2-րդ կիսամյակի դասընթացների սկիզբ

2-րդ կիսամյակի դասընթացների սկիզբ

24.12.2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հարգելի՛ քվանտականներ, հիմք ընդունելով 2024-25 ուստարվա աշխատանքային պլանը՝

1. 1-ին կիսամյակի դասացուցակային դասերը 1-ին դասարաններում կավարտվեն դեկտեմբերի 26-ին, իսկ 2-12-րդ դասարաններում՝ դեկտեմբերի 27-ին:

2. Տարրական դպրոցի ամանորյա միջոցառումները կանցկացվեն 10.12.2024 - 25.12.2024 ընկած ժամանակահատվածում:

3. Բրեյն-ռինգ ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլի հանդիպումը և արդյունքների ամփոփումը , ինչպես նաև Օսկանյանի անվան հուշամրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը և ամառային հանձնարարություններից կարգ ստացած աշակերտների դիպլոմների հանձնումը տեղի կունենան դեկտեմբերի 28-ին ( Օսկանյանի անվան հուշամրցույթը անցկացվելու է դեկտեմբերի 7,8,14,15-ին և 21,22-ին .տե°ս կայքի հայտարարություններ բաժնում ):

4. Ձմեռային արձակուրդը տարրական դպրոցում կլինի 28.12.2024 - 07.01.2025, իսկ ավագ և միջին դպրոցում՝ 30.12.2024 - 06.01.2025:

5. Ձմեռային քննաշրջանի սկիզբը միջին և ավագ դպրոցում լինելու է հունվարի 8-ից, իսկ տարրական դպրոցում՝ հունվարի 10-ից:

6. Միջին և ավագ դպրոցում ձմեռային քննաշրջանը կավարտվի հունվարի 25-ին, իսկ տարրական դպրոցում՝ հունվարի 22-ին:

7. ՆԶՊ պարապմունքների 2-րդ փուլը (այն աշակերտների համար , որոնք չեն մասնակցել ամառային ռազմամարզական հավաքներին) կանցկացվի հունվարի 29.01.2025 – 31.01.2025

8. 2-րդ կիսամյակի դասացուցակային դասերը 1 - 4-րդ դասարաններում կսկսվեն հունվարի 24-ից, իսկ 5-12-րդ դասարաններում՝ փետրվարի 1-ից:

9. Ձմեռային քննաշրջանի վերաքննությունները տարրական դպրոցում կանցկացվեն 03.02.2025 – 11.02.2025 ընկած ժամանակահատվածում, իսկ միջին և ավագ դպրոցում՝ 04.02.2025 - 13.02.2025:

10. Ծնողական ժողովները տարրական դպրոցում նախատեսվում են անցկացնել փետրվարի 10-21 ընկած ժամանակահատվածում, իսկ միջին և ավագ դպրոցում՝ փետրվարի 18-28 :


16.12.2024 թ. Տնօրենություն