IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM
RU EN
Մուտք login_arrow
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Հայտարարություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Հայտարարություններ

«Երկիր մոլորակը մեր մեկնակետն է, բայց ոչ վերջին կանգառը». լեգենդար Բազ Օլդրինը՝ «Քվանտում»
05.08.2015

«Երկիր մոլորակը մեր մեկնակետն է, բայց ոչ վերջին կանգառը». լեգենդար Բազ Օլդրինը՝ «Քվանտում»

Դեռ երկու ամիս առաջ վարժարան էին դիմել ամերիկյան «Գլոբալ ֆլայթ» կազմակերպության ներկայացուցիչները՝ առաջիկայում Հայաստան ...

Հանդիպում աշխարհահռչակ տիեզերագնացի հետ
24.07.2015

Հանդիպում աշխարհահռչակ տիեզերագնացի հետ

Տիեզերագնացությամբ հետաքրքրված բոլոր անձանց սույն թվականի օգոստոսի 3-ին ժամը 10:00-ին հրավիրում ենք «Քվանտ...

Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիրը
22.07.2015

Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիրը

Շնորհավորում ենք Ալբերտ Գևորգյանին` մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալի արժանանալու համար։ ...

Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիրը
22.07.2015

Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիրը

Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում «Քվանտի» սան Աշոտ Մաթևոսյանն արժանացավ բրոնզե մեդալի։...

Նախագահական պարգև
21.07.2015

Նախագահական պարգև

ՏՏ ոլորտում նախագահի ամենամյա կրթական պարգևների մրցույթի «Լավագույն աշակերտ» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Արման Ղազար...

03.07.2015

Քվանտ վարժարանի հյուրերը

03.07.2015

Քվանտ վարժարանի ռազմամարզական ճամբարի առօրյան

« 1 … 47 48

«Երկիր մոլորակը մեր մեկնակետն է, բայց ոչ վերջին կանգառը». լեգենդար Բազ Օլդրինը՝ «Քվանտում»

05.08.2015
«Երկիր մոլորակը մեր մեկնակետն է, բայց ոչ վերջին կանգառը». լեգենդար Բազ Օլդրինը՝ «Քվանտում»
«Երկիր մոլորակը մեր մեկնակետն է, բայց ոչ վերջին կանգառը». լեգենդար Բազ Օլդրինը՝ «Քվանտում» Դեռ երկու ամիս առաջ վարժարան էին դիմել ամերիկյան «Գլոբալ ֆլայթ» կազմակերպության ներկայացուցիչները՝ առաջիկայում Հայաստան այցի կազմակերպչական հարցերում աջակցության համար: Կազմակերպության նախաձեռնած ծրագրի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներում իրականացվում է տիեզերագնացության և ավիացիայի պրոպագանդում: Հայաստան ժամանած նախաձեռնող խմբին միացել էին ամերիկացի աշխարհահռչակ տիեզերագնաց Բազ Օլդրինը, ով Նեյլ Արմսթրոնգի հետ «Ապոլլոն-11»-ի կազմում ոտք է դրել Լուսին, և հայազգի օդաչու, ապագա տիեզերագնաց Էդվին Սահակյանը: Ի դեպ, վերջինս լինելու է ՀՀ քաղաքացիություն ունեցող առաջին հայ տիեզերագնացը: Քվանտականները հյուրերին մեծ ոգևորությամբ և անհամբերությամբ դիմավորեցին օդանավակայանում, իսկ օգոստոսի 2-ին «Քվանտի» դահլիճը լեփ-լեցուն էր աշակերտներով, նրանց ծնողներով, ուսանողներով, մարդկանցով, ովքեր հետաքրքրված են տիեզերագնացությամբ և այն ամենով, ինչ կատարվում է Երկիր մոլորակից դուրս: «Գլոբալ Ֆլայթ» կազմակերպության ներկայացուցիչ Ջուդի Ռայսը ներկաներին պատմեց կազմակերպության կրթական ծրագրերի և նպատակների մասին: Հնչեցին բազմաթիվ հարցեր աշակերտների կողմից: Ներկաների շարքում էր նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը, ով իր խոսքում նշեց, թե ինչպես է դեռ հեռավոր 1969 թ. Արմսթրոնգի և Օլդրինի սխրանքն իրեն ոգեշնչել՝ հասնելու իր երազանքներին: Նա նաև իր ուրախությունը հայտնեց «Քվանտ» այցելելու ընձեռված հնարավորության համար: Ներկաներն անչափ տպավորված էին հանդիպումից: Իր եզրափակիչ խոսքում կենդանի լեգենդ Օլդրինը հորդորեց երիտասարդներին. «Հետևե՛ք ձեր երազանքներին, մի՛ թողեք ձեզ կանգնեցնեն: Եվ հիշեք՝ Երկիր մոլորակը մեր մեկնակետն է, բայց ոչ վերջին կանգառը»:
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 «Քվանտ» վարժարան