IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Լիցենզիաներ և արտոնություններ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Լիցենզիաներ և արտոնություններ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Հայտարարություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Հայտարարություններ

Որոնում ենք տաղանդներ 2026
18.02.2026

Որոնում ենք տաղանդներ 2026

 «ՀԱՅԱԳԻՏԱԿ» ՄՐՑՈՒՅԹ – 2026
18.02.2026

«ՀԱՅԱԳԻՏԱԿ» ՄՐՑՈՒՅԹ – 2026

Ծնողական ժողովներ
18.02.2026

Ծնողական ժողովներ

Վերաքննություններ
31.01.2026

Վերաքննություններ

Սիրելի՛ աշակերտներ, վերաքննությունները կանցկացվեն ըստ ստորև ներկայացրած ժամանակացույցի։ Վերաքննությունների...

Հայտարարություն
20.01.2026

Հայտարարություն

Ձմեռային քննությունների խորհրդատվությունները
27.12.2025

Ձմեռային քննությունների խորհրդատվությունները

...

1-ին կիսամյակի ամփոփում
24.12.2025

1-ին կիսամյակի ամփոփում

Ձմեռային քննությունների ժամանակացույց
23.12.2025

Ձմեռային քննությունների ժամանակացույց

Բրեյն Ռինգ
08.11.2025

Բրեյն Ռինգ

Ստուգարքների վերահանձնման օրերը
06.11.2025

Ստուգարքների վերահանձնման օրերը

1 2 … 47 »

Մասնագիտության ընտրություն ոլորտում կայացած մասնագետի հետ զրույցից հետո

02.05.2019
Մասնագիտության ընտրություն  ոլորտում կայացած մասնագետի հետ զրույցից հետո
«Քվանտ» վարժարանում սկսվել է հանդիպումների շարք, որի նպատակն է նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշման բարդ հարցի լուծմանը։ Ամեն հանդիպման ժամանակ կներկայացվի մի մասնագիտություն, և այդ մասնագիտության մեջ կայացած անհատը կխոսի հաջողության հասնելու իր ուղիների մասին։ Օրերս կայացավ առաջին հանդիպումը, որի հյուրը վարժարանի շրջանավարտ Արտավազդ Մինասյանն էր։ Նա խոսեց աշխարհում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններից մեկի՝ ծրագրավորման, ինչպես նաև այն դժվարությունների ու հաղթանակների մասին, որոնք ունեցել է ինքը այդ ասպարեզում կայանալու ճանապարհին։ Արտավազդ Մինասյանն ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը. ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։ Զուգահետ սովորել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար կառավարման մագիստրատուրայում։ 18 տարեկանից զբաղվել է գործարարությամբ։ Ներկայումս 2Hz ընկերության համահիմնադիր/տեխնիկական տնօրենն է։ 2Hz-ը ստեղծում է ձայնի բարելավվման և աղմուկի հեռացման տեխնոլոգիաներ՝ հիմնված մեքենայական ուսուցման մեթոդների վրա։ Արտավազդը նաև 10Web ընկերության հիմնադիր տնօրենն է. Ընկերության պրոդուկտները օգտագործվում են ավելի քան երկու միլիոն վեբ կայքերում։ Հանդիպման ընթացքում քվանտական պատանիները հնչեցրին բազմաթիվ հարցեր, որոնք բոլորն էլ ստացան սպառիչ պատասխաններ։ Ծրագրավորող դառնալու ճանապարհը, նաև այդ ճանապարհին հանդիպող դժվարությունները նրանց համար արդեն զգալիորեն պարզ են։
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան