IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN toggle language
AM RU ru_flag
Login login_arrow
International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Careers at the School Library
Forgot
About Events ANNOUNCEMENTS: 2015
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

08.09.2022

Գրանցվի´ր անվճար դասընթացին, մասնակցի´ր մրցույթին և  ստացի´ր անվճար կամ արտոնյալ պայմաններով «Քվանտ» վարժարանում սովորելու հիանալի հնարավորություն:
«Քվանտ» վարժարանը կազմակերպում է մաթեմատիկայի անվճար հեռավար դասընթացներ 5-9-րդ դասարանների այն աշակերտների համար, որոնք ցանկանում են մասնակցել «Oժտված երեխաներ - Քվանտ 2019» մրցույթին և համալրել վարժարանում անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորող աշակերտների շարքը։ Դասընթացները բացառիկ հնարավորություն կտան մասնակիցներին խորացնելու իրենց գիտելիքները մաթեմատիկա առարկայից և լրջագույն ձեռքբերումներ ունենալու ոչ միայն այս մրցույթում։ Հեռավար դասընթացները մեկնարկել են դեկտեմբերից։ Դրանց կհաջորդեն առկա պարապմունքները, որոնք վարում են «Քվանտ» վարժարանի և ԵՊՀ առաջատար մասնագետները։
«Օժտված երեխաներ - Քվանտ 2019» մրցույթը տեղի կունանա 2019 թ․ մայիսի 5-ին և 9-ին՝ գրավոր և բանավոր փուլերով։
Հաղթողներն իրավունք կստանան  նոր ուսումնական տարվանից անվճար կամ արտոնյալ պայմաններով որակյալ կրթություն ստանալու վարժարանում։ Նրանք կունենան նաև առանձին արտոնություններ 11-12-րդ դասարաններում ուսումը վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով (IB Diploma Programme) շարունակելու դեպքում:
Դասընթացներին և մրցույթին մասնակցել ցանկացողները ցուցակագրվելու համար կարող են զանգահարել 010-42-22-17, 091-23-29-51 հեռախոսահամարներով կամ այցելել «Քվանտ» վարժարան (հասցեն՝ Բագրատունյաց 23/2):


footer_logo
PRIVACY POLICY

© 2026 Kvant School