2002 թ.

08.07.2020



Վարժարան են այցելում ԵՊՀ ռեկտոր, ակադեմիկոսՌ. Մարտիրոսյանը, պրոռեկտոր, ակադեմիկոս Է. Չուբարյանը, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորներ Յ.Վարդանյանը և Ս. Հարությունյանը: Քաղաքային օլիմպիադայում հինգերորդ անգամ անընդմեջ հաղթելու համար վարժարանն արժանանում է Երևանի քաղաքապետարանի «Մեծ մրցանակի»: Վարժարան է այցելում կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Քվանտի» 10-ամյա հոբելյանի կապակցությամբ վարժարան են այցելում ԿԳՆ պատասախանատու աշխատակիցներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, նոր տեխնոլոգիաների բնագավառում աշխատող ընկերությունների ղեկավարներ: Կրթության բնագավառում ակնառու նվաճումների համար և վարժարանի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ Ռ. Վարդանյանը արժանանում է ԵՊՀ բարձրագույն պարգևի` ոսկե մեդալի: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի գլխավորությամբ ապրիլի 6-ին հավանության է արժանացնում վարժարանում մշակած հանրակրթական դպրոցում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և ինֆորմատիկայի դասավանդման «Արագած» ծրագիրը: Սերգեյ Շահվերդյանը ճանաչվում է հանրապետական օլիմպիադայի բացարձակ հաղթող: