Հայտարարություններ
IB World School DP Programme
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
Միջազգային բակալավրիատ Լիցենզիաներ և արտոնություններ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Հայտարարություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Հայտարարություններ

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ  ՆԱԵՎ  ԹԱՏԵՐԱՍԵՐ ԵՆ...
22.10.2019

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ՆԱԵՎ ԹԱՏԵՐԱՍԵՐ ԵՆ...

«Քվանտ» վարժարանում քիչ չեն նաև թատերասեր հասարակության ներկայացուցիչները: Ասվածի վկայությունը այն է, որ վարժարանի երեք ...

ԱՐՎԵՍՏԱՍԵՐ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՕՐԱԳՐԻՑ
21.10.2019

ԱՐՎԵՍՏԱՍԵՐ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՕՐԱԳՐԻՑ

Արվեստի նկատմամբ սերը «Քվանտ» վարժարանում սերմանում են հենց առաջին դասարանից՝ ի հեճուկս այն թյուր պատկերացման, թե այստեղ...

21.10.2019

«ԴԱՍԱՐԱՆ + ԴԱՍԱԿԱՆ» Կրթական ծրագիր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հրավիրում է Երևան քաղաքի ավագ դպրոցների աշակերտներին մասնակցելու ...

ՉԱՐԵՆՑՅԱՆ ՈԳՈՎ, ՉԱՐԵՆՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ...
21.10.2019

ՉԱՐԵՆՑՅԱՆ ՈԳՈՎ, ՉԱՐԵՆՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ...

Եղիշե Չարենցը հայ գրականության խոշորագույն դեմքերից մեկն է, հայ գրականության նորագույն շրջանի հիմնադիրը: Դեռևս մարդիկ կ...

ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԷՊԻԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է
17.10.2019

ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԷՊԻԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է

ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված լրջագույն քայլեր արվում են թե´ ողջ հանրապետությունում, թե´ «Քվանտ» վարժարանում......

16.10.2019

ՄԱՅՐ ՀՈՂԻ ԿԱՆՉՈՎ՝ ՀԱՅՐԵՆԻՔ, ԿԱՐՈՏԻ ՀԵՏՔԵՐՈՎ՝ ՀԱՐԱԶԱՏ ԿՐԹՕՋԱԽ

«Քվանտ» վարժարանի շրջանավարտներից շատերը սովորում են աշխարհի մի շարք առաջատար համալսարաններում, արձանագրում են լրջագույն...

ԳՅՈՒՄՐԻՆ ԳՐԿԱԲԱՑ ԸՆԴՈՒՆԵՑ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻՆ
16.10.2019

ԳՅՈՒՄՐԻՆ ԳՐԿԱԲԱՑ ԸՆԴՈՒՆԵՑ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻՆ

«Քվանտ» վարժարանում մեծապես կարևորում են էքսկուրսիաները, և տարբեր դասարանների սովորողներ պարբերաբար լինում Հայաստանի՝ պա...

12.10.2019

ՄԱՅՐ ՀՈՂԻ ԿԱՆՉՈՎ՝ ՀԱՅՐԵՆԻՔ, ԿԱՐՈՏԻ ՀԵՏՔԵՐՈՎ՝ ՀԱՐԱԶԱՏ ԿՐԹՕՋԱԽ

«Քվանտ» վարժարանի շրջանավարտներից շատերը սովորում են աշխարհի մի շարք առաջատար համալսարաններում, արձանագրում են լրջագույն...

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ  ՄԻԿՐՈՔԱՆԴԱԿՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
12.10.2019

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ՄԻԿՐՈՔԱՆԴԱԿՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

«Քվանտ» վարժարանի 7-3 դասարանի աշակերտները դասղեկ Ն․ Զոհրաբյանի հետ այցելեցին Էդուարդ Տեր-Ղազարյանի միկրոքանդակների թանգ...

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԱՍ «ՇԵՆԳԱՎԻԹ» ՀՆԱՎԱՅՐՈՒՄ
12.10.2019

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԱՍ «ՇԵՆԳԱՎԻԹ» ՀՆԱՎԱՅՐՈՒՄ

«Քվանտ» վարժարանի աշակերտների ուշադրությունից ևս չի վրիպել պատմական այս հնավայրը......

« 1 … 20 21 22 … 47 »

«ԴԱՍԱՐԱՆ + ԴԱՍԱԿԱՆ» Կրթական ծրագիր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

21.10.2019
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հրավիրում է Երևան քաղաքի ավագ դպրոցների աշակերտներին մասնակցելու «Դասարան + դասական» կրթական ծրագրին։ Ծրագրին կարող են մասնակցել 10-12-րդ դասարանի աշակերտները՝ լրացնելով մասնակցության հայտը և գրելով շարադրություն հայ թատերարվեստի մասին հետևյալ թեմաներով. • Իմ սիրելի դերասանը / դերասանուհին • Իմ սիրելի ներկայացումը • Իմ սիրելի թատրոնը • Իմ սիրելի գրական հերոսը Բոլոր մասնակիցները որպես խրախուսական նվեր կստանան ներկայացման տոմս։ Հաղթողները (60 աշակերտ) կմասնակցեն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմակերպած հինգ օր տևողությամբ հատուկ դասախոսությունների շարքին և կդիտեն ներկայացումներ։ Թատրոնի պատմություն, Դերասանական արվեստ, Ռեժիսորական արվեստ, Արվեստի այլ տեսակների ներգրավվածությունը թատրոնում, Թատերական գործի կազմակերպում թեմաներով դասախոսությունները կվարեն ոլորտի լավագույն մասնագետները։ Ծրագրի հաջորդ փուլի ժամանակ մասնակիցները մեկ դասաժամ տևողությամբ դաս կմշակեն, որը հենց իրենք՝ որպես ուսուցիչ կներկայացնեն իրենց դպրոցներում։ Դասի թեմայի ընտրությունն ու մշակումն աշակերտները կիրականացնեն իրենց ընտրած մասնագետի հետ։ Ծրագրի հաղթողները նաև հնարավորություն կստանան ողջ թատերաշրջանի ընթացքում ներկա լինել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բոլոր ներկայացումներին՝ իրենց հետ բերելով ևս մեկ հյուր։ Ծրագիրը կամրապնդի դպրոց-թատրոն կապը՝ աննախադեպ հնարավորություն ընձեռելով աշակերտների համար ծանոթանալ ոլորտի լավագույն մասնագետների հետ, անվճար ներկայացումներ դիտել, պատկերացնել թատրոն-համակարգի ամբողջական կառուցվածքը, ինչպես նաև կարող է կողմնորոշիչ դեր կատարել մասնագիտության ընտրության հարցում։ Առաջնային ժամանակացույց Հոկտեմբերի 28 – մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետ (հայտերը կարող են ուղարկվել dasaran.dasakan@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ ներկայացվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) Նոյեմբերի 4 – շարադրության հանձնման օր (մասնակցության հայտ ներկայացրած աշակերտները կհրավիրվեն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ կգրեն շարադրությունները) Նոյեմբերի 8 – ծրագրի հաղթողների հայտնում (շարադրությունների արդյունքները կամփոփի թատրոնի կողմից հրավիրված մասնագիտական խորհուրդը) Նոյեմբերի 12-16 – դասախոսությունների և ներկայացումների շաբաթ (դասախոսությունները տեղի կունենան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ մասնակիցները կդիտեն նաև ներկայացումներ) Նոյեմբերի 25 – դեկտեմբերի 20 – ծրագրի երկրորդ փուլ (հիմնվելով առաջին փուլի ընթացքում ձեռք բերված գիտելիքի վրա՝ ծրագրի մասնակիցները կպատրաստեն և իրենց դպրոցներում կներկայացնեն մեկժամյա դասախոսություններ) Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար Հեռ.։ 010-52-57-72 Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն Բջջ.: 055-82-87-66 Մանե Մկրտչյան, ծրագրի գլխավոր համակարգող Էլ. հասցե։ dasaran.dasakan@gmail.com www.facebook.com/DasaranDasakan-ԴասարանԴասական
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան