IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN toggle language
AM RU ru_flag
Login login_arrow
International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Careers at the School Library
Forgot
About Events ANNOUNCEMENTS: 2015
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

08.09.2022

«Քվանտ» վարժարանի 9-3 դասարանի աշակերտները դասղեկ և աշխարհագրության ուսուցչուհի Գոհար Սարգսյանի նախաձեռնությամբ աշխարհագրության «ՀՀ բնությունը» թեման ամփոփեցին Հայաստանի բնության պետական թանգարանում։
Արդեն իսկ ունենալով տեսական գիտելիքներ՝ թանգարանում աշակերտները ծանոթացան Հայաստանի ռելիեֆը և աշխարհագրական դիրքը ներկայացնող մանրակերտին, տարբեր դարաշրջաններին պատկանող բրածո նմուշների միջոցով կարողացան պատկերացում կազմել Հայաստանի բնության անցյալի մասին: Նույն սրահում քվանտականները ծանոթացան հանրապետության ընդերքը հարստացնող մետաղական, ոչ մետաղական օգտակար հանածոներին, կիսաթանկարժեք քարերին, ինչպես նաև ընդերքի հարստությունների շարքին դասվող բազմաթիվ հանքային ջրերին, հանրապետության տարածքում հանդիպող հողատեսակներին՝ ներկայացված մենաքարերի տեսքով։ Այստեղ նաև հետաքրքիր ներկայացվեց սրբազան մեռոնի պատրաստումը:
Քանի որ Հայաստանը տիպիկ լեռնային երկիր է, քվանտականները  երկրորդ և երրորդ սրահներում հնարավորություն ունեցան էքսկուրս կատարել ՀՀ վերընթաց լանդշաֆտային գոտիներով` սկսելով կիսաանապատային գոտուց հասնելով մինչև մերձալպյան ու ալպյան գոտի։
Սրահներում առաջնակարգ տեղ էր զբաղեցնում բնության պահպանությունը, ցուցադրված էր բուսական և կենդանական աշխարհի առավելապես վտանգի ենթարկված, անհետացող և հազվագյուտ տեսակների հաշվառման ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գիրքը և բնության հատուկ պահպանվող տարածքները՝ ներկայացված քարտեզների և վահանակների տեսքով:
Քվանտականները թանգարանից հեռացան հայրենի բնության մասին նոր գիտելիքներով զինված:


footer_logo
PRIVACY POLICY

© 2026 Kvant School