Հայտարարություններ
Մեր մասին
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Հայտարարություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Հայտարարություններ

Ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրների քննարկում պրոֆեսոր Հովհաննես Գրիգորյանի հետ
25.08.2017

Ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրների քննարկում պրոֆեսոր Հովհաննես Գրիգորյանի հետ

Օրեր առաջ Տիեզերագիտական ակումբի նախաձեռնությամբ «Քվանտ» վարժարանում կայացավ աշակերտների և ուսուցիչների հանդիպում Նյու-Յ...

Քվանտականները 2016-2017 ուստարվա դպրոցականների միջազգային օլիմպիադաներում
24.08.2017

Քվանտականները 2016-2017 ուստարվա դպրոցականների միջազգային օլիմպիադաներում

Քվանտականները 2016-2017 ուստարվա դպրոցականների միջազգային օլիմպիադաներում Ավարտվեցին 2016-2017 ուստարվա դպրոցականների ...

Շնորհավորում ենք Ալեքսանդր Կարալյանին՝ կենսաբանության միջազգային օլիմպիադայում արծաթե մեդալի արժանանալու համար
17.08.2017

Շնորհավորում ենք Ալեքսանդր Կարալյանին՝ կենսաբանության միջազգային օլիմպիադայում արծաթե մեդալի արժանանալու համար

Շնորհավորում ենք Ալեքսանդր Կարալյանին՝ կենսաբանության միջազգային օլիմպիադայում արծաթե մեդալի արժանանալու համար: Ս/թ հու...

«Քվանտ» վարժարանի 2016-2017 ուստարվա գործունեությունը ամփոփվեց Աղավնաձորում
19.07.2017

«Քվանտ» վարժարանի 2016-2017 ուստարվա գործունեությունը ամփոփվեց Աղավնաձորում

Ս/թ հուլիսի 13-15-ը «Քվանտ» վարժարանի «Ուղեծիր» ճամբարում տեղի ունեցավ 2016-2017 ուստարվա ամփոփիչ սեմինար-հաշվետվություն...

Ռազմամարզական ճամբարի մեկնարկը տրված է
20.06.2017

Ռազմամարզական ճամբարի մեկնարկը տրված է

Քվանտականների համար հոգեհարազատ մի վայր է Թեղենիսի հյուսիսային անտառածածկ ստորոտի հրաշագեղ անկյուններից մեկը...

Քվանտականները կավագործության արվեստանոցում
19.06.2017

Քվանտականները կավագործության արվեստանոցում

Քննությունները բարեհաջող հանձնելուց հետո «Քվանտ» վարժարանի 2-3 դասարանի աշակերտների համար կազմակերպվեց հետաքրքիր և ուսու...

Ամառային բիզնես դպրոց Աղավնաձորում
19.06.2017

Ամառային բիզնես դպրոց Աղավնաձորում

Ս/թ օգոստոսի 1-9-ին Աղավնաձորում կկազմակերպվի ամառային բիզնես դպրոց: ...

2017 թվականի մայիսի 26-ին Հայաստանի շրջանավարտների համար հնչեց դպրոցական վերջին զանգը
27.05.2017

2017 թվականի մայիսի 26-ին Հայաստանի շրջանավարտների համար հնչեց դպրոցական վերջին զանգը

2017 թվականի մայիսի 26-ին Հայաստանի շրջանավարտների համար հնչեց դպրոցական վերջին զանգը...

Ավարտվեց կրտսեր քվանտականների կողմից շատ սիրված «Շաբաթվա հերոսը» ծրագիրը
25.05.2017

Ավարտվեց կրտսեր քվանտականների կողմից շատ սիրված «Շաբաթվա հերոսը» ծրագիրը

Ավարտվեց կրտսեր քվանտականների կողմից շատ սիրված «Շաբաթվա հերոսը» ծրագիրը «Երեխան ունի տեսնելու, մտածելու, զգալու իր հատ...

Առաջին դասարանի աշակերտները Օշականում
24.05.2017

Առաջին դասարանի աշակերտները Օշականում

Առաջին դասարանի աշակերտները Օշականում Ս/թ մայիսի 19-ին արդեն տառաճանաչ դարձած փոքրիկ քվանտականները իրենց ծնողների և ուս...

« 1 … 42 43 44 … 47 »

2017 թվականի մայիսի 26-ին Հայաստանի շրջանավարտների համար հնչեց դպրոցական վերջին զանգը

27.05.2017
2017 թվականի մայիսի 26-ին Հայաստանի շրջանավարտների համար հնչեց դպրոցական վերջին զանգը
2017 թվականի մայիսի 26-ին Հայաստանի շրջանավարտների համար հնչեց դպրոցական վերջին զանգը «Քվանտ» վարժարանում ևս օրը տոնական էր: Բակը լի էր շրջանավարտներով, որոնք պատրաստվում էին ուղևորվելու հարազատ ու սիրելի դարձած «Ուղեծիր» ճամբար: Վարժարանում նույնիսկ բոլորին քաջածանոթ այս տոնը նշվում է յուրովի: Շրջանավարտները, առավոտ կանուխ մեկնելով ճամբար, ողջ օրն անցկացրին այնտեղ: Ճամբարում վարժարանի գիտամանկավարժական խորհուրդը կազմակերպեց բազմաթիվ մրցույթներ` շրջանավարտների օրը դարձնելով հետաքրքիր ու անմոռանալի: Մրցույթներում ներգրավված էին նաև ուսուցիչները, որոնք կա՛մ երկրպագում էին իրենց աշակերտներն, կա՛մ անգամ մասնակցում խաղերին: Մրցույթների արդյունքում, ինչպես ասում են, հաղթեց ընկերությունն ու համերաշխությունը: Օրվա ընթացքում հնչեցին բազմաթիվ բարեմաղթանքներ թե՛ ուսուցիչների, թե՛ ծնողների կողմից: Մենք մեկ անգամ ևս շնորհավորում ենք մեր շրջանավարտներին դպրոցական ուսումնառության ավարտի կապակցությամբ: Ավարտ, որը շրջանավարտների առջև բացում է նոր կյանք` լի հրաշքներով ու փորձություններով: «Սիրելի՛ շրջանավարտներ, դուք փակում եք ձեր կյանքի գլխավոր էջերից մեկը, հրաժեշտ եք տալիս հարազատ վարժարանին, ուսուցիչներին` բացելով մի նոր էջ: Վարժարանից դուք տանում եք գիտելիքների մեծ պաշար, իսկ 21-րդ դարում ամենամեծ, կայուն հարստությունը հենց գիտելիքն է, որը ձեզ համար կհարթի կյանքի լայն ու լուսավոր ճանապարհ: Մեզ մնում է միայն բարի ճանապարհ ասել ձեզ` մաղթելով, որ այսուհետ ձեր կյանքում ղողանջող բոլոր զանգերը միայն բարու և գեղեցիկի սկիզբն ավետեն: Մենք լիահույս ենք, որ դուք ձեր արժանի տեղը կգտնեք այս մեծ ու հետաքրքիր աշխարհում»,-տնօրենության անունից շնորհավորական խոսքն ավարտեց Արաքսյա Սիմոնյանը:
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան