«Որոնում ենք տաղանդներ 2024»

08.02.2024

    Սիրելի՛ քվանտականներ, մեկնարկում է «Որոնում ենք տաղանդներ 2024» ամենամյա մրցույթը։ Մասնակցել ցանկացող աշակերտները կարող են գրանցվել մինչև փետրվարի 18-ը՝ նշելով ժանրը (երգ,պար,կերպարվեստ)։ Առաջին փուլը տեղի կունենա փետրվարի 23-ին, երկրորդ փուլը՝ մարտի 13-ին։ Մրցույթի ամփոփումը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա Մայրության և գեղեցկության տոնին նվիրված համերգի ժամանակ՝ ապրիլի 6-ին:

Գրանցվել ցանկացողները կարող են անցնել հետևյալ հղումով։