու հնարավորություն են ստանում, ավելին` նրանց մոտ կզարգանա մտածողության ճկունությունը: Նյութերը պատրաստված են խաղերի տեսքով և շատ հետաքրքրաշարժ են: Հնարավորություն կա նաև ինքնաստուգվելու, քանի որ համակարգը ավտոմատ կերպով գնահատում է և հնարավորություն է տալիս բազմակի անգամ փորձելով ձեռք բերել մաթեմատիկայի, մայրենիի և այլ առարկաների բացառիկ հմտություններ: