Կանոնակարգ և պայմաններ

Կանոնակարգ և պայմաններ

Գրանցվելու համար անհրաժեշտ է ծանոթանալ հետևյալին և տալ համաձայնություն՝ սեղմելով ներքևում գտնվող կոճակը։

Անձնական տվյալների պահպանման և մշակման քաղաքականություն

«Քվանտ» վարժարանում սովորողների անձնական տվյալները հավաքագրվում և պահպանվում են։ Անկախ ուսուցման ձևից (առկա և հեռավար)՝ պահպանվում են անձնական հետևյալ տվյալները՝ սովորողի անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար։ «Քվանտ» վարժարանում կարող են պահվել նաև սովորողների կենսաչափական տվյալներ։ Անձնական բոլոր տվյալները վարժարանում պահպանվում և մշակվում են ինչպես ՀՀ, այնպես էլ միջազգային իրավական ակտերով սահմանված դրույթներին համապատասխան, այլ անձանց չեն տրամադրվում (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի), չեն հանրայնացվում։ Անձնական տվյալների պաշտպանության համար օգտագործվում են հեղինակավոր, արտոնագրված սարքավորումային և ծրագրային լուծումներ, որոնց պաշտպանության համակարգը թարմացվում է՝ ժամանակի պահանջներից ելնելով։ Այնուամենայինիվ, ելնելով այն հանգամանքից, որ բացարձակ պաշտպանված համակարգ գոյություն չունի, «Քվանտ» վարժարանը պատասխանատվություն չի կրում օգտատերերի կողմից անձնական տվյալների հետ աշխատելու անփութության, ինչպես նաև ցանցահենային հարձակումների արդյունքում անձնական տվյալների արտահոսքի համար, սակայն պարտավորվում է հնրավորինս սեղմ ժամկետներում վերացնել նմանատիպ բոլոր խնդիրները։ «Քվանտ» վարժարան դիմելիս սովորողը, նրա ծնողը կամ օրինական խնամակալը ուղղակի կամ անուղղակի տեղեկացվում է անձնական տվյալների պահպանման, պաշտպանության և մշակման քաղաքականության մասին։ Վարժարանի սովորող դառնալու հիմք է ընդունվում նրանց կողմից այդ պայմանների ընդունումը։

Հեռավար դպրոցի կանոնակարգը

  1. Հիմանական հասկացություններ․
    1. Հեռավար դպրոց – հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն, որտեղ սովորողի ուսուցումը անցկացվում է հեռավար՝ առանց դպրոց հաճախելու
    2. Օգտատեր – այն անձն է, ով ստանում է էլեկտրոնային համակարգից օգտվելու թույլտվություն
    3. Մուտքանուն և գաղտնաբառ – Ուսուցման կազմակերպման առցանց միջոցների սահմանափակված հատվածից օգտվելու համար կիրառվող բանալի է, որը պետք է հայտնի լինի բացառապես օգտատիրոջը
    4. Հեռավար ուսուցման հարթակ – էլեկտրոնային միջոցների համակարգ է, որի օգնությամբ տեղի է ունենում հաղորդակցումը
    5. Էլեկտրոնային օրագիր – Հեռավար ուսուցման հարթակի մաս է՝ նախատեսված սովորղ համարվող օգտատերերի համար
    6. Ուսումնական փուլ – Դասերի որոշակի տրամաբանությամբ հերթականություն՝ սահմանված որոշակի ժամանակահատվածի համար
  2. «Քվանտ» վարժարանի հեռավար դպրոցը «Քվանտ» վարժարանի (իրավաբանական անվանումը՝ «Քվանտ» ՈՒԳԱԿ) անբաժանելի մասն է և հանդես է գալիս բացառապես վարժարանի անունից։
  3. «Քվանտ» վարժարանի հեռավար դպրոցի սարքավորումածրագրային մասը համարվում է վարժարանի սեփականությունը։
  4. «Քվանտ» վարժարանի հեռավար դպրոցում հեռավար ուսուցման ծառայություններից կարող են օգտվել միայն բացառապես «Քվանտ» վարժարանում առկա ուսուցման մեջ չընդգրկված անձինք։
  5. Անկախ օգտատիրոջ կարգավիճակից՝ արգելվում է օգտատերերի չարտոնված մուտքը հեռավար ուսուցման հարթակ, արտոնված իրավունքներից բացի այլ նպատակներով հարթակի օգտագործումը։
  6. Հեռավար դպրոցի կարգուկանոնը կարգավորվում է «Քվանտ» վարժարանի ներքին կարգապահական կանոններին համապատասխան։
  7. «Քվանտ» վարժարանի հեռավար դպրոցում ուսուցումը վճարովի է։
  8. «Քվանտ» վարժարանի հեռավար դպրոցը, օգտատիրոջ ընտրությունից ելնելով ,կազմակերպում է այդ օգտատիրոջ ուսուցումը նախապես ներկայացված ծրագրով, տևողությամբ, պարբերականությամբ և նշված ժամերին՝ առցանց եղանակով։
  9. «Քվանտ» վարժարանի հեռավար դպրոցի հաղորդակցման միակ համակարգը «Քվանտ» վարժարանի հեռավար ուսուցման համակարգն է։
  10. Ուսման վարձավճարները սահմանվում են յուրաքանչյուր սովորողի համար անհատական՝ կախված առարկաների ընտրությունից, ուսուցման տևողությունից, վարժարանում սովորող քույր կամ եղբայր ունենալուց, ինչպես նաև սոցիալական ծրագրերում ընդգրկվածությունից։
  11. «Քվանտ» վարժարանի հեռավար դպրոցի ուսման վարձավճարի չափի, ուսման փուլի մեկնարկի, ավարտի և ուսման վարձի վճարման վերջնաժամկետի մասին տվյալները հասանելի են օգտատերերին։
  12. Ուսման վարձը մինչև նշված վերջնաժամկետը չվճարելու դեպքում համակարգը ավտոմատ կերպով արգելափակելու է օգտատիրոջ համար էլեկտրոնային օրագրի հասանելիությունը։
  13. ՈՒսման վարձը արգելափակված կարգավիճակում վճարելուց հետո էլեկտրոնային օրագրի հասանելիությունը վերականգնվում է։
  14. Վարձավճարի վճարման վերջնաժամկետը որպես կանոն նշվում է այպես, որ նախքան վճարում կատարելու որոշում կայացնելը հնարավոր լինի մասնակցել առնվազն մեկ առցանց ուղիղ տեսակապով դասի։
  15. Ուսման փուլերը՝ որպես կանոն, սահմավում են մեկամսյա տևողությամբ։
  16. Ուսման փուլի համար վճարված վարձավճարները ենթակա չեն վերադարձի, եթե վճարումից հետո սովորողը չունի դասընթացին չմասնակցելու հիմնավոր պատճառ։
  17. Սույն կանոնակարգը իրենից ներկայացնում է նաև օգտատիրոջ և «Քվանտ» վարժարանի միջև պայմանագիր։
  18. Սույն կանոնակարգի դրույթների խախտման դեպքում «Քվանտ» վարժարանը իրեն իրավունք է վերապահում արգելափակել օգտատիրոջ մուտքը վարժարանի հեռավար ուսուցման համակարգ։

Հեռավար դպրոցի գրանցում


 
Ազգանուն*
Անուն*
Հայրանուն*
Դասարան*
Հեռախոս 1*
Հեռախոս 2*
Էլ․ փոստի հասցե*
Դպրոց*
Մաթեմատիկա
Ռուսերեն
Անգլերեն
Մայրենի / Հայոց լեզու և գրականություն
Ինֆորմատիկա
Ֆիզիկա
Քիմիա
Կենսաբանություն
Միկրոկոնտրոլերների ծրագրավորում
 

* - required fields