IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN toggle language
AM RU ru_flag
Login login_arrow
International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Careers at the School Library
Forgot
About Events ANNOUNCEMENTS: 2015
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

08.09.2022

«Քվանտ» վարժարանի բակը լի է աշակերտներով, ուսուցիչներով։ Բակի կենտրոնում մեծ խարույկ է․ «Քվանտ» վարժարանում նշում են Տեառնընդառաջի տոնը․․․ Երգն ու պարը, տոնին նվիրված աղանդերն ու խմորեղենը նպաստում են տոնական բարձր տրամադրության ձևավորմանը։
    Կրակի վրայով ցատկեցին ինչպես ուսուցիչները, այնպես էլ աշակերտները՝ մեծ հույսեր կապելով այդ ցատկի հետ, դրան վերագրելով իրենց նվիրական երազանքի կատարումը։
    Տեառնընդառաջի տոնը կապված է Հիսուս Քրիստոսի կյանքից մի դեպքի հետ: Ըստ հրեական օրենքի՝ Մարիամն ու Հովսեփը կյանքի քառասուներորդ օրը նորածին Քրիստոսին տարան տաճար: Այստեղ էլ նրանց ընդառաջ եկավ երկար ժամանակ Աստծո որդու գալստյանը սպասող Սիմեոն ծերունին և տեսնելով մանուկ Հիսուսին՝ միանգամից հասկացավ, որ հենց նա է Տերը:
    Սակայն Տեառնընդառաջի ծեսերն ունեն ավելի հին՝ հեթանոսական հիմքեր․ կապված են կրակի մաքրող հատկությունների հետ: Տոնի հիմնական ծեսը կրակ վառելն է: Հնում կարծում էին, որ կրակը ջերմացնում է, դաշտերը բերրի դարձնում ու նպաստում ամուսնական կապերին:


footer_logo
PRIVACY POLICY

© 2026 Kvant School