Հայտարարություններ
Մեր մասին
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Հայտարարություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Հայտարարություններ

Բարձունքի հաղթահարում` նվիրված Անկախության տոնին
22.09.2015

Բարձունքի հաղթահարում` նվիրված Անկախության տոնին

Վարժարանի կազմավորմանը գրեթե զուգահեռ անցկացվող ամենամյա արշավները յուրօրինակ հնարավորություն են ընձեռում քվանտականներին...

 Հաղթարշավը շարունակվում է...
14.09.2015

Հաղթարշավը շարունակվում է...

Վերջերս գրանցվեց նպատակասլաց քվանտականի հերթական հաջողությունը`«Ավագ դպրոցների գիտնականներ ազգային ասոցացիայի» (National...

«Քվանտ» վարժարանի տնօրինության շնորհավորական ուղերձը նոր՝ 2015-2016 ուստարվա սկզբի կապակցությամբ
07.09.2015

«Քվանտ» վարժարանի տնօրինության շնորհավորական ուղերձը նոր՝ 2015-2016 ուստարվա սկզբի կապակցությամբ

Սիրելի՛ աշակերտներ, հարգելի՛ ծնողներ, «Քվանտ» վարժարանի տնօրինությունը և աշխատանքային ողջ կոլեկտիվը սրտանց շնորհավորում...

 Ընդունելություն Միջազգային բակալավրիատի (The International Baccalaureate - IB) նախապատրաստական խմբերում
07.09.2015

Ընդունելություն Միջազգային բակալավրիատի (The International Baccalaureate - IB) նախապատրաստական խմբերում

Ընդունելություն Միջազգային բակալավրիատի (The International Baccalaureate - IB) նախապատրաստական խմբերում Միջազգային բակ...

Սեպտեմբերի 1-ը Քվանտ վարժարանում
01.09.2015

Սեպտեմբերի 1-ը Քվանտ վարժարանում

«Քվանտ» վարժարանի տնօրինության ողջույնի ուղերձը 2015-2016 ուստարվա առաջին դասարանցիներին Այսօր սեպտեմբերի 1-ն է` 2015-...

 «Քվանտը» հանձնեց ՄԲ «Դիպլոմա» ծրագրի երրորդ սերնդի դիպլոմները
01.09.2015

«Քվանտը» հանձնեց ՄԲ «Դիպլոմա» ծրագրի երրորդ սերնդի դիպլոմները

Արդեն երրորդ տարին է, ինչ վարժարանի սաները մեծ հաջողությամբ հանձնում են ավարտական քննությունները` ստանալով բարձր գնահատա...

 «Գիտելիքի օրվա» հերոսներն առաջին դասարանցիներն են։
01.09.2015

«Գիտելիքի օրվա» հերոսներն առաջին դասարանցիներն են։

Գեղեցիկ զարդարված դահլիճում իրենց կրտսեր ընկերների համար անակնկալ էին պատրաստել վարժարանի երկրորդ դասարանի սաները` երաժշ...

Միջազգային դպրոցի սաներն Աղավնաձորում
28.08.2015

Միջազգային դպրոցի սաներն Աղավնաձորում

28.08.2015 Միջազգային ամառային դպրոց ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորող աշակերտների համար Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվ...

Հայտարարություն
10.08.2015

Հայտարարություն

«Քվանտ» վարժարանն աշխատանքի է հրավիրում ռուսաց լեզվի ուսուցիչների: Մասնագիտական կրթությունը և աշխատանքային փորձը պարտադի...

«Երկիր մոլորակը մեր մեկնակետն է, բայց ոչ վերջին կանգառը». լեգենդար Բազ Օլդրինը՝ «Քվանտում»
05.08.2015

«Երկիր մոլորակը մեր մեկնակետն է, բայց ոչ վերջին կանգառը». լեգենդար Բազ Օլդրինը՝ «Քվանտում»

Դեռ երկու ամիս առաջ վարժարան էին դիմել ամերիկյան «Գլոբալ ֆլայթ» կազմակերպության ներկայացուցիչները՝ առաջիկայում Հայաստան ...

« 1 … 45 46 47 »

«Երկիր մոլորակը մեր մեկնակետն է, բայց ոչ վերջին կանգառը». լեգենդար Բազ Օլդրինը՝ «Քվանտում»

05.08.2015
«Երկիր մոլորակը մեր մեկնակետն է, բայց ոչ վերջին կանգառը». լեգենդար Բազ Օլդրինը՝ «Քվանտում»
«Երկիր մոլորակը մեր մեկնակետն է, բայց ոչ վերջին կանգառը». լեգենդար Բազ Օլդրինը՝ «Քվանտում» Դեռ երկու ամիս առաջ վարժարան էին դիմել ամերիկյան «Գլոբալ ֆլայթ» կազմակերպության ներկայացուցիչները՝ առաջիկայում Հայաստան այցի կազմակերպչական հարցերում աջակցության համար: Կազմակերպության նախաձեռնած ծրագրի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներում իրականացվում է տիեզերագնացության և ավիացիայի պրոպագանդում: Հայաստան ժամանած նախաձեռնող խմբին միացել էին ամերիկացի աշխարհահռչակ տիեզերագնաց Բազ Օլդրինը, ով Նեյլ Արմսթրոնգի հետ «Ապոլլոն-11»-ի կազմում ոտք է դրել Լուսին, և հայազգի օդաչու, ապագա տիեզերագնաց Էդվին Սահակյանը: Ի դեպ, վերջինս լինելու է ՀՀ քաղաքացիություն ունեցող առաջին հայ տիեզերագնացը: Քվանտականները հյուրերին մեծ ոգևորությամբ և անհամբերությամբ դիմավորեցին օդանավակայանում, իսկ օգոստոսի 2-ին «Քվանտի» դահլիճը լեփ-լեցուն էր աշակերտներով, նրանց ծնողներով, ուսանողներով, մարդկանցով, ովքեր հետաքրքրված են տիեզերագնացությամբ և այն ամենով, ինչ կատարվում է Երկիր մոլորակից դուրս: «Գլոբալ Ֆլայթ» կազմակերպության ներկայացուցիչ Ջուդի Ռայսը ներկաներին պատմեց կազմակերպության կրթական ծրագրերի և նպատակների մասին: Հնչեցին բազմաթիվ հարցեր աշակերտների կողմից: Ներկաների շարքում էր նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը, ով իր խոսքում նշեց, թե ինչպես է դեռ հեռավոր 1969 թ. Արմսթրոնգի և Օլդրինի սխրանքն իրեն ոգեշնչել՝ հասնելու իր երազանքներին: Նա նաև իր ուրախությունը հայտնեց «Քվանտ» այցելելու ընձեռված հնարավորության համար: Ներկաներն անչափ տպավորված էին հանդիպումից: Իր եզրափակիչ խոսքում կենդանի լեգենդ Օլդրինը հորդորեց երիտասարդներին. «Հետևե՛ք ձեր երազանքներին, մի՛ թողեք ձեզ կանգնեցնեն: Եվ հիշեք՝ Երկիր մոլորակը մեր մեկնակետն է, բայց ոչ վերջին կանգառը»:
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան