Հայտարարություններ
IB World School DP Programme
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
Միջազգային բակալավրիատ Լիցենզիաներ և արտոնություններ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Հայտարարություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Հայտարարություններ

ՈՒՍՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՄԲ․․․
13.09.2019

ՈՒՍՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՄԲ․․․

Ուսումնական տարվա մեկնարկը «Քվանտ» վարժարանում նշանավորվեց մի հաճելի արարողությամբ......

Հայաստանում կանցկացվի Համադպրոցական գիտության փառատոն
13.09.2019

Հայաստանում կանցկացվի Համադպրոցական գիտության փառատոն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2019-2020 ուսումնակա...

«Քվանտ» վարժարանում մտածում են նաև սովորողի ստեղծարար մտածողությունը զարգացնելու մասին
13.09.2019

«Քվանտ» վարժարանում մտածում են նաև սովորողի ստեղծարար մտածողությունը զարգացնելու մասին

Սովորողի ստեղծարար մտածողությունը զարգացնելու գիրքն արդեն պատրաստ է......

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
13.09.2019

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Օլիմպիական քվանտականները փառահեղ հաղթանակի հերթական բերկրանքն են պարգևում հարազատ կրթօջախի անձնակազմին, սիրելի ուսուցիչն...

«ՔՎԱՆՏ»  ՎԱՐԺԱՐԱՆԻ   ՏՆՕՐԵՆՈՒԹՅԱՆ   ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ  ՈՒՂԵՐՁԸ  2019-20 ՈՒՍՏԱՐՎԱ  ՄԵԿՆԱՐԿԻ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
02.09.2019

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2019-20 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի′ ներկաներ, մեր տոնական միջոցառման հարգելի′ մասնակիցներ, այսօր 2019թ․ օգոստոսի 31-ն է, նոր ուսումնական տարին ս...

ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՏՐՎԱԾ Է ․․․
02.09.2019

ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՏՐՎԱԾ Է ․․․

Գիտելիքի օրվան նվիրված աշխույժ ու տոնական տրամադրությունները գերիշխող են նաև «Քվանտ» վարժարանում։ Հիմնադիր դպրոցն այսօր ...

31.07.2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի´ քվանտականներ աշնանային վերաքննությունների, գրականության քննությունների և ՆԶՊ պարապմունքների ժամանակացույ...

ԱՄՓՈՓԻՉ ՍԵՄԻՆԱՐ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԵՐԱԶԱՆՑ ՈՐԱԿՆԵՐԻ ՈՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳԵՂԵՑԻԿ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՀԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ...
19.07.2019

ԱՄՓՈՓԻՉ ՍԵՄԻՆԱՐ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԵՐԱԶԱՆՑ ՈՐԱԿՆԵՐԻ ՈՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳԵՂԵՑԻԿ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՀԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ...

2018-19 ուստարին ևս ավարտվեց, և «Քվանտ» վարժարանի՝ ողջ տարին ջերմեռանդությամբ աշխատած, իրենց առաքելությունը փառքով կատա...

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԸ  ՀԱՐԱԶԱՏ ՏՈՒՆ Է ԲՈԼՈՐ  ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ  ՀԱՄԱՐ...
27.06.2019

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԸ ՀԱՐԱԶԱՏ ՏՈՒՆ Է ԲՈԼՈՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ...

Օրերս հարազատ կրթօջախ էր այցելել «Քվանտ» վարժարանի՝ 2006թ. շրջանավարտ Տիգրան Վարդանյանը......

ՕՔՍՖՈՐԴԻ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ  ՍՈՎՈՐՈՂ ՉՈՐՍ  ՀԱՅԵՐԻՑ ԵՐԵՔԸ  ՔՎԱՆՏԱԿԱՆ ԵՆ...
27.06.2019

ՕՔՍՖՈՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՉՈՐՍ ՀԱՅԵՐԻՑ ԵՐԵՔԸ ՔՎԱՆՏԱԿԱՆ ԵՆ...

Օրերս հայրենիք է վերադարձել «Քվանտ» վարժարանի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 2018թ. շրջանավարտ Միքայել Եղիազարյանը՝ արձակուրդը այս...

« 1 … 22 23 24 … 47 »

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2019-20 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

02.09.2019
«ՔՎԱՆՏ»  ՎԱՐԺԱՐԱՆԻ   ՏՆՕՐԵՆՈՒԹՅԱՆ   ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ  ՈՒՂԵՐՁԸ  2019-20 ՈՒՍՏԱՐՎԱ  ՄԵԿՆԱՐԿԻ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի′ ներկաներ, մեր տոնական միջոցառման հարգելի′ մասնակիցներ, այսօր 2019թ․ օգոստոսի 31-ն է, նոր ուսումնական տարին սկսելու համար փոքր-ինչ անսովոր օր։ Յոթ տարին մեկ անգամ նման անսովորություն գրանցվում է նոր ուսումնական տարին սկսելու կապակցությամբ՝ պայմանավորված շաբաթվա 7-րդ՝ կիրակի օրով։ Այսօր հենց այդ օրն է։ Բայց դա ամենևին չի խանգարում, որ «Քվանտ» վարժարանում տոնական տրամադրություն թևածի նոր՝ 2019-2020 ուսումնական տարվա մեկնարկի առիթով։ 1-ին զանգ, 1-ին պայուսակ, 1-ին ուսուցիչ, հույզեր և սպասումներ․․․ Սիրելի′ փոքրիկներ, այսօր հազարավոր առաջինդասարանցիներ, որոնցից 70 -ը հենց դուք եք, առաջին անգամ ոտք են դնում դպրոցական շեմից ներս: Հենց ձեզ համար է այսօր առաջին անգամ հնչելու դպրոցական 1-ին զանգը։ Հենց ձեզ հետ են առաջին դասը վարելու ձեզ հետ իրենց առաջին հանդիպմանը սրտատրոփ սպասող ձեր դասվարները։ Հայաստանի Հանրապետության օրհներգով, եռագույնը ծածանելով, գույնզգույն փուչիկներով, երգ ու պարով, շնորհավորանքներով, գրկախառնություններով և ձեզ ուղղված ջերմ ելույթներով եք դուք մուտք գործում ձեր կյանքի նոր շրջափուլը՝ ուսումնառության փուլը։ Սրտանց շնորհավորում ենք բոլորիդ ձեր կյանքի կարևոր այս օրվա՝ դպրոցական ուսումնառության սկզբի կապակցությամբ, երբ օրվա խորհրդով պայմանավորված՝ դուք շատ ու շատ և բազմազան նվերներ կստանաք, սակայն ձեր ստանալիք լավագույն նվերը, այսօրվանից սկսած, կլինի ձեր կուտակած գիտելիքը։ Հարգելի′ ծնողներ, «Քվանտ» վարժարանի տնօրենությունը և բոլոր-բոլոր ուսուցիչները կանեն առավելագույնը, որպեսզի ուսումնառության առաջին տարիները ձեր զավակների համար դառնան երջանիկ մանկության ցանկալի շարունակություն, երբ ամուր հիմք կդրվի գիտելիքների հզոր պաշար ամբարելու գործին, ինչին հաջորդող ավելի հասուն տարիներին կավելանան նաև հայրենասիրության, ընկերասիրության, բարության և գթասրտության դասերը։ Սիրելի′ դպրոցականներ, սիրով ճամփորդեք իրական արժեքների, իրական գիտելիքների և որակյալ կրթության աշխարհով, ինչը ձեզ համար խոստանում է ապահովել «Քվանտ» վարժարանը։ Վարժարանի աշակերտական համայնքին նոր անդամագրված առաջինդասարանցիներ։ Սիրե′ք «ՔՎԱՆՏ» վարժարանը որպես ձեր երկրորդ տուն, գնահատե′ք ձեր ուսուցիչներին՝ որպես ձեր հոգևոր ծնողներ։ Սիրո′վ եկեք դպրոց և նույնքան սիրով էլ սովորե′ք՝ կուտակելով գիտելիքների մեծ պաշար, ձեռք բերելով մարդկային բարձր որակներ, որոնք հետագայում կօգնեն ձեզ դառնալ բարձրակարգ և պահանջված մասնագետ, իսկ ամենակարևորը՝ լավ մարդ ու քաղաքացի։ Թե կյանքի ճանապարհները ձեզ հետագայում ուր կտանեն՝ դժվար է ասել, բայց մի բան պարզից էլ պարզ է՝ «ՔՎԱՆՏ» վարժարանը նման է հայրական օջախի․ աշխարհի որ ծայրում էլ լինես, հայրական տունը միշտ կանչում է քեզ։ Մեր, այսուհետ նաև ձեր վարժարանի դռները միշտ բաց են բոլորիդ առջև և′ այսօր, և′ ուսումնառության ողջ ընթացքում, և′ հետագա տարիներին։ Այստեղ միշտ ձեզ սիրով սպասում են մեր ուսուցիչները՝ տեղեկանալու համար ձեր հաջողությունների մասին և հպարտանալու ձեր ձեռքբերումներով։ Հենց այս սպասումներով էլ մաղթում ենք ձեզ բարի գալուստ « ՔՎԱՆՏ» վարժարան, բարի գալուստ ձեր երկրորդ տուն։ Շնորհավոր նոր ուստարի։ Մեզ և ձեզ մեծ հաջողություններ։ 31․09․2019 «Քվանտ» վարժարանի տնօրենություն
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան