Հայտարարություններ
Մեր մասին
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Հայտարարություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Հայտարարություններ

Հարգելիˊ քվանտական
25.09.2017

Հարգելիˊ քվանտական

Չորսամյա այս լուսավոր ու պայծառ փոքրիկը ունի մեր աջակցության կարիքը։ Նրան բաժին է ընկել Ճակատագրի ծանր ու դաժան ընթացք, ...

Ուշադրություն
14.09.2017

Ուշադրություն

Ս/թ սեպտեմբերի 18-ը «Քվանտ» վարժարանում աշխատանքային օր է: ...

Ուշադրություն
12.09.2017

Ուշադրություն

Հարգելի՛ ծնողներ Այսուհետ աշակերտների գնահատականները և տնային հանձնարարությունները կարող եք տեսնել www.eschool.am կայ...

Միջին և ավագ դպրոցի դասերը մեկնարկեցին լավագույնների պարգևատրմամբ
11.09.2017

Միջին և ավագ դպրոցի դասերը մեկնարկեցին լավագույնների պարգևատրմամբ

Սեպտեմբերի 11-ը շատերի համար սովորական, իսկ «Քվանտ» վարժարանի միջին և ավագ դպրոցի սաների համար՝ նոր ուսումնական տարվա դա...

«Քվանտ» վարժարանն իր հյուրընկալ դռները բացեց 2017-2018 ուստարվա առաջինդասարանցիների առջև
03.09.2017

«Քվանտ» վարժարանն իր հյուրընկալ դռները բացեց 2017-2018 ուստարվա առաջինդասարանցիների առջև

Սեպտեմբերի 1-ին հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում մեծարանքով տոնում են Գիտելիքի օրը։ Օր, որին մեծ խան...

Քվանտականների հաջողությունները “Дети содружества-Кыргызстан-2017” համաժողովում
03.09.2017

Քվանտականների հաջողությունները “Дети содружества-Кыргызстан-2017” համաժողովում

Ս/թ հունիսի 27-ից հուլիսի 6-ը Միջին Ասիայի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Ղրղզստանում գտնվող Իսսիկ-Կուլ լճի ափին, տեղի ...

«Քվանտ» վարժարանի տնօրինության ողջույնի ուղերձը 2017-2018 ուստարվա առաջին դասարանցիներին
31.08.2017

«Քվանտ» վարժարանի տնօրինության ողջույնի ուղերձը 2017-2018 ուստարվա առաջին դասարանցիներին

Սիրելի՛ աշակերտներ, հարգելի՛ ծնողներ, մեծարգո՛ հյուրեր, պատվարժա՛ն ուսուցիչներ «Քվանտ» վարժարանի տնօրինությունը սիրով ...

Մեր շրջանավարտների փայլուն հաղթանակը մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադայում
27.08.2017

Մեր շրջանավարտների փայլուն հաղթանակը մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադայում

Ս/թ հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի ունեցավ մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադ...

Ուշադրություն
27.08.2017

Ուշադրություն

«Քվանտ» վարժարանի առաջին դասարանցիներին ողջունելու միջոցառումը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 1-ին` ժամը 08:15-ին...

Ուշադրություն
27.08.2017

Ուշադրություն

ՆԶՊ պարապմունքների, վերաքննությունների և գրականության քննության ժամանակացույցը տեղադրված է հետևյալ հասցեում՝ http://qu...

« 1 … 41 42 43 … 47 »

«Քվանտ» վարժարանի տնօրինության ողջույնի ուղերձը 2017-2018 ուստարվա առաջին դասարանցիներին

31.08.2017
«Քվանտ» վարժարանի տնօրինության ողջույնի ուղերձը 2017-2018 ուստարվա առաջին դասարանցիներին
Սիրելի՛ աշակերտներ, հարգելի՛ ծնողներ, մեծարգո՛ հյուրեր, պատվարժա՛ն ուսուցիչներ «Քվանտ» վարժարանի տնօրինությունը սիրով և սրտանց շնորհավորում է բոլորիս՝ սեպտեմբերմեկյան տոնի առթիվ։ Տոն, երբ հանրապետության բոլոր դպրոցներում ոչ միայն հանդիսավորությամբ նշում են նոր՝ 2017-2018 ուստարվա սկիզբը, այլև մեծարանքով տոնում են Գիտելիքի օրը։ Սիրելի՛ փոքրիկներ․ Աշակերտական տոնացույցում սեպտեմբերի 1-ը ամենասպասված տոնն է, բայց այդ օրվան առանձնապես սրտատրոփ են սպասում առաջին դասարանցիները, այսինքն՝ դուք։ Չէ՞ որ սեպտեմբերի 1-ը ձեզ համար դպրոցի հետ շփվելու առաջին օրն է, ինչն ամուր կմնա ձեր հիշողության մեջ ողջ կյանքի ընթացքում՝ որպես ձեր կենսագրության ամենավառ և հիշարժան պահերից մեկը։ Սիրելի՛ առաջին դասարանցիներ․ Այսօր դուք թևակոխում եք ձեր կյանքի հենց այդ շրջանը՝ ուսումնառության փուլը և երևի հստակ չեք էլ պատկերացնում, թե ինչ հետաքրքիր ու հիասքանչ ուղևորություն է սպասվում ձեզ՝ ձեր նախընտրած կրթական օջախում՝ «Քվանտ» վարժարանի պատերի ներսում։ Ձեզ մեծ սիրով և գուրգուրանքով կշրջապատեն մեր խելացի, հմուտ և հոգատար դասվարները․ կտան ձեզ գիտելիքների այն հզոր պաշարը, ինչի հիման վրա հետագայում ձեր առարկայական ուսուցիչները ձեզ կուղեկցեն տարաբնույթ գիտելիքների հետաքրքրաշարժ աշխարհում՝ օգնելով ձեզ ձեռք բերել հիմնարար գիտելիքներ, բավարարել ձեր աշակերտական հետաքրքրությունները, ձևավորվել որպես լավ մարդ և քաղաքացի։ Վստահաբար կարող եմ ասել, որ «Քվանտ» վարժարանում անցկացրած ձեր տարիները կդառնան շատերիդ կյանքի ամենանշանակալից ժամանակահատվածը։ Շա՛տ սիրելի փոքրիկներ, մեր վարժարանի կրտսե՛ր հերթափոխ, Այսօր վարժարանի բակը ափեափ լցված է ձեր սեպտեմբերմեկյան հուզմունքով, բայց այդ հուզմունքը պատել է նաև մեզ, որովհետև ձեր սրտիկների նուրբ թրթիռը աննկատ վարակել է բոլորիս։ Թող այս տոնական հուզմունքը ձեր և մեր համատեղ մեծ հաջողությունների լավ սկիզբը լինի, իսկ ավարտը նշանավորվի կուտակված գիտելիքների ահռելի պաշարով, անթիվ երջանիկ պահերով և թանկ հիշողություններով։ Կրկին շնորհավորելով ձեզ սեպտեմբերմեկյան տոնի առիթով՝ մաղթում ենք, որ  «Քվանտ» վարժարանը ձեզ համար այնքան հարազատ դառնա, որ այն այսուհետև ընդունեք որպես ձեր երկրորդ տուն, իսկ ուսուցիչներին՝ որպես ձեր հոգևոր ծնողներ, որի սպասելիքով էլ ձեզ սրտանց ասում ենք․ Բարի՛ գալուստ «Քվանտ» վարժարան։ Բարի՛ գալուստ ձեր երկրորդ տուն։   «Քվանտ» վարժարանի տնօրինություն
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան