IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN toggle language
AM RU ru_flag
Login login_arrow
International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Careers at the School Library
Forgot
About Events ANNOUNCEMENTS:
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

08.09.2022

Երիտասարդական միջազգային  օլիմպիադան Ռուսաստանի կառավարության կողմից հովանավորվող «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական ինստիտուտի ամենամեծ նախագծերից է:
Օլիմպիադայի մասնակիցները հնարավորություն ունեն հավակնելու ստանալ  դրամաշնորհներ և կրթաթոշակներ: Նախագծին յուրաքանչյուր տարի մասնակցում է աշխարհի 90 երկրներից ավելի քան 4000 աշակերտ: Օլիմպիադայի արդյունքները վավեր են 2 տարի, ուստի՝ օլիմպիադայի հաղթողներն ու մրցանակակիրները 2022 և 2023 թվականներին «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական ինստիտուտի բակալավրիատի կրթական ծրագրով ուսուցմանը դիմելու դեպքում՝ կարող են հավակնել Ռուսաստանի Դաշնության կառավարության ամբողջական պետական կրթաթոշակի:
Մասնակցության համար կարող են դիմել օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ովքեր.
-    սովորում են դպրոցների, քոլեջների, լիցեյների, գիմնազիաների 9-11-րդ դասարաններում (12-ամյա կրթական համակարգի դեպքում՝ 10-12-րդ դասարաններում),
-    օտարերկրյա հանրակրթական կազմակերպությունների շրջանավարտներ կամ արտասահմանյան բուհերի ուսանողներ են:
Օլիմպիադային մասնակցությունն անվճար է: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբեի 10-ը: Օլիմպիադան անցկացվելու է ս.թ. հոկտեմբերի 20-ից 30-ը՝ առցանց և առկա ձևաչափով: Ամփոփիչ արդյունքները կհրապարակվեն Օլիմպիադայի պաշտոնական կայքում՝ մինչև ս.թ.դեկտեմբերի 24-ը:
Օլիմպիադայի անցկացման ոլորտային ուղղություններն են. Կենսաբանություն, արևելագիտություն, դիզայն, լրագրություն, օտար լեզուներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, պատմություն, մաթեմատիկա, մեդիահաղորդակցություն, միջազգային հարաբերություններ, իրավունք, հոգեբանություն, գովազդ և հասարակայնության հետ կապեր, արդի քաղաքականություն, սոցիալական գիտություններ, բանասիրություն, փիլիսոփայություն:  
Երիտասարդական միջազգային օլիմպիադա 2022-ին մասնակցության գրանցման համար անցնել հետևյալ հղումով՝ https://asav.hse.ru/intolymp.html?lang=ru#signup մինչև ս.թ. հոկտեմբերի 10-ը:
Հայտ ներկայացնելու համար, բացի ձևաչափը լրացնելուց պետք է պատրաստել նաև մոտիվացիոն նամակ: Մոտիվացիոն նամակը չի գնահատվում, այլ ծառայում է բացառպես՝ օլիմպիադային մասնակցելու հետաքրքրության և պատրաստակամության ցուցիչ:
Գրանցման հայտադիմումը լրացնելուց և մոդերատորի կողմից ստուգվելուց հետո, հայտադիմումի մեջ նշված էլ.հասցեին կուղարկվի մասնակցի անձնական հաշիվ մուտք գործելու օգտանունն ու գաղտնաբառը:
Օլիմպիադայում գրանցվելու պայմանների, մասնակցության կանոնների և վեբինարների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունն հրապարակված է Երիտասարդական միջազգային  օլիմպիադայի պաշտոնական կայքում https://olymp.hse.ru/inter/ , ինչպես նաև օլիմպիադայի սոցիալական էջերում:


footer_logo
PRIVACY POLICY

© 2026 Kvant School