IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Լիցենզիաներ և արտոնություններ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Լիցենզիաներ և արտոնություններ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Հայտարարություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Հայտարարություններ

Որոնում ենք տաղանդներ 2026
18.02.2026

Որոնում ենք տաղանդներ 2026

 «ՀԱՅԱԳԻՏԱԿ» ՄՐՑՈՒՅԹ – 2026
18.02.2026

«ՀԱՅԱԳԻՏԱԿ» ՄՐՑՈՒՅԹ – 2026

Ծնողական ժողովներ
18.02.2026

Ծնողական ժողովներ

Վերաքննություններ
31.01.2026

Վերաքննություններ

Սիրելի՛ աշակերտներ, վերաքննությունները կանցկացվեն ըստ ստորև ներկայացրած ժամանակացույցի։ Վերաքննությունների...

Հայտարարություն
20.01.2026

Հայտարարություն

Ձմեռային քննությունների խորհրդատվությունները
27.12.2025

Ձմեռային քննությունների խորհրդատվությունները

...

1-ին կիսամյակի ամփոփում
24.12.2025

1-ին կիսամյակի ամփոփում

Ձմեռային քննությունների ժամանակացույց
23.12.2025

Ձմեռային քննությունների ժամանակացույց

Բրեյն Ռինգ
08.11.2025

Բրեյն Ռինգ

Ստուգարքների վերահանձնման օրերը
06.11.2025

Ստուգարքների վերահանձնման օրերը

1 2 … 47 »

ՈՒՍՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՄԲ․․․

13.09.2019
ՈՒՍՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՄԲ․․․
Ուսումնական տարվա մեկնարկը «Քվանտ» վարժարանում նշանավորվեց մի հաճելի արարողությամբ։ Սովորողների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, նրանց խրախուսելու, մյուսներին էլ ոգևորելու համար վարժարանում արդեն ավանդույթ է դարձել պարգևատրել նախորդ ուստարվա ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներին։ Այս տարին բացառություն չէր։ Սահմանված անվանակարգերը բազմազան էին։ Ֆիզիկայի հանրապետական և միջազգային օլիմպիադաներում ունեցած փայլուն նվաճումների համար վարժարանի այս տարվա շրջանավարտ Սպարտակ Աղաբաբյանը ճանաչվեց «Լավագույն շրջանավարտ»։ «ՄԲ լավագույն շրջանավարտ» անվանակարգի հաղթող ճանաչվեց «Դիպլոմա» ծրագրի այս տարվա շրջանավարտ Աննա Մոսոյանը, իսկ նույն ծրագրի մեկ այլ շրջանավարտ Իննա Մոսոյանը արժանացավ «Լայն մտահորիզոն» անվանակարգի հաղթողի կոչմանը։ Քաղաքային և հանրապետական օլիմպիադաներում արձանագրած հաջողությունների համար 10-րդ դասարանի աշակերտ Արայի Խալաթյանը դարձավ «Տարվա լավագույն աշակերտ», իսկ Սիփան Հովսեփյանն ու Միհրան Միրոյանը՝ «ՄԲ լավագույն աշակերտ»։ Ոչ միայն հանրապետական, այլ նաև միջազգային օլիմպիադաներում ցուցաբերած գերազանց արդյունքների, միջազգային ասպարեզում արձանագրած նվաճումների համար «Լավագույն օլիմպիական» ճանաչվեցին Ալեքսանդր Աբելյանը, Լորետա Արզումանյանը, Սամվել Անդրեասյանը, Կարեն Մոսոյանը։ Ուսումնառության տարիներին ցուցաբերած բարձր առաջադիմության, ծավալած հասարակական ակտիվ գործունեության համար Գայանէ Աբգարյանը, Նանե Ասատրյանը և Աշխեն Հակոբյանը ճանաչվեցին «Ակտիվ քվանտական» անվանակարգի հաղթողներ, իսկ Անահիտ Հարությունյանը և Զինաիդա Բարսեղյանը՝ «Հասարակական աշխատանքի ակտիվիստ»։ «Տարվա հայտնությունը» ՄԲ «Դիպլոմա» ծրագրի սովորող Սամվել Դավթյանն էր: Նորանոր հաջողություններ, նվաճումներ մաղթենք բոլոր մրցանակակիրներին։ Թող նրանց օրինակը վարակիչ լինի բոլորի համար։
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան