IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

Младшие квантовцы — достойные продолжатели победного пути старших…
05.05.2026

Младшие квантовцы — достойные продолжатели победного пути старших…

Четверо учащихся гимназии «Квант» стали призёрами первой Европейской математической олимпиады
01.05.2026

Четверо учащихся гимназии «Квант» стали призёрами первой Европейской математической олимпиады

Шахматная борьба завершилась победой гимназии «Квант».
01.04.2026

Шахматная борьба завершилась победой гимназии «Квант».

БЛЕСТЯЩАЯ ПОБЕДА УЧЕНИКОВ ГИМНАЗИИ «КВАНТ» НА КАВКАЗСКОЙ МАТЕМАТИЧЕСКОЙ ОЛИМПИАДЕ
21.03.2026

БЛЕСТЯЩАЯ ПОБЕДА УЧЕНИКОВ ГИМНАЗИИ «КВАНТ» НА КАВКАЗСКОЙ МАТЕМАТИЧЕСКОЙ ОЛИМПИАДЕ

СПОРТИВНЫЙ УСПЕХ УЧЕНИЦЫ ГИМНАЗИИ «КВАНТ» НА МЕЖДУНАРОДНОЙ АРЕНЕ...
21.03.2026

СПОРТИВНЫЙ УСПЕХ УЧЕНИЦЫ ГИМНАЗИИ «КВАНТ» НА МЕЖДУНАРОДНОЙ АРЕНЕ...

Две медали для Гимназии «Квант» на международном конкурсе InfO(1)Cup
18.02.2026

Две медали для Гимназии «Квант» на международном конкурсе InfO(1)Cup

Юбилейное заседание, посвящённое 100-летию Владимира Казахецяна
18.02.2026

Юбилейное заседание, посвящённое 100-летию Владимира Казахецяна

Владимир Казахецян: неутомимый искатель исторической истины
18.02.2026

Владимир Казахецян: неутомимый искатель исторической истины

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Когда квантовская сцена становится площадкой идей…
27.12.2025

Когда квантовская сцена становится площадкой идей…

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՔՈՒՄ ՈՒՍՈՒՑՉԻ ՆՎԻՐՈՒՄՆ Է...

17.06.2026
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՔՈՒՄ ՈՒՍՈՒՑՉԻ ՆՎԻՐՈՒՄՆ Է...

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՔՈՒՄ ՈՒՍՈՒՑՉԻ ՆՎԻՐՈՒՄՆ Է... 


«Քվանտ» վարժարանի տնօրենության նախաձեռնությամբ կազմակերպվել էր գեղեցիկ և խորհրդանշական միջոցառում՝ նվիրված օլիմպիական խմբակներում պարապող ուսուցիչների աշխատանքի արժևորմանը։ Միջոցառման շրջանակում շնորհակալագրեր հանձնվեցին վարժարանի՝ տարբեր տարիքային խմբերի օլիմպիական խմբերում սաների հետ աշխատող ուսուցիչներին՝ ի գնահատումն նրանց նվիրվածության, մասնագիտական բարձր պատասխանատվության և աշակերտների մտավոր ներուժի բացահայտման ու զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման։

Օլիմպիական հաջողությունները երբեք պատահական չեն լինում։ Դրանց հիմքում տարիների հետևողական աշխատանքն է, ուսուցչի համբերությունը, աշակերտի կարողություններին հավատալու ուժը և բարդ ճանապարհին նրան ճիշտ ուղղորդելու պատրաստակամությունը։ Հենց այդ աշխատանքն էր միջոցառման գլխավոր առանցքում․ աշխատանք, որը հաճախ մնում է տեսադաշտից դուրս, սակայն դառնում է յուրաքանչյուր հաղթանակի անտեսանելի, բայց ամուր հիմքը։

Միջոցառման նախաձեռնող Ս. Գալստյանը ներկայացրեց վերջին եռամյակում տարբեր առարկաների օլիմպիադաներում քվանտական պատանիների արձանագրած հաջողությունների պատկերը՝ ըստ առարկաների։ Ներկայացված արդյունքները ևս մեկ անգամ փաստեցին, որ վարժարանում ձևավորված օլիմպիական միջավայրը շարունակում է լինել արդյունավետ, ոգեշնչող և զարգացմանը միտված։ Քվանտականների ձեռքբերումները ոչ միայն մրցանակներ և դիպլոմներ են, այլև մտածելու, որոնելու, հաղթահարելու և գիտելիքով առաջ գնալու մշակույթի վկայություն։

Միջոցառման ամենահուզիչ պահերից էին տարբեր տարիների օլիմպիական քվանտականների տեսաուղերձները։ Աշխարհի առաջատար համալսարաններում սովորող կամ արդեն շրջանավարտ մեր սաները իրենց խոսքում խորին երախտագիտություն հայտնեցին սիրելի ուսուցիչներին՝ ընդգծելով, որ իրենց օլիմպիական հաղթանակների, մասնագիտական կողմնորոշման և հետագա հաջողությունների ճանապարհին ուսուցիչների ներդրումը եղել է անգնահատելի։ Նրանց ուղերձներում հնչող յուրաքանչյուր շնորհակալություն վկայում էր մի կարևոր իրողության մասին․ ուսուցչի աշխատանքը չի ավարտվում դասաժամով կամ օլիմպիադայի արդյունքով։ Այն շարունակվում է աշակերտի մտածողության, ընտրած մասնագիտության, կյանքի նպատակների և ապագա հաջողությունների մեջ։

Վարժարանի տնօրենության կողմից շնորհակալագրերի հանձնումը ոչ միայն գնահատանքի գեղեցիկ ժեստ էր, այլև կրթական կարևոր ուղերձ․ օլիմպիական շարժման ուժը մարդկանց մեջ է՝ նվիրված ուսուցիչների, աշխատասեր աշակերտների և նրանց կողքին կանգնած կրթական միջավայրի։

Շնորհակալություն մեր բոլոր ուսուցիչներին՝ գիտելիքի հանդեպ սեր ձևավորելու, սաներին դժվարություններից չվախենալ սովորեցնելու, նրանց ներուժին հավատալու և օլիմպիական սերունդ կերտելու կարևոր գործում ունեցած արժեքավոր ավանդի համար։

Քվանտականների նոր հաջողությունների հիմքում կրկին նույն անփոխարինելի ուժն է՝ ուսուցիչը, նրա հավատը, նվիրումը և բարձր գիտակցությունը:

     Հ. Լ.


footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College