IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
Միջազգային բակալավրիատ Լիցենզիաներ և արտոնություններ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Հայտարարություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Հայտարարություններ

Որոնում ենք տաղանդներ 2026
18.02.2026

Որոնում ենք տաղանդներ 2026

 «ՀԱՅԱԳԻՏԱԿ» ՄՐՑՈՒՅԹ – 2026
18.02.2026

«ՀԱՅԱԳԻՏԱԿ» ՄՐՑՈՒՅԹ – 2026

Ծնողական ժողովներ
18.02.2026

Ծնողական ժողովներ

Վերաքննություններ
31.01.2026

Վերաքննություններ

Սիրելի՛ աշակերտներ, վերաքննությունները կանցկացվեն ըստ ստորև ներկայացրած ժամանակացույցի։ Վերաքննությունների...

Հայտարարություն
20.01.2026

Հայտարարություն

Ձմեռային քննությունների խորհրդատվությունները
27.12.2025

Ձմեռային քննությունների խորհրդատվությունները

...

1-ին կիսամյակի ամփոփում
24.12.2025

1-ին կիսամյակի ամփոփում

Ձմեռային քննությունների ժամանակացույց
23.12.2025

Ձմեռային քննությունների ժամանակացույց

Բրեյն Ռինգ
08.11.2025

Բրեյն Ռինգ

Ստուգարքների վերահանձնման օրերը
06.11.2025

Ստուգարքների վերահանձնման օրերը

1 2 … 47 »

«ՀԱՅԱԳԻՏԱԿ» ՄՐՑՈՒՅԹ – 2026

18.02.2026
 «ՀԱՅԱԳԻՏԱԿ» ՄՐՑՈՒՅԹ – 2026

     «Քվանտ» վարժարանը, կարևորելով հայրենաճանաչության ամրապնդման և հայրենագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրու­թյան մեծացման անհրաժեշտությունը, շարունակում է ամենամյա «Հայագիտակ» մրցույթի կազմակերպումը։ Մասնակցելու համար կարող են ցուցակագրվել վարժարանի 7-9-րդ դասարաններում սովորող աշակերտները։ Մրցույթը տեղի է ունենալու 2026 թ. փետրվարի 21-ին (գրավոր) և մարտի 7-ին (բանավոր)՝ 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների համար առանձին առաջադրանքներով։ Յուրաքանչյուր տարիքային խմբում առնվազն 50% արդյունք ցուցաբերելու դեպքում ամենաբարձր միավորներ հավաքած աշակերտները ստանալու են միանվագ ուսումնական նպաստ (կրթա­թոշակ կամ ուսման վարձից զեղչ)՝ վաստակած միավորների՝ ըստ տարիքային խմբերի վարկանիշային սկզբունքով։

   Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թ. փետրվարի 19-ը գրանցվել տնօրենի ընդունարանում։

   Աշակերտները պետք է իրենց գիտելիքներն ի ցույց դնեն միաժամանակ մի քանի առարկաների շրջանակում.


Առարկա

Հարցերի առարկայական համամասնությունը՝ ըստ դասարանների

Անցկացման օրերը

7-րդ դասարան

8-րդ դասարան

9-րդ դասարան

 

Գրավոր

Բանավոր

Գրավոր

Բանավոր

Գրավոր

Բանավոր

 

Հայոց լեզու

30%

20%

25%

20%

20%

20%

15.02.2026 (գրավոր)

 

22.02.2026 (բանավոր)

Հայ գրականություն

10%

20%

15%

20%

20%

20%

Հայաստանի աշխարհագրություն

10%

10%

10%

10%

10%

10%

Հայոց պատմություն

25%

25%

25%

25%

25%

25%

Հայ մշակույթ

10%

10%

10%

10%

10%

10%

Հայոց Եկեղեցու պատմություն

10%

10%

10%

10%

10%

10%

Հասարակագիտություն

5%

5%

5%

5%

5%

5%

 

    Գրավոր փուլում նախատեսված են ինչպես գիտելիք ստուգող թեստային, այնպես հետաքրքրաշարժ առաջադրանքներ (ուրվագծային քարտեզ, տրամաբանական խնդիր, ծաղրանկար և այլն)։ Աշխատանքներն ստուգելու համար ձևավորվել է հանձնաժողով՝ ԵՊՀ-ից հրավիրված մասնագետի և վարժարանի հայոց լեզվի և գրականության, պատմության ամբիոնների աշխատակիցների մասնակցությամբ։ Մրցույթն անց-կացվելու է 6-9-րդ դասարանների ուսումնական ծրագրերի հիման վրա, սակայն չի սահմանափակվելու դասագրքային բովան­դակությամբ, որով-հետև սա քննություն չէ, իսկ Հայ մշակույթ և ՀԵՊ առարկաներ առանձին չկան։ Առաջադրանքները կազմվելու են թեմատիկ հետևյալ ընդգրկմամբ.

Առարկա

Պահանջվող թեմաները՝ ըստ դասարանների

7-րդ դասարան

8-րդ դասարան

9-րդ դասարան

Հայոց լեզու

Բառագիտություն

Ուղղագրություն

Բառիմաստ՝ Բազմիմաստ բառեր։ Բառի ուղիղ և փոխաբերական իմաստներ։ Հոմանիշներ, հականիշներ, համանուններ, դարձվածքներ։

Բառակազմություն՝ Արմատ, ածանց, հոդակապ։

 

Ձևաբանություն

Խոսքի մասեր՝ Գոյական, ածական։

Ոճագիտություն՝ պատկերավորման միջոցներ՝ մակդիր, համեմատություն, փոխաբերություն, անձնավորում։

Ուղղագրություն

Ձևաբանություն

Խոսքի մասեր՝ գոյական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական։

Շարահյուսություն՝ ենթակա, նրա արտահայտությունը, ստորոգյալ, տեսակները, արտահայտությունը։ Ենթակայի և ստորոգյալի համաձայնությունը։

 

Ոճագիտություն Պատկերավորման և արտահայտչական միջոցներ՝

մակդիր, համեմատություն, փոխաբերություն, անձնավորում, կրկնություն։

Ուղղագրություն

Բառագիտություն

Բառիմաստ՝ հոմանիշներ, հականիշներ, համանուններ, հարանուններ, դարձվածքներ։

Բառակազմություն՝ պարզ և բաղադրյալ բառեր։

 

Ձևաբանություն

Խոսքի մասեր՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական։

Շարահյուսություն՝ Նախադասություն և բառակապակցություն։ Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի, ըստ կազմության։ Նախադասության գլխավոր և երկրորդական անդամներ։ Գոյականական և բայական անդամի լրացումներ։ Դերբայական դարձված. պաշտոնը, կետադրությունը։ Բարդ նախադասություն. տեսակները, կապակցումը, կետադրությունը։ Երկրորդական նախադասության բնույթը։ Նախադասության գծապատկեր։

Հայ գրականություն

Մովսես Խորենացի «Հայկ և Բել», «Արտաշես և Սաթենիկ», «Սասունցի Դավիթ», Դերենիկ Դեմիրճյան «Ավելորդը», Ակսել Բակունց «Սպիտակ ձին»

Բանաստեղծություններ՝ Պ. Սևակ «Էրեբունի-Երևան», Ե. Չարենց «Տաղ անձնական»։

20-րդ դարի հայ գրականություն՝ Ե. Չարենց, Հովհ. Շիրազ, Հ. Սահյան, Ս. Կապուտիկյան, Հ. Մաթևոսյան, Հովհ. Թումանյան, Ավ. Իսահակյան, Դ. Վարուժան, Մ. Մեծարենց, Վ. Տերյան

Բանաստեղծական կայուն ձևեր (սոնետ, տրիոլետ, գազել, տաղ)

Գրականության նոր շրջան՝ Հայ գրերի գյուտը։ Մեսրոպ Մաշտոց։ Կորյուն։ Ոսկեդար. թարգմանական գրականություն, պատմագրու-թյուն։ Մովսես Խորենացի. վիպերգեր և առասպելներ։ «Սասնա ծռեր» էպոսը։ Գրիգոր Նարեկացի։ Ներսես Շնորհալի։ Ֆրիկ։ Հայրեններ։

Տեսական հարցեր՝ Բանահյուսություն։ Գրական սեռեր և ժանրեր։ Տաղ, շարական, հանելուկ, հայրեն։ Ասույթներ։ Բանաստեղծական հնչյունաբանություն՝ բաղաձայնույթ և առձայնույթ, մակդիր, համեմատություն, փոխաբերություն։

Հայաստանի աշխարհագրություն

Հայկական լեռնաշխարհ (բնական սահմաններ, աշխարհագրական դիրք, լեռնագրություն, ջրագրություն)։

Հայկական լեռնաշխարհ (բնա­կան սահմաններ, աշխարհա­գրական դիրք, լեռնագրություն, ջրագրություն, կլիմա)։

ՀՀ (սահ­մանակից պետություն­նե­ր, աշ­խարհագրական դիրք, լեռներ, օգտակար հա­նածոներ)։

Հայկական լեռնաշխարհ (բնական սահմաններ, աշխարհագրական դիրք, ձևավորման երկրաբանական առանձնահատկություններ, լեռնա­գրություն, ջրագրություն, կլիմա)։

ՀՀ (սահմանակից պետություններ, աշխարհագրական դիրք, լեռներ, օգ­տակար հանածոներ, ջրագրություն, կլիմա, հողեր, բուսա­կենդանական աշխարհ, բնօգտագործման և բնապահպանության հիմ­նախնդիրներ)։

Հայոց պատմություն

7-րդ դասա­րանի ծրագրի կեսը (Վաղ պետա­կան կազմավորումներ։ Վանի թագավորու­թյուն։ Երվանդունիներ։ Արտաշեսյան­ներ։ Արշակունիներ՝ մինչև քրիստոնեության ընդունումը պետական կրոն)։

7-րդ դասարանի ծրագիրը և 8-րդ դասարանի ծրագրի կեսը (Վաղ պետական կազմավորում­ներ։ Վանի թագավորություն։ Եր­վանդունիներ։ Արտաշեսյաններ։ Արշակունիներ։ Նախարարա­կան պետական համակարգ։ Բագրատունիներ։ Զաքարյան­ներ։ Հայաստանը և քոչվորական արշավանքները։ Կիլիկյան Հայաստան։ Հայաստանը թուրք-պարսկական պատերազմների ժամանակաշրջանում)։

7-8-րդ դասարանների ծրագիրը և 9-րդ դասարանի ծրագրի կեսը (Վաղ պետական կազմավորումներ։ Վանի թագավորություն։ Երվանդունի­ներ։ Արտաշեսյաններ։ Արշակու­նիներ։ Նախարարական պետական համակարգ։ Բագրատունիներ։ Զա­քարյաններ։ Կիլիկյան Հայաստան։ Հայաստանը և քոչվորական արշա­վանքները։ Հայաստանը ուշ միջնա­դարում։ Հայ ազատագրական շար­ժումը 17-րդ դարի 2-րդ կեսին – 18-րդ դարում։ Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում։ Օս­մանյան կայսրության քաղաքա­կանությունը Արևմտյան Հայաստանում։ Հայկական հարցի միջազգայ­նացումը։ Ազատագրական խմբակների և ազգային կուսակցություննե­րի ստեղծումը։ Արևմտահայ ազատագրա­կան շարժումը 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին։ Հայոց ցեղա­սպանությունը։ Ռուսական հեղափոխությունները և Հայաստանը։ Մա­յիսյան հերոսամարտերը։ ՀՀ ստեղծումը. իշխանության մարմինները և բանակը, ներքին և արտա­քին քաղաքականությունը, խորհրդայնացու­մը։ ՀՍԽՀ տա­րածքային հիմնախնդիրները, տնտեսությունը և հասա­րակական-քաղաքական կյանքը 1920-1930-ական թթ.։ Հայերի մասնակ-ցությունը Երկրորդ աշխարհամարտին)։

Հայ մշակույթ

Հին Հայաստանի մշակույթը (հնագույն ժամանակներից մինչև գրերի գյուտը ներառյալ)։

Հին և Միջնադարյան Հայաստա­նի մշակույթը (հնագույն ժամա­նակներից մինչև ուշ միջնադար)։

Հայկական մշակույթը հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարի կեսերը։

Հասարակագիտ.

7-րդ դասարանի ծրագրի կեսը (Հասա­րակա­կան կյանքի առանձնահատկու­թյուն­ները: «Ընտանիք» սոցիալական խմբի բնութա­գրիչներ։ Բարոյականու­թյան նոր­մերի նշանակությունը)։

8-րդ դասարանի ծրագրի կեսը (Ըն­տանիք, ազգ, մշակույթ։ Ինք­նու­թյան հատկանիշներ։ Հայ մշա­կույթի ստեղծագործություն­ներ։ Ի՞նչ է արժեքը)։

9-րդ դասարանի ծրագրի կեսը (Պետության սահմանադրական պար­տակա­նությունները։ Քաղաքացիության իրա­վական կարգավիճակը ՀՀ-ում։ Մարդու և քաղաքացու տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքներ)։

Հայոց Եկեղ. պատմ.

5-6-րդ դասարանների նախկին ծրագիրը (Աստվածաշունչ։ Եկեղեցի։ Նվիրապետություն։ Հայոց Եկեղեցու խորհուրդներ։ Տոներ)։

 

Տնօրենություն

footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան