Սիրելի՛ կանայք, մայրե՛ր, քույրե՛ր և աղջիկնե՛ր, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ գարնանային գեղեցիկ տոների՝ կանանց միամսյակի...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացված է գարնանային ստուգարքների ժամանակացույցը։...
Շնորհավորում ենք «Որոնում ենք տաղանդներ» մրցույթի երկրորդ փուլ անցած մասնակիցներին։...
«Քվանտ» վարժարանում կարևորում են ազգային ինքնության, հոգևոր հասունացման ամրապնդմանը վերաբերող ցանկացած միջոցառում......
«Քվանտ» վարժարանում մեծապես կարևորում են գրքի ու գրականության դերը անհատի ձևավորման և կայացման գործում......
«Քվանտ» վարժարանում տարիների ընթացքում ձևավորվել են մի շարք գեղեցիկ ավանդույթներ......
«Քվանտ» վարժարանի 6-5 դասարանի սաները պատմվածքի ընթերցում-քննարկումը շարունակեցին գրողի տուն-թանգարանում......
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք Ա․ Օսկանյանի հուշամրցույթի մաթեմատիկա, ինֆորմատիկա, աշխարհագրություն, կենսաբանու...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք ձմեռային վերաքննությունների ժամանակացույցը։...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք Ա․ Օսկանյանի հուշամրցույթի աշխարհագրության արդյունքները։...
«Քվանտ» վարժարանը շարունակում է իր ճանաչողական, կրթական և հայրենասիրական բաղադրիչով հագեցած ծրագրերը՝ հյուրընկալելով գիտության, կրթության և մշակույթի հեղինակավոր ներկայացուցիչների։ Ս.թ. հուլիսի 17-ը քվանտականների համար ոգեշնչող և պատմականորեն հարուստ օր էր. «Քվանտ» վարժարանի ամենամյա աշխատաժողովի շրջանակում «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարի հյուրընկալ հարկի տակ հյուրընկալվել էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը։ Նա հանդես եկավ դասախոսությամբ՝ «Հայոց պետականությունների պատմության շարունակականությունը» խորագրով, որը վերածվեց ազգային ինքնագիտակցության, արժեհամակարգի ու պատմական հիշողության վերակենդանացման իսկական ճամփորդության։
Հանդիպումը մեկնարկեց շեշտադրմամբ, որն արդեն իսկ ձևավորեց օրակարգը. «Պետականությունը հայ ժողովրդի գոյության առանցքն է եղել բոլոր ժամանակներում։ Պետականությունը կորցնելով՝ երբեք չենք կորցնում պետականության գաղափարը»:
Դասախոսության ընթացքում պրոֆեսոր Մելքոնյանը խոր վերլուծություն ներկայացրեց հայոց պետականության զարգացման փուլերի մասին՝ սկսած Ուրարտուից և Երվանդունիներից մինչև Արտաշեսյան թագավորություն, Բագրատունյաց Հայաստանի վերածնունդը, Կիլիկյան Հայաստանի կառավարման մոդելը, և ի վերջո՝ մինչև 20-րդ դարի բեկումնային էջերը՝ 1918-ի մայիսյան վերածնունդը, խորհրդային ժամանակաշրջանի պետական կառույցների ձևավորումը և անկախության վերականգնումը՝ 1991-ին։
Այդ պատմական վերածնունդների շարքում պրոֆեսորը մշտապես մեկ առանցքային գաղափարի վրա էր կենտրոնանում՝ պետականության իրավահաջորդականությունը. «Մեր պատմության ողջ ընթացքում հայ ժողովուրդը պահել է պետականության շարունակականության հոգեբանական ու գաղափարական ժառանգությունը։ Ահա թե ինչու անկախ Հայաստանը պարզապես նոր էջ չէ, այլ դարավոր երազանքի ու պայքարի տրամաբանական հանգրվան»։ Նրա խոսքը չէր սահմանափակվում միայն պատմական ժամանակագրությամբ։ Ա. Մելքոնյանը հստակ կապ էր ստեղծում անցյալի և մեր օրերի միջև՝ ընդգծելով, որ ներկայիս մարտահրավերները հասկանալու համար անհրաժեշտ է խորությամբ ճանաչել պատմական փորձը։ Նա նաև հստակ ձևակերպում տվեց ազգային դիմակայության բանաձևին. «Քանի դեռ պետականության գաղափարը մեր մեջ կենդանի ու առողջ է, պետությունը ունի ապրելու, աճելու և զարգանալու ներուժ»։
Հանդիպումը վերածվեց պատմագիտական յուրատեսակ էքսկուրսի՝ համեմված հետաքրքիր փաստերով, հարցուպատասխանով և սերտ կապով պատմության դասընթացների ու ներկա մարտահրավերների միջև։
Քվանտականները ոգևորված էին՝ լսելու ոչ միայն ակադեմիական գիտելիքներ, այլև ազգային ինքնության, պետական մտածողության և պատմության դերին առնչվող խոր մտքեր։
«Քվանտ» վարժարանը խորին շնորհակալություն է հայտնում պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանին՝ մեզ հիշեցնելու համար, որ պատմությունը պարզապես անցյալ չէ, այլ ապագայի վրա ուղղված հայացք։ Նրա այցը դարձավ «Ուղեծիր» ճամբարի ամառային օրացույցի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ լիցքավորելով քվանտական ուսուցիչների գիտելիքները ոչ միայն փաստերով, այլև արժեքներով։
Հ. Լ.