ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐԵՆ

16.10.2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի´ քվանտական
Եթե դու
٭ունես ստեղծագործական միտք,
٭սիրում ես գրել,
٭սիրում ես նկարել ու նկարահանել,
٭կարողանում ես հոլովակներ մոնտաժել,
٭ցանկանում ես էլ ավելի հետաքրքիր ու աշխույժ դարձնել քո վարժարանային առօրյան,
٭ձեռք բերել փորձ մեդիա ոլորտում,
ապա այս հայտարարությունը հենց քեզ համար է։
Համալրվում է «Քվանտ» վարժարանի մեդիա կենտրոնի կազմը։
Եթե քեզ հետաքրքրեց և ուզում ես իրականացնել քո վաղեմի երազանքներից մեկը, սիրով սպասում ենք քեզ։ Դարձի´ր մեր թիմի անդամ։
Ի դեպ, հիմնական նախագծերում ներգրավված անդամները կստանան նաև վկայական։
Այս տարվա առաջին հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։15, վարժարանի Բ մասնաշենքի 203 սենյակում։
Սիրով՝ «Քվանտ» վարժարանի մեդիա կենտրոն