ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

08.06.2023

     Օրեր առաջ «Քվանտ» վարժարանի 7-3 դասարանի աշակերտները դասղեկ և աշխարհագրության ուսուցչուհի Գոհար Սարգսյանի նախաձեռնությամբ «Թեթև արդյունաբերության» տեսական դասն ամրապնդելու նպատակով այցելեցին «Ալեքս տեքստիլ» ընկերության արտադրամաս:
     Ընկերությունը տարածաշրջանում խոշորագույններից է: Հիմնադրվելով 2015թ-ին՝ կարճ ժամանակահատվածում կարողացել է գրավել տեղական շուկան և հետաքրքրություն առաջացրել նաև արտաքին շուկայում:
    Աշակերտները ծանոթացան ընկերության գործնեությանը, ականատես եղան արտադրանքի ստեղծման գործընթացին՝ որոշ օղակներում նաև անմիջական մասնակցություն ունենալով: Էքսկուրսիայի ավարտին աշակերտներն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը:
Ուզում ենք հավատալ, որ նմանատիպ էքսկուրսիաները մեծապես նպաստում են տեսական գիտելիքի ամրապնդմանը և խթանում են սովորած նյութի հանդեպ հետաքրքրության առաջացմանը։