Սիրելի՛ կանայք, մայրե՛ր, քույրե՛ր և աղջիկնե՛ր, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ գարնանային գեղեցիկ տոների՝ կանանց միամսյակի...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացված է գարնանային ստուգարքների ժամանակացույցը։...
Շնորհավորում ենք «Որոնում ենք տաղանդներ» մրցույթի երկրորդ փուլ անցած մասնակիցներին։...
«Քվանտ» վարժարանում կարևորում են ազգային ինքնության, հոգևոր հասունացման ամրապնդմանը վերաբերող ցանկացած միջոցառում......
«Քվանտ» վարժարանում մեծապես կարևորում են գրքի ու գրականության դերը անհատի ձևավորման և կայացման գործում......
«Քվանտ» վարժարանում տարիների ընթացքում ձևավորվել են մի շարք գեղեցիկ ավանդույթներ......
«Քվանտ» վարժարանի 6-5 դասարանի սաները պատմվածքի ընթերցում-քննարկումը շարունակեցին գրողի տուն-թանգարանում......
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք Ա․ Օսկանյանի հուշամրցույթի մաթեմատիկա, ինֆորմատիկա, աշխարհագրություն, կենսաբանու...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք ձմեռային վերաքննությունների ժամանակացույցը։...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք Ա․ Օսկանյանի հուշամրցույթի աշխարհագրության արդյունքները։...
Ս․ թ․ հուլիսի 17-20-ը «Քվանտ» վարժարանի՝ Աղավնաձորում գտնվող «Ուղեծիր» ուսումնական կենտրոնի հյուրընկալ հարկի տակ հավաքվել էին վարժարանի տարբեր ամբիոնների շատ ուսուցիչներ։ Նպատակը տարեվերջյան ամփոփիչ աշխատաժողովն էր, որի շրջանակում կազմակերպվեցին տարբեր սեմինարներ, դասախոսություններ, հանդիպումներ կրթական-գիտական ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ:
Այդ սեմինարների, հանդիպումների և քննարկումների ընթացքում ներկայացվեցին կենսական նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ, բազմաշերտ քննարկումներ ծավալվեցին դրանց վերաբերյալ, փորձ արվեց գտնել զգալի հարցերի համակարգային լուծումներ։
«Քվանտ» վարժարանի ուսուցիչների ատեստավորման հայեցակարգի մասին ընդգրկուն և ամբողջական ներկայացմամբ հանդես եկավ Ա. Ստեփանյանը:
Վարժարանի կառավարման տեղեկատվական համակարգի նոր հնարավորությունների մասին խոսեց Ս. Աղամիրյանը՝ ուսուցիչներին հորդորելով օգտվել այդ համակարգի ընձեռած ընտիր ու բազմաշերտ զինանոցից և դրանով նպաստել ուսուցման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը:
Առարկայական ամբիոնների վարիչները հանդես եկան վերջին ուստարում իրենց ղեկավարած ամբիոնների աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ:
Վարժարանի հոգեբանական ծառայության ղեկավար Ելենա Բարտենևան հանդես եկավ սոցհարցմանը՝ որպես ուսուցիչ-աշակերտ հետադարձ կապի ամենաարդյունավետ ձևերից մեկը:
Ուշագրավ էր նաև վարժարանի տնօրեն Ռ. Վարդանյանի հետ հանդիպումը, որի ընթացքում բանախոսը ներկայացրեց վարժարանի նախորդ ուստարվա ձեռքբերումները, նախանշեց անելիքները, խոսեց մարտահրավերների մասին:
Աղավնաձորյան կառուցողական քննարկումների և արդյունավետ համագործակցության շնորհիվ ծնվեցին փայլուն գաղափարներ։
Քվանտականների քառօրյա այս հավաքը նշանավորվեց մարզական-մշակութային հետաքրքիր միջոցառումների անցկացմամբ, բնության այդ գողտրիկ անկյունում հիանալի բնապատկերները վայելելով, նաև գործընկերային հարաբերությունների ամրապնդմամբ:
Հ.Լ.