IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN toggle language
AM RU ru_flag
Login login_arrow
International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Careers at the School Library
Forgot
About Events ANNOUNCEMENTS: 2015
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

08.09.2022

Ի՞նչ գիտենք մենք առավոտյան նախաճաշին պանրի ու տաք թեյի հետ անփոխարինելի թարմ և անուշաբույր լավաշի մասին։
«Քվանտ» վարժարանի 2-3 դասարանի փոքրիկները արդեն հարուստ և ընդգրկուն գիտելիքներ ունեն հայոց հացերի արքա լավաշի մասին։ Իսկ այդ գիտելիքները նրանք ամբողջացրին սիրելի կրթօջախում կազմակերպված չափազանց հետաքրքիր ու անսովոր դասի ժամանակ։
Դասի թեման էր՝ «Լավաշ»։ Աշակերտները ներկայացրին ցորենից խմոր, ապա լավաշ ստանալու ողջ ընթացքը։ Փոքրիկ քվանտականները մեծ խանդավառությամբ պատմեցին, թե ինչպես են թխում լավաշ․ նախ գրտնակում են խմորի գնդերը, խմորի բարակ թերթեր դարձնում, ապա գցում ձվաձև փափուկ բարձի վրա և թոնրի տաք պատին խփում։ Հաշված րոպեներ հետո նրբաթերթ լավաշը պատրաստ է։ Ապա համտեսեցին անուշահամ լավաշը։
Ուշագրավ էր այն, որ փոքրիկները սովորեցին նաև լավաշ թխելու արարողությանը նվիրված մի գեղեցիկ խաղիկ, որն էլ երգեցին իբրև ամփոփում՝ իրենց փայլուն գիտելիքներով բերկրանքի ու ոգևորության պահեր պարգևելով սիրելի ուսուցչին։
Ուզում ենք հավատալ, որ նմանատիպ դասերը ևս մեծապես նպաստում են սովորողների դաստիարակության չափազանց կարևոր գործի արդյունավետ կազմակերպմանը։


footer_logo
PRIVACY POLICY

© 2026 Kvant School