IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN toggle language
AM RU ru_flag
Login login_arrow
International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Careers at the School Library
Forgot
About Events ANNOUNCEMENTS: 2015
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

08.09.2022

Օրերս «Քվանտ» վարժարանի 6-1 դասարանի աշակերտները դասղեկ Տ․ Սարգսյանի ուղեկցությամբ մայրաքաղաք Երևանի ժամանցային կենտրոններից մեկում էին՝ Quest Project Isolation-ում։
Կենտրոնում տարբեր սենյակներ կային՝ տարբեր թեմատիկայով։
Այցելելով Quest լոկացիաները՝ քվանտականները հնարավորություն ունեին  ընտրելու Quest սենյակներից որևէ մեկը:  Յուրաքանչյուր սենյակ ուներ իր սցենարը, պատմությունը և վտանգները: Օրինակ՝ «Ծաղրածու» քվեստում դուք կհայտնվեք թափառաշրջիկ կրկեսի լքված վրանում։ Դժվար է պատկերացնել, թե ինչ է այնտեղ սպասվում: Նրանք իրենց հնարամտությամբ մեկ ժամվա ընթացքում պիտի կարողանային դուրս գալ սենյակից։
Quest խաղում հաղթելու համար թիմին տրվում է ոչ ավել, քան 60-90 րոպե, որպեսզի կռահեն բոլոր հանելուկները, գլուխկոտրուկների պատասխանները և գտնեն երկար սպասված ազատության բանալին: Այստեղ պահանջվում է ավելի շատ ինտելեկտ և ավելի քիչ ֆիզիկական ուժ: Ինչ խոսք, սուր զգացողությունների սիրահար քվանտականները փայլեցին իրենց գիտելիքներով, դրական զգացողություններ ստացան և միևնույն ժամանակ չափազանց հետաքրքիր անցկացրին իրենց ժամանակը։


footer_logo
PRIVACY POLICY

© 2026 Kvant School