IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN toggle language
AM RU ru_flag
Login login_arrow
International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Careers at the School Library
Forgot
About Events ANNOUNCEMENTS: 2015
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

08.09.2022

Օրերս «Քվանտ» վարժարան այցելեց Մոսկվայի կրթության դեպարտամենտի և կրթական մի շարք հաստատությունների ղեկավարներից կազմված պատվիրակությունը Երևան քաղաքի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ։
Հյուրերը մեծապես հետաքրքրված էին վարժարանի փորձով, կրթական ծրագրերի առանձնահատկություններով, ձեռքբերումներով, ուսումնական գործընթացը արդյունավետ կազմակերպելու և լուրջ հաջողություններ արձանագրելու հմտություններով։
Քննարկված հարցերի շրջանակն ընդգրկուն էր։
Հյուրերին հետաքրքրում էր, թե ինչպես են ընտրվում վարժարանի ուսուցիչները, աշակերտները, ինչ հոսքեր են գործում վարժարանի ավագ դասարաններում, ինչպես է կազմակերպվում ուսումնական գործընթացը։
Նրանց համար ուշագրավ էր այն, որ հանրակրթական ուսումնական ծրագրերն իրականացնելուն զուգահեռ վարժարանն ունի հեղինակային ծրագրեր, որոնք նպաստում են ուսումնական գործընթացը էլ ավելի արդյունավետ կազմակերպելուն։
Չափազանց ընդգրկուն և տևական քննարկումից հետո հյուրերը շրջեցին վարժարանում, հանդիպեցին ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորողներին, եղան ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներում, համակ ուշադրությամբ ու մեծ ոգևորությամբ դիտեցին մի քանի փորձ։
Նրանց ուրախացրեց այն հանգամանքը, որ վարժարանն արդեն իսկ հաստատել է ջերմ բարեկամական և համագործակցային հարաբերություններ ՌԴ մի քանի դպրոցների հետ։
Ուզում ենք հավատալ, որ ՌԴ հանրակրթության պատասխանատու դեմքերի այցը «Քվանտ» վարժարան մեծապես կնպաստի հայ-ռուսական կրթական փորձի փոխանակման չափազանց կարևոր գործընթացի էլ ավելի արդյունավետ կազմակերպմանը և իրականացմանը։


footer_logo
PRIVACY POLICY

© 2026 Kvant School