IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN toggle language
AM RU ru_flag
Login login_arrow
International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Careers at the School Library
Forgot
About Events ANNOUNCEMENTS:
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

08.09.2022

Հայտարարություն

Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք  մեր հետագա անելիքների ժամանակացույցը․
•    1-ին  և  4-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն մայիսի 27-ին: Առաջին դասարանցիների երդման արարողությունը  Օշականում նախատեսվում է անցկացնել 26.04.2022թ.: Ուսումնական տարվա ամփոփումը կլինի մինչև 10.06.2022թ.:
4-րդ դասարանների գիտելիքի ստուգումը կանցկացվի հետևյալ օրերին.
«Մայրենի»/գրավոր, թեստ/       -      10.06.2022թ.
«Մաթեմատիկա»/գրավոր, թեստ/-  13.06.2022թ.
4-րդ դասարանների ներվարժարանային քննությունները նախատեսվում է անցկացնել մինչև 25.06.2022թ.:
•    2-րդ և  3-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն մայիսի 31-ին: Խորհրդատվություններն ու քննությունները կանցկացվեն 01.06–30.06 ընկած ժամանակահատվածում:
•    Արշավ դեպի Աղավնաձոր
      1-ին դաս.- 11.06.2022թ.
2-րդ դաս.- 18.06.2022թ.
3-րդ դաս.- 19.06.2022թ.
•    5-րդ և  6-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 2-ին: Խորհրդատվություններն ու քննությունները կանցկացվեն 03.06–30.06 ընկած ժամանակահատվածում:
•    7-րդ  և  8-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 2-ին: Խորհրդատվություններն  ու քննությունները կանցկացվեն  03.06–22.06 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա  ՆԶՊ պարապմունքները նախատեսվում է  կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 23.06-05.07:
•    9-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 2-ին: Հունիսի 2-30 ընկած ժամանակահատվածում կկազմակերպվեն  խորհրդատվություններ և ավարտական  քննություններ: Հոսքային քննությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 6-ին:
9-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման օրերն են՝
                   Հայոց պատմություն (բանավոր)-                                   08․06․2022թ․
                   Գրականություն (բանավոր)-                                           13․06․2022թ․
                   Օտար լեզու  (Ռուսերեն կամ Անգլերեն՝ բանավոր) 16․06․2022թ      
                   Բնագիտություն (Ֆիզիկա, Քիմիա, Կեսաբանություն,
                   Աշխարհագրություն`գրավոր, թեստ                             23․06․2021թ․
                   Հայոց լեզու        (կենտրոնացված, գրավոր,թեստ)      28․06․2021թ․
                   Մաթեմատիկա(կենտրոնացված, գրավոր, թեստ)-    30․06․2021թ․
               Ֆիզկուլտուրա՝ նորմատիվների հանձնում 07․06-ից մինչև քննաշրջանի ավարտն                                                   ընկած ժամանակահատվածում:
        Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ պարապմունքները նախատեսվում է կազմակերպել  «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 05.07-16.07 ընկած ժամանակահատվածում:
    
● Ավագ  դպրոցի 10-րդ  դասարաններում գործող դասացուցակով   դասերը կավարտվեն  հունիսի 2-ին: Այնուհետև այս դասարանները  կշարունակեն  աշխատել  նոր դասացուցակով /միայն մասնագիտական առարկաներ/ մինչև 18.06.2022թ.:  Քննություններն ու խորհրդատվությունները  կանցկացվեն  20.06-02.07 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա  ՆԶՊ դասընթացը նախատեսվում է  կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 05.07-17.07 ընկած ժամանակահատվածում:
      ● Ավագ  դպրոցի 11-րդ  դասարաններում գործող   դասացուցակով  դասերը   կավարտվեն  հունիսի 2-ին: Այնուհետև այս դասարանները  կշարունակեն  աշխատել  նոր դասացուցակով /միայն մասնագիտական առարկաներ/ մինչև 18.06.2022թ.: Քննություններն ու խորհրդատվությունները  կանցկացվեն  20.06-18.07  ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա  ՆԶՊ դասընթացը նախատեսվում է  կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 20.07-01.08 ընկած ժամանակահատվածում:
●  12-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 2-ին: «Վերջին զանգի» միջոցառումը կանցկացվի հունիսի 3-ին Աղավնաձորում: Հունիսի 4-ից մինչև պետական ավարտական  կամ  միասնական քննությունների սկիզբը կանցկացվեն խորհրդատվություններ: Պետական ավարտական քննությունների օրերն են՝
    Հայոց լեզու/գրավոր/ -                   08.06.2022 թ.
    Հայոց պատմություն/գրավոր/-    15.06.2022 թ.
    Մաթեմատիկա/ գրավոր/       -     22.06.2022 թ.
● «ՄԲ» 2-րդ կուրսի միջազգային ավարտական քննությունները կանցկացվեն 28.04-20.05 ընկած ժամանակահատվածում:
● «ՄԲ» 1-ին կուրսի դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 30-ին: Քննությունները և խորհրդատվությունները կանցկացվեն 02.07-18.07 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա  ՆԶՊ դասընթացը նախատեսվում է  կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 20.07-01.08 ընկած ժամանակահատվածում::
«ՄԲ» 1-ին կուրսի ընդունելության քննությունները կանցկացվեն 02.07-15.07 ընկած ժամանակահատվածում:
    ● Ուսուցիչների ամենամյա սեմինարը նախատեսվում է անցկացնել Աղավնաձորում սույն թվականի 17.07-20.07 ընկած ժամանակահատվածում:
                                                                                                      

    Հարգանքով՝ տնօրենություն


footer_logo
PRIVACY POLICY

© 2026 Kvant School