«Քվանտ» վարժարանի ընդունելության կարգը
Վարժարան ընդունվելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել և մասնակցել ընդունելության գրոծընգթացին։ Գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել վարժարանի հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 42 22 17, (091) 23 29 51` նշելով աշակերտի անուն-ազգանունը, դպրոցի համարը, էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը։
Ընդունելության կարգը
Վարժարանը նոր ուսումնական տարում որպես կանոն ընդունելություն կազմակերպում է 1-ին, 6-րդ, 10-րդ դասարանների, ինչպես նաև Միջազգային Բակալավրիատ ( IB – International Baccalaureate) I կուրսի (11-րդ դասարան) համար։ Եթե մյուս դասարաններում առաջանում են բավարար թվով թափուր տեղեր, ապա վարժարանում ուստարվա վերջում տվյալ դասարանում կատարվում է լրացուցիչ ընդունելություն, որին հրավիրվում են մասնակցելու տվյալ դասարանի ընդունելության համար ցուցակագրված բոլոր աշակերտները։
1-ին դասարանի դիմորդները մասնակցում են նախապատրաստական դասընթացների (հիմնականում մինչև 6 հանդիպում)։ Դասընթացի ավարտից հետո երեխան մասնակցում է հարցազրույցի։ Դասընթացների և հարցազրույցի ընթացքում երեխաների ցուցաբերած արդյունքների հիման վրա էլ կայացվում է համապատասխան որոշում։
6-րդ դասարանի դիմորդների համար վարժարանում կազմակերպվում են նախապխատրաստական դասընթացներ՝ «Մաթեմատիկա», «Հայոց լեզու» և «Անգլերեն» առարկաներից (յուրաքանչյուր առարկայից՝ շուրջ 12 հանդիպում)։ Դասընթացների ավարտից հետո դիմորդները հանձնում են քննություն, և այդ քննությունների արդյունքներով էլ իրականացվում է մրցույթը։
10-րդ դասարանի ընդունելությունը կատարվում է ըստ հոսքերի։ Աշակերտները նախապես ընտրում են իրենց նախասիրություններին համապատասխան հոսքը և մասնակցում են նախապատրաստական դասընթացների՝ յուրաքանչյուր հոսքի համար հաստատված երեք առարկայից (յուրաքանչյուր առարկայից՝ մինչև 12 հանդիպում), ինչպես նշված է ստորև՝
Ֆիզմաթ հոսք- հայոց լեզու, մաթեմատիկա, ֆիզիկա
Քիմկենս հոսք- հայոց լեզու, մաթեմատիկա, ֆիզիկա
Տնտեսագիտական հոսք-- հայոց լեզու, մաթեմատիկա, անգլերեն
Հումանիտար հոսք-- հայոց լեզու, մաթեմատիկա, անգլերեն
Դասընթացի ավարտին նրանք հանձնում են քննություններ և մասնակցում են հարցազրույցի։ Քննությունների և հարցազրույցի արդյունքներով էլ իրականացվում է մրցույթը։
Նախապատրաստական դասընթացներ և քննությունները կազմակերպվում են այնպես, որ չխանգարեն աշակերտների՝ իրենց դպրոցների դասերին։
Միջազգային բակալավրիատ (IB International Baccalaureate) ընդունվելու համար աշակերտները հանձնում են քննություն՝ «Անգլերեն» և «Մաթեմատիկա» առարկաներից, ինչպես նաև մասնակցում են հարցազրույցի։
Միջազգային բակալավրիատի ընդունելությանը մասնակցելու համար ուստարվա սկզբին 10-րդ դասարանի աշակերտները կարող են դիմել և մասնակցել նախապատրաստական դասընթացներին։ Գրանցվելու համար զանգահարել վարժարանի հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 42 22 17, (091) 23 29 51:
Որպես կանոն Միջազգային բակալավրիատի (IB International Baccalaureate) ընդունելության քննությունները անցկացվում են հուլիս ամսին։