Սիրելի՛ աշակերտներ, վերաքննությունները կանցկացվեն ըստ ստորև ներկայացրած ժամանակացույցի։ Վերաքննությունների...
...
«Քվանտ» վարժարանը, կարևորելով հայրենաճանաչության ամրապնդման և հայրենագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության մեծացման անհրաժեշտությունը, շարունակում է ամենամյա «Հայագիտակ» մրցույթի կազմակերպումը։ Մասնակցելու համար կարող են ցուցակագրվել վարժարանի 7-9-րդ դասարաններում սովորող աշակերտները։ Մրցույթը տեղի է ունենալու 2026 թ. փետրվարի 21-ին (գրավոր) և մարտի 7-ին (բանավոր)՝ 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների համար առանձին առաջադրանքներով։ Յուրաքանչյուր տարիքային խմբում առնվազն 50% արդյունք ցուցաբերելու դեպքում ամենաբարձր միավորներ հավաքած աշակերտները ստանալու են միանվագ ուսումնական նպաստ (կրթաթոշակ կամ ուսման վարձից զեղչ)՝ վաստակած միավորների՝ ըստ տարիքային խմբերի վարկանիշային սկզբունքով։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թ. փետրվարի 19-ը գրանցվել տնօրենի ընդունարանում։
Աշակերտները պետք է իրենց գիտելիքներն ի ցույց դնեն միաժամանակ մի քանի առարկաների շրջանակում.
|
Առարկա |
Հարցերի առարկայական համամասնությունը՝ ըստ դասարանների |
Անցկացման օրերը |
||||||
|
7-րդ դասարան |
8-րդ դասարան |
9-րդ դասարան |
|
|||||
|
Գրավոր |
Բանավոր |
Գրավոր |
Բանավոր |
Գրավոր |
Բանավոր |
|
||
|
Հայոց լեզու |
30% |
20% |
25% |
20% |
20% |
20% |
15.02.2026 (գրավոր)
22.02.2026 (բանավոր) |
|
|
Հայ գրականություն |
10% |
20% |
15% |
20% |
20% |
20% |
||
|
Հայաստանի աշխարհագրություն |
10% |
10% |
10% |
10% |
10% |
10% |
||
|
Հայոց պատմություն |
25% |
25% |
25% |
25% |
25% |
25% |
||
|
Հայ մշակույթ |
10% |
10% |
10% |
10% |
10% |
10% |
||
|
Հայոց Եկեղեցու պատմություն |
10% |
10% |
10% |
10% |
10% |
10% |
||
|
Հասարակագիտություն |
5% |
5% |
5% |
5% |
5% |
5% |
||
Գրավոր փուլում նախատեսված են ինչպես գիտելիք ստուգող թեստային, այնպես հետաքրքրաշարժ առաջադրանքներ (ուրվագծային քարտեզ, տրամաբանական խնդիր, ծաղրանկար և այլն)։ Աշխատանքներն ստուգելու համար ձևավորվել է հանձնաժողով՝ ԵՊՀ-ից հրավիրված մասնագետի և վարժարանի հայոց լեզվի և գրականության, պատմության ամբիոնների աշխատակիցների մասնակցությամբ։ Մրցույթն անց-կացվելու է 6-9-րդ դասարանների ուսումնական ծրագրերի հիման վրա, սակայն չի սահմանափակվելու դասագրքային բովանդակությամբ, որով-հետև սա քննություն չէ, իսկ Հայ մշակույթ և ՀԵՊ առարկաներ առանձին չկան։ Առաջադրանքները կազմվելու են թեմատիկ հետևյալ ընդգրկմամբ.
|
Առարկա |
Պահանջվող թեմաները՝ ըստ դասարանների |
||
|
7-րդ դասարան |
8-րդ դասարան |
9-րդ դասարան |
|
|
Հայոց լեզու |
Բառագիտություն Ուղղագրություն Բառիմաստ՝ Բազմիմաստ բառեր։ Բառի ուղիղ և փոխաբերական իմաստներ։ Հոմանիշներ, հականիշներ, համանուններ, դարձվածքներ։ Բառակազմություն՝ Արմատ, ածանց, հոդակապ։
Ձևաբանություն Խոսքի մասեր՝ Գոյական, ածական։ Ոճագիտություն՝ պատկերավորման միջոցներ՝ մակդիր, համեմատություն, փոխաբերություն, անձնավորում։ |
Ուղղագրություն Ձևաբանություն Խոսքի մասեր՝ գոյական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական։ Շարահյուսություն՝ ենթակա, նրա արտահայտությունը, ստորոգյալ, տեսակները, արտահայտությունը։ Ենթակայի և ստորոգյալի համաձայնությունը։
Ոճագիտություն Պատկերավորման և արտահայտչական միջոցներ՝ մակդիր, համեմատություն, փոխաբերություն, անձնավորում, կրկնություն։ |
Ուղղագրություն Բառագիտություն Բառիմաստ՝ հոմանիշներ, հականիշներ, համանուններ, հարանուններ, դարձվածքներ։ Բառակազմություն՝ պարզ և բաղադրյալ բառեր։
Ձևաբանություն Խոսքի մասեր՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական։ Շարահյուսություն՝ Նախադասություն և բառակապակցություն։ Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի, ըստ կազմության։ Նախադասության գլխավոր և երկրորդական անդամներ։ Գոյականական և բայական անդամի լրացումներ։ Դերբայական դարձված. պաշտոնը, կետադրությունը։ Բարդ նախադասություն. տեսակները, կապակցումը, կետադրությունը։ Երկրորդական նախադասության բնույթը։ Նախադասության գծապատկեր։ |
|
Հայ գրականություն |
Մովսես Խորենացի «Հայկ և Բել», «Արտաշես և Սաթենիկ», «Սասունցի Դավիթ», Դերենիկ Դեմիրճյան «Ավելորդը», Ակսել Բակունց «Սպիտակ ձին» Բանաստեղծություններ՝ Պ. Սևակ «Էրեբունի-Երևան», Ե. Չարենց «Տաղ անձնական»։ |
20-րդ դարի հայ գրականություն՝ Ե. Չարենց, Հովհ. Շիրազ, Հ. Սահյան, Ս. Կապուտիկյան, Հ. Մաթևոսյան, Հովհ. Թումանյան, Ավ. Իսահակյան, Դ. Վարուժան, Մ. Մեծարենց, Վ. Տերյան Բանաստեղծական կայուն ձևեր (սոնետ, տրիոլետ, գազել, տաղ) |
Գրականության նոր շրջան՝ Հայ գրերի գյուտը։ Մեսրոպ Մաշտոց։ Կորյուն։ Ոսկեդար. թարգմանական գրականություն, պատմագրու-թյուն։ Մովսես Խորենացի. վիպերգեր և առասպելներ։ «Սասնա ծռեր» էպոսը։ Գրիգոր Նարեկացի։ Ներսես Շնորհալի։ Ֆրիկ։ Հայրեններ։ Տեսական հարցեր՝ Բանահյուսություն։ Գրական սեռեր և ժանրեր։ Տաղ, շարական, հանելուկ, հայրեն։ Ասույթներ։ Բանաստեղծական հնչյունաբանություն՝ բաղաձայնույթ և առձայնույթ, մակդիր, համեմատություն, փոխաբերություն։ |
|
Հայաստանի աշխարհագրություն |
Հայկական լեռնաշխարհ (բնական սահմաններ, աշխարհագրական դիրք, լեռնագրություն, ջրագրություն)։ |
Հայկական լեռնաշխարհ (բնական սահմաններ, աշխարհագրական դիրք, լեռնագրություն, ջրագրություն, կլիմա)։ ՀՀ (սահմանակից պետություններ, աշխարհագրական դիրք, լեռներ, օգտակար հանածոներ)։ |
Հայկական լեռնաշխարհ (բնական սահմաններ, աշխարհագրական դիրք, ձևավորման երկրաբանական առանձնահատկություններ, լեռնագրություն, ջրագրություն, կլիմա)։ ՀՀ (սահմանակից պետություններ, աշխարհագրական դիրք, լեռներ, օգտակար հանածոներ, ջրագրություն, կլիմա, հողեր, բուսակենդանական աշխարհ, բնօգտագործման և բնապահպանության հիմնախնդիրներ)։ |
|
Հայոց պատմություն |
7-րդ դասարանի ծրագրի կեսը (Վաղ պետական կազմավորումներ։ Վանի թագավորություն։ Երվանդունիներ։ Արտաշեսյաններ։ Արշակունիներ՝ մինչև քրիստոնեության ընդունումը պետական կրոն)։ |
7-րդ դասարանի ծրագիրը և 8-րդ դասարանի ծրագրի կեսը (Վաղ պետական կազմավորումներ։ Վանի թագավորություն։ Երվանդունիներ։ Արտաշեսյաններ։ Արշակունիներ։ Նախարարական պետական համակարգ։ Բագրատունիներ։ Զաքարյաններ։ Հայաստանը և քոչվորական արշավանքները։ Կիլիկյան Հայաստան։ Հայաստանը թուրք-պարսկական պատերազմների ժամանակաշրջանում)։ |
7-8-րդ դասարանների ծրագիրը և 9-րդ դասարանի ծրագրի կեսը (Վաղ պետական կազմավորումներ։ Վանի թագավորություն։ Երվանդունիներ։ Արտաշեսյաններ։ Արշակունիներ։ Նախարարական պետական համակարգ։ Բագրատունիներ։ Զաքարյաններ։ Կիլիկյան Հայաստան։ Հայաստանը և քոչվորական արշավանքները։ Հայաստանը ուշ միջնադարում։ Հայ ազատագրական շարժումը 17-րդ դարի 2-րդ կեսին – 18-րդ դարում։ Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում։ Օսմանյան կայսրության քաղաքականությունը Արևմտյան Հայաստանում։ Հայկական հարցի միջազգայնացումը։ Ազատագրական խմբակների և ազգային կուսակցությունների ստեղծումը։ Արևմտահայ ազատագրական շարժումը 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին։ Հայոց ցեղասպանությունը։ Ռուսական հեղափոխությունները և Հայաստանը։ Մայիսյան հերոսամարտերը։ ՀՀ ստեղծումը. իշխանության մարմինները և բանակը, ներքին և արտաքին քաղաքականությունը, խորհրդայնացումը։ ՀՍԽՀ տարածքային հիմնախնդիրները, տնտեսությունը և հասարակական-քաղաքական կյանքը 1920-1930-ական թթ.։ Հայերի մասնակ-ցությունը Երկրորդ աշխարհամարտին)։ |
|
Հայ մշակույթ |
Հին Հայաստանի մշակույթը (հնագույն ժամանակներից մինչև գրերի գյուտը ներառյալ)։ |
Հին և Միջնադարյան Հայաստանի մշակույթը (հնագույն ժամանակներից մինչև ուշ միջնադար)։ |
Հայկական մշակույթը հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարի կեսերը։ |
|
Հասարակագիտ. |
7-րդ դասարանի ծրագրի կեսը (Հասարակական կյանքի առանձնահատկությունները: «Ընտանիք» սոցիալական խմբի բնութագրիչներ։ Բարոյականության նորմերի նշանակությունը)։ |
8-րդ դասարանի ծրագրի կեսը (Ընտանիք, ազգ, մշակույթ։ Ինքնության հատկանիշներ։ Հայ մշակույթի ստեղծագործություններ։ Ի՞նչ է արժեքը)։ |
9-րդ դասարանի ծրագրի կեսը (Պետության սահմանադրական պարտականությունները։ Քաղաքացիության իրավական կարգավիճակը ՀՀ-ում։ Մարդու և քաղաքացու տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքներ)։ |
|
Հայոց Եկեղ. պատմ. |
5-6-րդ դասարանների նախկին ծրագիրը (Աստվածաշունչ։ Եկեղեցի։ Նվիրապետություն։ Հայոց Եկեղեցու խորհուրդներ։ Տոներ)։ |
||
Տնօրենություն