Հիմնադրվում է «Քվանտ» ուսումնագիտական կոոպերատիվը: Բուհ ընդունվողների համար բացվում են նախապատրաստական խմբակներ:
08.07.2020 Սեպտեմբերին սկսում են գործել վարժարանի հոսաքային 9-րդ և 10-րդ դասարանները, ընդհանուր թվով 50 աշակերտ:
08.07.2020 Մարտի 6-ին վարժարանը ստանում է ՀՀ լուսավորության նախարարության հ.001 արտոնագիրը: Վարժարանը տալիս է առաջին 21 շրջանավարտները, որոնցից 19-ը առաջին տարում պետպատվերով ընդունվում են պետական բուհեր:
08.07.2020 Վարժարանում բացվում է 8-րդ դասարան:
08.07.2020 ՀՀ կառավարության որոշմամբ վարժարանի շրջանավարտները ստանում են հարցազրույցով բուհերի ֆիզմաթ ֆակուլտետներ ընդունվելու իրավունք:
08.07.2020 Վարժարանում բացվում է 7-րդ դասարան: Վարժարանում բացվում է առաջին համակարգչային դասարանը: «Քվանտ» է այցելում կրթության և գիտության նախարար Աշոտ Բլեյանը:
08.07.2020 «Քվանտում» բացվում է 6-րդ դասարան:
08.07.2020 Վարժարանում սկսում են կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված դասավանդման մեթոդներ: Վարժարանում բացվում է 5-րդ դասարան: Ստեղծվում է սոցիալ-հոգեբանական ծառայություն:
08.07.2020 Քաղաքային օլիմպիադայում փայլուն հաղթանակի համար վարժարանին շնորհվում է Երևանի քաղաքապետարանի «Մեծ մրցանակը»: «Քվանտի» օլիմպիականները բացարձակ հաղթող են ճանաչվում նաև հանրապետական փուլում: ԿԳ նախարար Ա.Պետրոսյանը այցելում է վարժարան և որպես օլիմպիական շարժման առաջատարի` վարժարանին նվիրում է գրքեր անձնական գրադարանից: Վարժարանի սան Տիգրան Կտիկյանը առաջին անգամ քիմիայի մենդելեևյան միջազգային օլիմպիադայից տուն է վերադառնում հաղթողի դիպլոմով: Սամվել Պողոսյանը Պորտուգալիայում մասնակցում է ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադային:
08.07.2020 Տիգրան Կտիկյանը երկրորդ անգամ արժանանում է մենդելևյան միջազգային օլիմպիադայի հաղթողի դիպլոմի: Վարժարանի սան Սուրեն Սամարչյանը մասնակցում է մաթեմատիկայի 40-րդ միջազգային օլիմպիադային:
08.07.2020 «Քվանտի» սան Արեգ Մելիքսեթյանը մասնակցում է մաթեմատիկայի, իսկ Արեգ Բեկետովսկին` ինֆորմատիկայի դպրոցականների համաշխարհային օլիմպիադային: Վարժարանում բացվում է երկրորդ համակարգչային դասարանը` ինտերնետ կապով:
08.07.2020 «Քվանտի» սան Մկրտիչ Սողոմոնյանը ճանաչվում է 2001 ուստարվա դպրոցականների հանրապետական օլիմպիադաների բացարձակ հաղթող և արժանանում ԿԳՆ հատուկ մրցանակի: Դպրոցականների հանրապետական օլիպիադաներում բացառիկ արդյունքներ ցույց տալու համար «Քվանտ» վարժարանը արժանացել է ԿԳՆ հատուկ դիպլոմի: Հանրապետական օլիմպիադայում լավագույն արդյունք ցույց տալու համար վարժարանն արժանանում է ՀՀ վարչապետի պատվոգրի, իսկ նրա սան Մկրտիչ Սողոմոնյանը` հատուկ մրցանակի: Վարժարանի սան Սարգիս Հայցոյանն արժանանում է մենդելեևյան միջազգային օլիմպիադայի հաղթողի դիպլոմի: Վահագն Եղիկյանը, Ժիրայր Ավետիսյանը և Մկրտիչ Սողոմոնյանը փայլուն հաղթանակ են տանում աստղագիտության 6-րդ միջազգային օլիպիադայում: Վարժարանի ուսուցիչները և սաները տոնում են «Քվանտի» «Ուղեծիր» ճամբարի բացումը:
08.07.2020 Վարժարան են այցելում ԵՊՀ ռեկտոր, ակադեմիկոսՌ. Մարտիրոսյանը, պրոռեկտոր, ակադեմիկոս Է. Չուբարյանը, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորներ Յ.Վարդանյանը և Ս. Հարությունյանը: Քաղաքային օլիմպիադայում հինգերորդ անգամ անընդմեջ հաղթելու համար վարժարանն արժանանում է Երևանի քաղաքապետարանի «Մեծ մրցանակի»: Վարժարան է այցելում կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Քվանտի» 10-ամյա հոբելյանի կապակցությամբ վարժարան են այցելում ԿԳՆ պատասախանատու աշխատակիցներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, նոր տեխնոլոգիաների բնագավառում աշխատող ընկերությունների ղեկավարներ: Կրթության բնագավառում ակնառու նվաճումների համար և վարժարանի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ Ռ. Վարդանյանը արժանանում է ԵՊՀ բարձրագույն պարգևի` ոսկե մեդալի: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի գլխավորությամբ ապրիլի 6-ին հավանության է արժանացնում վարժարանում մշակած հանրակրթական դպրոցում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և ինֆորմատիկայի դասավանդման «Արագած» ծրագիրը: Սերգեյ Շահվերդյանը ճանաչվում է հանրապետական օլիմպիադայի բացարձակ հաղթող:
08.07.2020 Աստղագիտության, քիմիայի, ինֆորմատիկայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի միջազգային օլիմպիադային Հայաստանի Հանրապետությունից մասնակցում են աշակերտներ: Նրանցից 10–ը «Քվանտի» սաներն են, ովքեր շահել են հանրապետություն բերված 11 մրցանակներից-ը: ԱՄՆ-ում կայացած ինֆորմատիկայի 15-րդ միջազգային օլիմպիադայից «Քվանտի» սաներ Վ. Մուսոյանը և Ս. Գևորգյանը վերադառնում են III կարգի (բրոնզ) մրցանակներով: Ստոկհոլմում անցկացված աստղագիտության 8-րդ միջազգային օլիմպիադայում մեր սաներ Ժիրայր Ավետիսյանը և Մկրտիչ Սողոմոնյանը վաստակում են ոսկե մեդալներ (I կարգ), իսկ Արտավազդ Մինասյանը` բրոնզե մեդալ: Ձեռք բերված մեդալների քանակությամբ Հայաստանը և Հնդկաստանը առաջատարներն էին մյուս երկրների համեմատությամբ:
08.07.2020 «Քվանտի» աշակերտները մասնակցում են աստղագիտության, քիմիայի, ինֆորմատիկայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի միջազգային օլիմպիադաների` արդյունքում վաստակելով 6 մեդալ: Արմեն Օսկանյանի և Սերգեյ Ներսիսյանի ղեկավարած օլիմպիական թիմը Ղրիմում մասնակցում է աստղագիտության միջազգային օլիմպիադային: «Քվանտի» սան Տիգրան Նազարյանը արժանանում է ոսկե մեդալի, իսկ Արտակ Պեպոյանը` բրոնզե մեդալի:
08.07.2020 «Քվանտի» սան Վահե Մուսոյանը, մասնակցելով ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադային, արժանանում է ոսկե մեդալի: Նույն թվականի օգոստոսին վարժարանը հյուրընկալում է ՌԴ Կեմերովո մարզի Յուրգա քաղաքի «Ռոսիանոչկա» պարային խմբին` երկու ուսուցիչների հետ միասին: «Քվանտի» ճամբարում հյուրընկալում են նաև Հայաստանում ՌԴ դեսպան Պավլովին:
08.07.2020 «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ «Քվանտի» ամառային ճամբարում կազմակերպվում է ինֆորմատիկայի ամառային դպրոց-2006, որին մասնակցում են տարբեր երկրներից (ՌԴ, Վրաստան, Լիբանան), նաև Արցախից ժամանած աշակերտներ: Ծրագրի նպատակն էր խթանել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կրթական բնագավառում: «Քվանտ» է այցելում ԿԳ նախարար Ս.Երիցյանը` վարժարանի ձեռքբերումներին ծանոթանալու նպատակով: «Քվանտը» նշում է իր հիմնադրման 15-ամյակը: ՀՀ նախագահի 12.09.2006թ. հրամանագրով Ռ. Վարդանյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչում: Վարժարանի շախմատի թիմը ճանաչվում է տարածքային շախմատի օլիմպիական հաղթող: «Քվանտի» սան Դ. Եպիսկոպոսյանը քիմիայի միջազգային Մենդելեևյան օլիմպիադայում արժանանում է ոսկե մեդալի:
