2011 թ.

2011 թ.

08.07.2020



Մարտի 16-20-ը Մարինոյում (Հռոմ) «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռ. Վարդանյանը` որպես ֆունդամենտալ ֆիզիկայի միջերկրածովյան ինստիտուտի անդամ, մասնակցում է այդ ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովին: Համաժողովի ընթացքում նա առանձին հանդիպումներ է ունենում նաև ինստիտուտի գիտական խորհրդի անդամների հետ:

Ապրիլի 11-15-ը «Քվանտ» վարժարանի «Պատվավոր սան» և ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Միքայել Մալխասյանը, համաձայն Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանից ստացված հրավերի, մեկնում է Մոսկվա: Այնտեղ նա մասնակցեց երիտասարդ գիտնականների «Լոմոնոսով-2011» միջազգային գիտաժողովի «Պատմություն» սեկցիայի «Ռուսաստանի պատմություն» ենթասեկցիայի աշխատանքներին` որպես հիմնական զեկուցող: Հարկ է նշել այն հանգամանքը, որ «Պատմություն» սեկցիայի աշխատանքների 165 մասնակիցների թվում «Քվանտի» «Պատվավոր սանը» միակ մասնակիցն էր ՀՀ-ից:

Վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ Իշխան Հարությունյանը ապրիլի 27-ից մայիսի 3-ը մասնակցում է ֆիզիկայի ուսուցիչների միջազգային սեմինարին, որն անցկացվում էր Տրիեստում (Իտալիա):

Ապրիլի 14-ին վարժարանը ստանում է հավաստագիր և դառնում է առաջին ու միակ հայկական դպրոցն ամբողջ աշխարհում, որը հանրակրթության ոլորտի միջազգային ամենահզոր կազմակերպության` IB-ի (International Baccalaureate) անդամ է: