Ցանկանում ենք ուրախությամբ արձանագրել, որ քվանտականները փայլուն ներկայանում են ոչ միայն գիտակրթական ոլորտում, այլ նաև արվեստի ասպարեզում։ Անգամ համավարակը և նրանով պայմանավորված արտակարգ իրավիճակը չեն խանգարում փայլուն հաղթանակներ ունենալու։
«Քվանտ» վարժարանի 6-5 դասարանի աշակերտ Ալեքս Գրիգորյանը համալրեց միջազգային հարթակում փայլուն հանդես եկող և հաղթող քվանտականների շարքը։ Ալեքսը նաև «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ է։ Օրերս Փարիզում կայացած միջազգային օնլայն մրցույթում նա թավջութակով կատարմամբ արժանացել է «Առաջին մրցանակի», ինչպես նաև երկու «Հատուկ մրցանակի»:
Ջերմորեն շնորհավորում ենք Ալեքսին, նրա հարազատներին, նրա հաղթանակի բերկրանքը վայելողներին։
Պատանի քվանտականին մաղթում ենք նորանոր հաղթանակներ ու հպարտանալու անսպառ առիթներ: