Հարգելի՛քվանտականներ Ուսումնական գործընթաց...
Սիրելի ́ քվանտականներ, 30.03.2020-ից <<Քվանտ>> վարժարանում նախատեսվում է դասերն անցկացնել հետևյա...
Սիրելի´ քվանտականներ, 23.03.2020-ից <<Քվանտ >> վարժարանում նախատեսվում է վերսկսել դասերը հեռավար ուսուցման ե...
Հարգելի՛ ծնողներ Ուսումնական գործընթացի շարունակականությունը ապահովելու համար վարժարանի տնօրենությունը ներկայացնում է հ...
Հարգելի՛ ծնող, տեղեկացնում ենք Ձեզ, որ առաջին դասարանցիները ս․թ․ մարտի 23֊29֊ը կօգտվեն իրենց հատկացված գարնանային արձակո...
Հարգելի՛ քվանտականներ Տեղեկացնում ենք, որ հետազոտական աշխատանքների հանձնման ժամկետները չեն հետաձգվում․ դրանք ղեկավարներ...
Հարգելի՛ ուսուցիչներ, «Քվանտ» վարժարանի տնօրենությունը հանձնարարում է կապ հաստատել ձեր կողմից ղեկավարվող հետազոտական աշ...
Սույն թվականի մարտի 2-ից 8-ը վարժարանում դասերը դադարեցվում են: Դասերը վերսկսվելու համար կտրվի լրացուցիչ տեղեկատվությո...
Տաղանդներ 2020 գալա համերգի մասնակիցների ցուցակը կարող եք նայել այստեղ:...
«Քվանտ» վարժարան է այցելել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա․ Հարությունյանը......
Հարգելի՛քվանտականներ
Ուսումնական գործընթացի շարունակականությունը ապահովելու նպատակով խնդրում ենք հաշվի առնել հետևյալը.
1. Երկուշաբթի օրվանից՝ մարտի 30-ից սկսած, անկախ նրանից, թե էլեկտրոնային ինչ հարթակում (կամ ինչ միջոցով) է իրականացվում հեռավար ուսուցման գործընթացը, պետք է կատարվի աշակերտների հաշվառում ուսուցչի և դասարանի ավագի (կամ օգնականի) կողմից: Վարժարանի էլեկտրոնային մատյանում կգրանցվեն տնային հանձնարարությունները, աշակերտների գնահատականները, ուսումնական գործընթացին և աշակերտներին վերաբերող գրառումներ։ Մարտի 30-ից մինչև ապրիլի 11-ը ներառյալ անցկացված դասերը համարվում են դասացուցակային և հետագայում կանցկացվեն դասամատյան, իսկ մինչ մարտի 29-ը անցկացված դասերը ոչ թե դասացուցակային են, այլ լրացուցիչ:
2. 5-12-րդ դասարաններում դասերը կսկսվեն 8:30-ին, իսկ 1-4-րդ դասարաններում՝ 14:30-ին: Հիմք ընդունելով մարտի 1-ից գործող դասացուցակը (որը տեղադրված է eschool.am-ում)՝ առաջարկվում է աշխատել նորացված հետևյալ ժամանակացույցով․
|
|
5-12-րդ դասարաններ |
|
1-4-րդ դասարաններ |
|
1 |
8:30 – 9:15 |
1 |
14:30 – 15:15 |
|
2 |
9:30 – 10:15 |
2 |
15:30 – 16:15 |
|
3 |
10:30 – 11:15 |
3 |
16:30 – 17:15 |
|
4 |
11:30 – 12:15 |
4 |
17:30 – 18:15 |
|
5 |
12:30 – 13:15 |
5 |
18:30 – 19:15 |
|
6 |
13:30 – 14:15 |
6 |
19:30 – 20:15 |
|
7 |
14:30 – 15:15 |
|
|
3. Նշված ժամանակահատվածում 1-4-րդ դասարաններում չեն արվի կերպարվեստի, տեխնոլոգիայի, ֆիզկուլտուրայի, շախմատի և երգի, իսկ 5-12-րդ դասարաններում՝ «Ֆիզկուլտուրա» և «Անվտանգ կենսագործունեություն» առարկաների դասերը, ինչպես նաև օլիմպիական խմբակների պարապմունքները: Այդ դասաժամերը և պարապմունքները կկազմակերպվեն ամռանը:
Եթե նշված ժամանակահատվածում ինչ-ինչ պատճառներով չեն արվում որևէ առարկայի դասացուցակային դասեր, ապա դրանք ևս պետք է լրացվեն ամռանը:
4. Վարժարանը այսօր ավելի, քան երբևէ ունի ծնողների աջակցության մեծ կարիք, քանի որ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է ծնողների միջամտությունը տեխնիկական և կարգապահական տարբեր կարգի խնդիրների կարգավորման հարցում:
Հարգելի՛ քվանտականներ, ստեղծված իրավիճակում կարող ենք ուսումնական գործընթացը արդյունավետ կազմակերպել և իրականացնել միայն բոլոր կողմերի համագործակցված ու սրտացավ աշխատանքի դեպքում։ Կարծում ենք՝ մինչ այս պահը դա հիմնականում ստացվել է։ Ուզում ենք հավատալ, որ այսուհետ կշարունակենք նույն կերպ և կհաղթահարենք բոլոր դժվարությունները։
Առո՛ղջ եղեք․․․
Տնօրենություն