08.07.2020 Կանադական կառավարության CESO ծրագրի շրջանականերում վարժարան է այցելում կազմակերպության կամավոր խորհրդատու Ֆրեդ Սփեքենը. արդյունքում մշակվում է «Քվանտի» ներքին կառավարումը ճիշտ կազմակերպելու նախագիծ: Մարտին «Քվանտ» է այցելում IBO (The International Baccalaureate Organization)կազմակերպության տարածաշրջանային ղեկավար Նելիդա Անտունա Բարագնոն: Ծանոթանալով վարժարանի կրթական փորձին` նա առաջարկում է վարժարանը ընդգրկել իրենց կրթական ծրագրում: Ապրիլին վարժարան են այցելում Շվեդիայի Էսկիլստունա քաղաքի «Ռինման» քոլեջի ֆիզիկայի ուսուցչուհի Գայանե Գասպարյանը և կենսաբանության ուսուցչուհի Օլի Գրահեդը: Կնքվում է համագործակցության պայմանագիր երկու կողմերի միջև կրթական ծրագրերի և մասնագիտական կադրերի փոխանակման վերաբերյալ: «Քվանտի» սան Մարտուն Կարապետյանը ինֆորմատիկայի, իսկ Արշավիր Ղահրամանյանը` քիմիայի միջազգային օլիմպիադաներում արժանանում են բրոնզե մեդալների:
08.07.2020 Վարժարանի աշակերտները գրավում են նորանոր բարձունքներ միջազգային օլիմպիադաներում: Հայկ Սարիբեկյանը աստղագիտության միջազգային օլիմպիադայում ստանում է բրոնզե մեդալ: 15-ամյա Հայկը մինչև 30 տարեկան ծրագրավորողների համահայկական 5-րդ մրցույթում ճանաչվում է բացարձակ հաղթող: Մարտուն Կարապետյանը ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում արժանանում է բրոնզե մեդալի: Վարժարան են այցելում CESO կանադական ծրագրի կամավոր խորհրդատուներ Ֆրեդ Սփեքենը և Ջուան Սփեքենը: Ֆ.Սփեքենը նախապատրաստում է վարժարանի ներգրավումը IB (The International Baccalaureate) համակարգում, իսկ Ջ. Սփեքենը մշակում է վարժարանի սանիտարահիգենիկ վիճակը, կարգապահությունը բարելավվելու ծրագիր: Նոյեմբերին կայանում է վարժարանը ներկայացնող ուսուցիչների և աշակերտների այցը Շվեդիա` «Ռինման» քոլեջ, արդյունքում վավերացվում է երկկողմանի այցելությունների պայմանագիրը:
08.07.2020 Հայկ Սարիբեկյանը մաթեմատիկայի, Հայկ Գալստյանը ֆիզիկայի միջազգային օլիմպիադաներում արժանանում են բրոնզե մեդալների: Չինաստանում անցկացված աստղագիտության օլիմպիադայից Հայկ Տեփանյանը վերադառնում է ոսկե մեդալով (ընդ որում Հայաստանը և Հնդկաստանը վաստակեցին երկուական ոսկե մեդալներ` առաջ անցնելով անգամ Ռուսաստանի և այլ երկրների ներկայացուցիչներից): ՀՀ ԿԳ նախարարության պատվերով և Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակում վարժարանը մշակում և ՀՀ դպրոցներին է բաժանում Հայաստանում առաջին էլեկտրոնային ձեռնարկները` անգլերեն և ռուսերեն առարկաների 6-9 դասարանների համար: Վարժարան է այցելում CESO կազմակերպության կամավոր խորհրդատու Բարբարա Օլդը: Նոյեմբերին վարժարանը մասնակցում է ԷՔՍՊՈ ցուցահանդեսին և արժանանում հատուկ մրցանակի: Վարժարան է այցելում ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը: