«Քվանտ» վարժարանը շտապ աշխատանքի է հրավիրում խոհարարի օգնականի։ ՇՏԱՊ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ «Քվանտ» վա...
Ամառային վերաքննությունները կանցկացվեն համաձայն հետևյալ ժամանակացույցի......
«Օժտված երեխաներ Քվանտ 2026» մրցույթի հարգելի մասնակիցներ ստորև ներկայացնում ենք մրցույթի գրավոր փուլի արդյունքները ըստ դասարանների։
Բանավոր փուլը տեղի կունենա մայիսի 9-ին։
Գրավոր փուլի բողոքարկումը կանցկացվի մայիսի 9-ին ժամը 8։30-10։30։ Բողոքարկման համար հարկավոր է գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով՝
https://forms.gle/rgh1PyaBtZGbg2u26
Գրանցվել մինչև մայիսի 8 ժամը 09։00-ն։
Խրախուսման կարժանանան նաև գրավոր փուլից բարձր միավոր ունեցող, բայց բանավոր փուլի շեմը չհաղթահարած աշակերտները։ Այդ աշակերտները հնարավորություն կունենան մասնակցելու «Քվանտ» վարժարանի օլիմպիական հեռավար դպրոցի դասընթացներին։ Ցուցակին կից ներկայացված է տվյալ աշակերտների ցանկը։
Խրախուսման արդյունքում հեռավար օլիմպիական դպրոցի զեղչի հնարավորթրուն ստացած մասնակիցներին ( «Քվանտ» վարժարանում չսովորող աշակերտների համար) խնդրում ենք իրենց հետագա մասնակցությունը հաստատել ՝ զանգահարելով 091 232951, 010 422217 հեռախոսահամարներով մինչև 16․05․2026թ։ Մասնակցությունը հաստատած աշակերտների ծնողների հետ 18․05․2026թ-ին հեռավար հարթակում կհրավիրվի ծնողական ժողով, որի ընթացքում կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները։
Բոլորին մաղթում ենք հաջողություն
Հարգանքով՝
«Քվանտ» վարժարանի տնօրենություն