2015 թ.

2015 թ.

08.07.2020



Հունվարին վարժարանի սան Ալբերտ Գևորգյանը մասնակցում է Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային և փայլուն արդյունք ցուցաբերում մաթեմատիկա առարկայից` արժանանալով արծաթե մեդալի:
Մեծ Եղեռնի 100-ամյակին ընդառաջ ուսումնական տավա ընթացքում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, հանդիպումներ, դասախոսություններ:
ՀՀ ԿԳՆ, ՎիվաՍել-ՄՏՍ, «Սինոփսիս Արմենիա» և «Յունիքոմփ» ընկերությունների միջև կնքված քառակողմ հուշագրի արդյունքում նոր ուսումնական տարում վարժարանում մեկնարկում է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների դասավանդումը:
Մայիսին վարժարան է այցելում ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկան:
Վարժարանի աշակերտները գրավում են նորանոր բարձունքներ միջազգային օլիմպիադաներում. Հնդկաստանում տեղի ունեցած ֆիզիկայի օլիմպիադայում Աշոտ Մաթևոսյանն արժանանում է բրոնզե մեդալի, իսկ Ինդոնեզիայում կայացած աստղագիտության օլիմպիադայում`գովասանագրի: Թայլանդում կայացած մաթեմատիկայի և Ղազախստանում կայացած ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադաներից Ալբերտ Գևորգյանը վերադառնում է բրոնզե մեդալներով: Ինֆորմատիկայի օլիմպիադայում բրոնզե մեդալի է արժանանում նաև Էդուարդ Գրիգորյանը: Հայաստանն առաջին անգամ աշխարհագրության միջազգային օլիմպիադայում ներկայացնող երեք աշակերտներից երկուսը` Սիլվա Հակոբյանն ու Մարիաննա Ղազարյանը, «Քվանտի» սաներն են:
Հուլիս ամսին վարժարանի «Ուղեծիր» ճամբարում կազմակերպվում է միջազգային ամառային դպրոց ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորող աշակերտների համար, որին մասնակցում են Սինգապուրում Չինական միջազգային դպրոցի, Երևանի Ա. Շիրակացու անվան ճեմարանի և «Քվանտ» վարժարանի սաները:
Օգոստոսին վարժարան են այցելում ամերիկացի աշխարհահռչակ տիեզերագնաց Բազ Օլդրինը և «Գլոբալ ֆլայթ» կազմակերպության ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա է գտնվում նաև ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը:
«Քվանտ» վարժարանի քիմիայի ամբիոնի վարիչ Վիտուշ Սարգսյանն արժանանում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի կոչմանը:
ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 12-րդ դասարանի աշակերտներ Արման Ղազարյանն ու Լուսյա Մանուկյանն արժանանում են ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակին:
Օժտված երեխաների «Քվանտ-2015» մրցույթի հաղթողներից չորս լավագույններն արժանանում են «Կողբ» հիմնադրամի կրթաթոշակին: