IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN toggle language
AM RU ru_flag
Login login_arrow
International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Careers at the School Library
Forgot
About Events ANNOUNCEMENTS: 2015
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

08.09.2022

Մեկնարկեց «Քվանտ-2019» մրցույթի առաջին փուլը։
«Քվանտ» վարժարանը, հավատարիմ իր կոչմանն ու առաքելությանը, արդեն 23-րդ տարին է՝ կազմակերպում և փայլուն իրականացնում է մի հիանալի նախաձեռնություն՝ մրցույթ մաթեմատիկա առարկայից։
Մրցույթի նպատակը օժտված երեխաներ հայտնաբերելն ու նրանց հետագա ուսումը հովանավորելն է: Այս տարի մրցույթին մասնակցում են 5, 6, 7, 8, 9 -րդ դասարանների շուրջ 500 սովորողներ ինչպես մայրաքաղաք Երևանի, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերի հանրակրթական դպրոցներից: Ուրախալի են թե´ մասնակիցների թվի աննախադեպ աճը, թե´ ընդգրկուն աշխարհագրությունը։
Հարկ ենք համարում նշել, որ մրցույթի հաղթողներին հնարավորություն կտրվի նոր ուսումնական տարում՝ սեպտեմբերից անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորելու վարժարանում, ինչպես նաև Միջազգային բակալավրիատի համակարգում (IB Diploma Programme): Մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները կարժանանան նաև կրթաթոշակի կամ միանվագ պարգևի:
Հաջողություն մաղթենք մրցույթի բոլոր մասնակիցներին՝ խորապես հավատալով, որ ճիշտ կօգտագործեն իրենց տրված այս հիանալի հնարավորությունը և գիտելիքի ուժով կկարողանան նվաճել անգամ անհաղթահարելի բարձունքներ։


footer_logo
PRIVACY POLICY

© 2026 Kvant School