Նախնական գրանցում, նախապատրաստական դասընթացներ և ընդունելության մրցույթ
«Քվանտ» վարժարանում 2026-2027 ուսումնական տարում կձևավորվեն նոր դասարաններ։ Հիմնական ընդունելությունը կազմակերպվում է հետևյալ տարիքային խմբերում՝ 1-ին դասարան, 6-րդ դասարան և 10-րդ դասարան։
Վարժարան ընդունվելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել և անցնել ընդունելության գործընթացը
Գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել վարժարանի նշված հեռախոսահամարներով, հաղորդելով աշակերտի անունը և ազգանունը, դպրոցը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը։
Վարժարանը, որպես կանոն, կազմակերպում է ընդունելություն 1-ին, 6-րդ, 10-րդ դասարաններում, ինչպես նաև Միջազգային Բակալավրիատի (IB, 11 դասարան) 1-ին կուրսում
Դիմորդները մասնակցում են նախապատրաստական դասընթացների (սովորաբար 6 հանդիպում): Դասընթացի ավարտից հետո երեխան մասնակցում է հարցազրույցի: Որոշումը կայացվում է դասընթացների և հարցազրույցի արդյունքների հիման վրա:
Կազմակերպվում են նախապատրաստական դասընթացներ «Մաթեմատիկա», «Հայոց լեզու» և «Անգլերեն» առարկաներից (մոտ 12 հանդիպում յուրաքանչյուր առարկայի համար): Դասընթացների ավարտից հետո դիմորդները հանձնում են քննություններ, որոնց արդյունքների հիման վրա անցկացվում է մրցույթ:
Ընդունելությունը իրականացվում է ուղղություններով (հոսքերով): Դիմորդները նախապես ընտրում են նախընտրելի հոսքը և անցնում նախապատրաստական դասընթացներ երեք առարկաներից համապատասխան հոսքի համար (մոտ 12 հանդիպում յուրաքանչյուր առարկայի համար): Դասընթացների ավարտից հետո անցկացվում են քննություններ և հարցազրույց:
Դիմորդները ընտրում են ուղղությունը և անցնում նախապատրաստական դասընթացներ երեք հոսքային առարկաներից:
Միջազգային Բակալավրիատի (IB International Baccalaureate) ծրագրին ընդունվելու համար աշակերտները հանձնում են քննություններ «Անգլերեն» և «Մաթեմատիկա» առարկաներից, ինչպես նաև անցնում են հարցազրույց: Ուսումնական տարվա սկզբին 10-րդ դասարանի աշակերտները կարող են գրանցվել նախապատրաստական դասընթացների:
«Քվանտ» վարժարանի և Երևանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնություն՝ 1996 թվականից
1996 թվականից վարժարանում անցկացվում է օժտված երեխաների մրցույթ՝ Երևանի պետական համալսարանի հետ համատեղ: Մրցույթի նպատակն է հայտնաբերել օժտված երեխաներին և աջակցել նրանց հետագա ուսուցմանը: Մրցույթին կարող են մասնակցել 5, 6, 7, 8, 9-րդ դասարանների աշակերտները հանրապետության ցանկացած մարզից: Մրցույթը անցկացվում է մաթեմատիկաի առարկայից, երկու փուլով՝ գրավոր և բանավոր: Հանձնաժողովը կազմված է ԵՊՀ և «Քվանտի» առաջատար մասնագետներից:
Հաղթողներին տրամադրվում է հնարավորություն նոր ուսումնական տարուց սկսած արտոնյալ պայմաններով (վարձավճարի զեղչ) սովորել վարժարանում, այդ թվում՝ Միջազգային Բակալավրիատի (IB Diploma Programme) ծրագրով: Մաթեմատիկայի օլիմպիադայի մարզային և հանրապետական փուլերի դիպլոմակիրները ստանում են լրացուցիչ արտոնություններ:
Զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով (010) 42-22-17 կամ (091) 23-29-51 (երկ–շբ, 09:00–17:00) գրանցվելու և մանրամասն տեղեկություններ ստանալու համար: