Հայտարարություններ
IB World School DP Programme
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
Միջազգային բակալավրիատ Լիցենզիաներ և արտոնություններ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Հայտարարություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Հայտարարություններ

30.05.2019

Ամառային քննությունների ժամանակացույց

Հարգելի՛ քվանտականներ, ամառային քննությունների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ:...

29.05.2019

Խորհրդատվության օրերը

Հարգելի՛ քվանտականներ, տեղադրված են հայոց լեզվի, աշխարհագրության, հայոց պատմության, ինֆորմատիկայի (տեխնոլոգիայի), մաթեմա...

23.05.2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Քվանտ» վարժարանն ընդլայնվելու կապակցությամբ աշխատանքի է հրավիրում «Անգլերեն» առարկայի ուսուցիչների՝ տարրական դասարաններ...

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՔԻԱԹՆ ՈՒ ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ․․․
16.05.2019

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՔԻԱԹՆ ՈՒ ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ․․․

Բնությունը ամենամեծ ուսուցիչն է, և նրան մոտ գտնվելը, այն պահպանելը մեզանից յուրաքանչյուրի սրբազան պարտքն է......

Անսովոր ու հետաքրքիր դաս 2-3 դասարանում
16.05.2019

Անսովոր ու հետաքրքիր դաս 2-3 դասարանում

Ի՞նչ գիտենք մենք առավոտյան նախաճաշին պանրի ու տաք թեյի հետ անփոխարինելի թարմ և անուշաբույր լավաշի մասին......

ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՐՑՈԻՆԱԿ ՄԱՍՆԱԳԵՏ ԴԱՐՁԱԾ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ․․․
14.05.2019

ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՐՑՈԻՆԱԿ ՄԱՍՆԱԳԵՏ ԴԱՐՁԱԾ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ․․․

«Քվանտ» վարժարանը մշտապես եղել է և կա հարազատ ու սիրելի անկյուն բոլոր քվանտականների համար......

Առաջատար ընկերության ներկայացուցիչները «Քվանտ» վարժարանում
14.05.2019

Առաջատար ընկերության ներկայացուցիչները «Քվանտ» վարժարանում

Օրերս «Քվանտ» վարժարան այցելեցին ռազմաարդյունաբերական ոլորտի համակարգերի համար ծրագրային ապահովում տրամադրող համաշխարհայ...

Փորձի փոխանակումը՝ որպես կրթության արդյունավետ կազմակերպման կարևորագույն միջոց
14.05.2019

Փորձի փոխանակումը՝ որպես կրթության արդյունավետ կազմակերպման կարևորագույն միջոց

Օրերս «Քվանտ» վարժարան այցելեց Մոսկվայի կրթության դեպարտամենտի և կրթական մի շարք հաստատությունների ղեկավարներից կազմված ...

10.05.2019

«ՕԺՏՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐ-ՔՎԱՆՏ 2019» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՄՓՈՓՈՒՄ

«Օժտված երեխաներ-Քվանտ 2019» մրցույթի եզրափակիչ՝ երկրորդ փուլը տեղի ունեցավ մայիսի 9-ին......

10.05.2019

«Օժտված երեխաներ Քվանտ-2019» մրցույթի II փուլի արդյունքները

«Օժտված երեխաներ Քվանտ-2019» մրցույթի II փուլի արդյունքները և խրախուսանքի արժանացած աշակերտները...

« 1 … 24 25 26 … 47 »

Փորձի փոխանակումը՝ որպես կրթության արդյունավետ կազմակերպման կարևորագույն միջոց

14.05.2019
Փորձի փոխանակումը՝ որպես կրթության արդյունավետ կազմակերպման կարևորագույն միջոց
Օրերս «Քվանտ» վարժարան այցելեց Մոսկվայի կրթության դեպարտամենտի և կրթական մի շարք հաստատությունների ղեկավարներից կազմված պատվիրակությունը Երևան քաղաքի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ։ Հյուրերը մեծապես հետաքրքրված էին վարժարանի փորձով, կրթական ծրագրերի առանձնահատկություններով, ձեռքբերումներով, ուսումնական գործընթացը արդյունավետ կազմակերպելու և լուրջ հաջողություններ արձանագրելու հմտություններով։ Քննարկված հարցերի շրջանակն ընդգրկուն էր։ Հյուրերին հետաքրքրում էր, թե ինչպես են ընտրվում վարժարանի ուսուցիչները, աշակերտները, ինչ հոսքեր են գործում վարժարանի ավագ դասարաններում, ինչպես է կազմակերպվում ուսումնական գործընթացը։ Նրանց համար ուշագրավ էր այն, որ հանրակրթական ուսումնական ծրագրերն իրականացնելուն զուգահեռ վարժարանն ունի հեղինակային ծրագրեր, որոնք նպաստում են ուսումնական գործընթացը էլ ավելի արդյունավետ կազմակերպելուն։ Չափազանց ընդգրկուն և տևական քննարկումից հետո հյուրերը շրջեցին վարժարանում, հանդիպեցին ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորողներին, եղան ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներում, համակ ուշադրությամբ ու մեծ ոգևորությամբ դիտեցին մի քանի փորձ։ Նրանց ուրախացրեց այն հանգամանքը, որ վարժարանն արդեն իսկ հաստատել է ջերմ բարեկամական և համագործակցային հարաբերություններ ՌԴ մի քանի դպրոցների հետ։ Ուզում ենք հավատալ, որ ՌԴ հանրակրթության պատասխանատու դեմքերի այցը «Քվանտ» վարժարան մեծապես կնպաստի հայ-ռուսական կրթական փորձի փոխանակման չափազանց կարևոր գործընթացի էլ ավելի արդյունավետ կազմակերպմանը և իրականացմանը։
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան