Հայտարարություններ
IB World School DP Programme
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
Միջազգային բակալավրիատ Լիցենզիաներ և արտոնություններ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Հայտարարություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Հայտարարություններ

ՄԵԾԱՆՈՒՆ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՄԻՇՏ ՎԱՌ ԿՄՆԱ...
14.12.2018

ՄԵԾԱՆՈՒՆ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՄԻՇՏ ՎԱՌ ԿՄՆԱ...

Իրական հերոսը նա է, ով, ապրելով բուռն և իմաստալից մի կյանք, այդ ընթացքում կերտում է նաև դեպի անմահություն տանող ճանապարհ...

02.12.2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի դեկտեմբերի 9-ին «Քվանտ» վարժարանի մեծ դահլիճում /301Բ/ տեղի կունենա Արմեն Օսկանյանի հիշատակին նվիրված ամե...

Անվճար դասընթացներ մաթեմատիկա առարկայից
27.11.2018

Անվճար դասընթացներ մաթեմատիկա առարկայից

«Քվանտ» վարժարանը կազմակերպում է մաթեմատիկայի անվճար հեռավար դասընթացներ 5-9-րդ դասարանների այն աշակերտների համար, ովքեր...

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱՅԼՈՒՆ ՕՐԻՆԱԿ ՄԲ «ԴԻՊԼՈՄԱ» ԾՐԱԳՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ․․․
19.11.2018

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱՅԼՈՒՆ ՕՐԻՆԱԿ ՄԲ «ԴԻՊԼՈՄԱ» ԾՐԱԳՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ․․․

Կրթական գործընթացներում լավագույն արդյունքի հասնում են նաև ուսումնական հաստատությունների սերտ համագործակցության, փորձի փ...

ՄԻ ԿԱԹԻԼ ՍԵՐ,  ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿՋԵՐՄԱՆԱ․․․
14.11.2018

ՄԻ ԿԱԹԻԼ ՍԵՐ, ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿՋԵՐՄԱՆԱ․․․

Հոկտեմբերի 30: Oրը քվանտականների համար սովորական, ուսումնական երեքշաբթի էր, ինչը խախտվեց արտասովոր առաջարկով......

07.11.2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելիˊ քվանտական, հիանալի հնարավորություն կա կարճ ժամանակով կտրվելու առօրյա մրցավազքից և նավելու գրականության անեզր օվկ...

ՕՔՍՖՈՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՍԻՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ․․․
05.11.2018

ՕՔՍՖՈՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՍԻՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ․․․

«Քվանտ» վարժարանի՝ միջազգային ծրագրով սովորած ևս մեկ շրջանավարտ հնարավորություն ստացավ իր ուսումնառությունը շարունակելու...

25.10.2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ս․ թ․ հոկտեմբերի 27-ին ժամը 16։00-ին տեղի է ունենալու 3-3 դասարանի ծնողական ժողով։...

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ 2018 Թ․ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ-ԿՐԹԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ  ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ․․․
24.10.2018

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ 2018 Թ․ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ-ԿՐԹԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ․․․

Ս․ թ․ հոկտեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նստավայրում տեղի ունեցավ ՀՀ նախագահի՝ ՏՏ ոլորտի ամենամյա կրթական մրցանակի հանձնման պ...

10.10.2018

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

«Քվանտ» վարժարանում անցկացվելու է շախմատի առաջնություն։ Առաջնությանը կարող են մասնակցել մինչև 14 տարեկան աշակերտները (...

« 1 … 29 30 31 … 47 »

ՄԻ ԿԱԹԻԼ ՍԵՐ, ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿՋԵՐՄԱՆԱ․․․

14.11.2018
ՄԻ ԿԱԹԻԼ ՍԵՐ,  ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿՋԵՐՄԱՆԱ․․․
Հոկտեմբերի 30: Oրը քվանտականների համար սովորական, ուսումնական երեքշաբթի էր, ինչը խախտվեց արտասովոր առաջարկով: Ավագ դպրոցի աշակերտները առաջարկում էին մի պարզ, հասարակ գործողություն` նամակ գրել Ռուսաստանում ապրող Խաչատուրին, որը առողջական լուրջ խնդիրներ ունի: Եվ բոլորս հավաքվեցինք առաջարկի շուրջ` փոքրից մեծ, աշակերտներով, ուսուցիչներով: Աչքիս առաջ քանդվեցին մեզ բաժանող անտեսանելի գծերն ու սահմանները, բոլորս դարձանք մեկ: Հաճախ է այդպես լինում, երբ իսկապես որևէ պարզ և գրեթե ոչ մի ջանք չպահանջող գործը ապրեցնում է ոչ ստացողին, այլ տվողին: Դրա համար պարզապես սեր է պետք: Դարձյալ առաջին հայացքից շատ պարզ բան, իրականում, սակայն, ամենափնտրվողը և պահանջվածը, որ յուրաքանչյուրս կուզենայինք ունենալ. սեր, որ ջերմացնում է հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա, սեր, որ տարիք ու ազգություն չի ճանաչում, սեր, որ իրենը չի փնտրում, սեր, որ ենթադրում է ամենահամարձակ անձնազոհությունից մինչև ամենապարզ հոգատարություն՝ երկու բարի խոսք, ժպիտ, առանց ակնկալիքի աջակցություն, ինչը չի պահանջում մեծ փողեր կամ զոհաբերություն, բայց շատ տաք է, սրտի ամենախորքերից եկած : Ես հավատում եմ, որ սերն էլ ալիք է, ինչպես ասենք ձայնային կամ լուսային ալիքները: Այդ ալիքները անզեն աչքով չենք տեսնում, բայց դրանք կան և մեծ արագությամբ են տեղաշարժվում: Այն սիրո չափաբաժինը, որը քվանտականները դրեցին փոքրիկ Խաչատուրին բացիկներ հղելու նախաաձեռնության մեջ, համոզված եմ լույսի արագությամբ փոխանցվեց Խաչատուրին: Չէ՞ որ այդ բացիկներում ամեն մեկս մեզնից մի մասնիկ էինք դրել, որ գուցե շատերս չնկատեցինք էլ: Բայց երբ ընկերներիս և ուսուցիչներիս տեսա, թե ինչպես էին կլանված գրում, նկարում և ժպտում, ինչպես էին կենդանի «շփվում» Խաչատուրի հետ, որը նրանցից հազարավոր մղոններ հեռու էր, հասկացա, որ դրանք սովորական բացիկներ չեն: Դրանք իսկապես բժշկելու զորություն կունենան տասներկուամյա Խաչատուրին, որը առողջական լուրջ խնդիրներ ունի: Եվ այսօր, երբ մեր բացիկները Խաչատուրին փոխանցելուց անցել են օրեր, ստացվեց ավետիսը: «Խաչատուրի էպիլեպսիայի նոպաները նվազել են: Սա հրաշալի արդյունք է, սա իսկապես հիանալի է»,- գրում է Խաչատուրի մայրը: Քրիստոնեական հայտնի պատգամ կա․ «Թող ձախ ձեռքդ չիմանա, թե աջն ինչ է անում, որպեսզի երկնքում վարձք ունենաս»: Սա այն բարեգործության մասին է, երբ մարդիկ փորձում են իրենց գործով գովասանք ստանալ մարդկանցից: Մեր նախաձեռնությունը բոլոր-բոլորին լուր է տալիս, որ մինչև երկինք հասնելը երկրում վարձք ունեցանք: Փոքրիկ Խաչատուրը մեր միասնական սիրո շնորհիվ բժշկվում է : Երբ արևը ժպտում է, երկնքում բոլոր ամպերը ցրվում են. ժպտա՛ և անուշ ժպիտով, ջերմությամբ ու սիրով լցրու՛ քեզ շրջապատող մարդկանց սրրտերը եւ ամպերը կցրվեն:
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան