2010 թ.

2010 թ.

08.07.2020



Միջազգային օլիմպիադաներից ՀՀ բերված 7 մեդալներից 3-ին արժանանում են «Քվանտի» սաները: Ալ. Չատրչյանը և Հ. Տեփանյանը բրոնզե մեդալներ են շահում ինֆորմատիկայի միջազգային 22-րդ օլիմպիադայում, իսկ Վ. Գևորգյանը` բրոնզե մեդալ աստղագիտության միջազգային 15-րդ օլիմպիադայում: Փետրվարին կանադական կառավարական CESO ծրագրի խորհրդատու Իվետ Գատտասը այցելում է վարժարան: Ծրագրի նպատակն էր մշակել FUNDRAISING (դրամահավաք) ծրագիր Հայաստանի դպրոցներում LOGO ծրագրավորման միջավայրի տարածման և տեղայնացման արտոնագրի ձեռքբերման համար: Վարժարանի լավագույն շրջանավարտ Վահե Մուսոյանը ճանաչվում է Ստենֆորդի համալսարանի լավագույն ուսանող: Այդ կապակցությամբ վարժարանի տնօրեն Ռ. Վարդանյանը հրավիրվում է ԱՄՆ: ՀՀ կառավարության` 08.04.2010թ. N 13 և 20.05.2010թ. N19 արձանագրային որոշումների համաձայն վարժարանում սկսում են իրականացնել 2 համարձակ ծրագիր: Մեկը վերաբերում է տարրական դպրոցում համակարգչային հմտությունների ուսուցմանն ու ներդրմանը, մյուսը` հանրակրթության ոլորտում Լոգո համակարգչային հայալեզու առաջին ուսուցողական միջավայրի ներդրմանը: Ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Ա. Դարպասյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվում է «Մովսես Խորենացի» մեդալով: