IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM
RU EN
Մուտք login_arrow
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Հայտարարություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Հայտարարություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը «Քվանտ» վարժարանում է
19.02.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը «Քվանտ» վարժարանում է

«Քվանտ» վարժարան է այցելել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա․ Հարությունյանը......

17.02.2020

Տաղանդներ 2020 Երկրորդ փուլ անցած մասնակիցների ցուցակ

Տաղանդներ 2020 մրցույթի երկրորդ փուլի մասնակիցների ցուցակը կարող եք նայել այստեղ։...

11.02.2020

Ծնողական ժողովների ժամանակացույց

Հարգելի քվանտականներ և ծնողներ, ծնողական ժողովների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ......

28.01.2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քվանտականներ, ձմեռային քննաշրջանի վերաքննությունների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ......

22.01.2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քվանտականներ, 2-րդ կիսամյակի դասերի, ՆԶՊ պարապմունքների 2-րդ փուլի, <<Հայոց եկեղեցու պատմություն>>...

18.01.2020

Բարի գործեր անելը քվանտականի կենսակերպն է...

«Քվանտ» վարժարանում մշտապես կարևորել են բարի գործը և առիթը բաց չեն թողել բարեգործական տարբեր նախաձեռնությունների մասնակց...

16.01.2020

ՏԱՐՎԱ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է․․․

Օլիմպիական քվանտականների համար արդեն ավանդույթ են դարձել տարին հաղթանակով սկսելը և այդ հաղթական լուրով բոլորին ուրախացնե...

16.01.2020

Մաթեմատիկա առարկայի դպրոցական օլիմպիադայի մարզային փուլ

Մաթեմատիկա առարկայի դպրոցական օլիմպիադայի մարզային փուլը կանցկացվի 2020 թ-ի հունվարի 25-ին` ժամը 11:00-ին։ Մա...

«ԲՐԵՅՆ-ՌԻՆԳ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ 7-4 ԴԱՍԱՐԱՆԻ ԹԻՄԸ
06.01.2020

«ԲՐԵՅՆ-ՌԻՆԳ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ 7-4 ԴԱՍԱՐԱՆԻ ԹԻՄԸ

«Քվանտ» վարժարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից ուսումնադաստիարակչական գործընթացի անբաժան ուղեկիցն են դարձել ինտելեկտո...

ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ
06.01.2020

ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ

«Քվանտ» վարժարանի լավագույն շրջանավարտներից մեկը՝ Համլետ Միքայելյանը իր նախանձելի աշխատասիրությամբ, նորանոր հաջողություն...

« 1 … 17 18 19 … 49 »

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը «Քվանտ» վարժարանում է

19.02.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը «Քվանտ» վարժարանում է
«Քվանտ» վարժարան է այցելել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա․ Հարությունյանը։ Հանդիպման մեկնարկը տրվեց տարրական դպրոցի մի քանի դասարաններում, որտեղ կրթության ոլորտի պատասխանատուին ցույց տրվեց, թե ինչպես կարելի է ոչ մեծ ծախսերով կահավորել գործնականում ժամանակակից բոլոր պահանջները բավարարող դասասենյակը։ Ապա նախարարը եղավ վարժարանի ֆիզիկայի, ռոբոտաշինության ու քիմիայի լաբորատորիաներում, ծանոթացավ ինքնաշեն լաբորատոր աշխատանքներին, որոնք ցանկության դեպքում հեշտությամբ կարելի է իրականացնել հանրակրթական ցանկացած դպրոցում։ Ներկայացվեցին նաև լաբորատոր աշխատանքներ, որոնք հանրակրթական դպրոցներում հնարավոր է իրականացնել, սակայն անհրաժեշտ են ֆինանսական զգալի ներդրումներ։ Վարժարանի տնօրեն Ռ․ Վարդանյանը, համեմատելով ՀՀ հանրակրթական դպրոցներում լաբորատոր աշխատանքների իրականացման մեթոդաբանությունը ՄԲ մեթոդաբանության հետ, արձանագրեց առավելություններն ու թերությունները և ներկայացրերց այն հիմքերը, ինչի համար IB համակարգում սովորողը ջանք չի խնայում կատարելու լաբորատոր բոլոր առաջադրանքները։ Նա քննարկեց նաև հետազոտական աշխատանքների կազմակերպման՝ «Քվանտ» վարժարանում ստեղծված, մշակված մեթոդաբանությունը հանրակրթական դպրոցում ներդնելու հնարավորության հարցը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարը եղավ նաև վարժարանի ինֆորմատիկայի լաբորատորիայում, ծանոթացավ տարրական դպրոցում «Տեղեկագիտություն» առարկայի ծրագրերին և իրականացման արդյունքներին։ Նշվեց, որ «Տեղեկագիտություն» առարկայի միջոցով տարրական դպրոցում աշակերտները ոչ միայն նախնական գիտելիքներ են ստանում և ծանոթանում առարկայի հիմնարար հասկացություններին, այլև կատարում են ծրագրավորման գործնական աշխատանքներ առաջին հայալեզու՝ «Լոգո միկրոաշխարհներ» միջավայրում, ինչը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՏՀՏ-ն ՀՀ զարգացման գերակա ուղղություններից է։ Խոսվեց նաև հանրակրթական դպրոցներում «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցման խնդիրների մասին։ Վարժարանի միջանցքում Ա․ Հարությունյանին մոտեցան թումանյանական հերոսներ, որոնք նախարարին հանձնեցին Գիրք նվիրելու օրվան նվիրված բարեգործական ամենամյա միջոցառման հրավիրատոմսը։ Նախարարը սիրով ընդունեց հրավերը և ներկա գտնվեց նաև այդ միջոցառմանը՝ մեկ գրքի գնումով ինքն էլ նպաստելով չափազանց կարևոր այդ միջոցառման արդյունավետ կազմակերպմանը։ Ուզում ենք հավատալ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա․ Հարությունյանի և «Քվանտ» վարժարանի բարեկամությունը տևական կլինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարժարանը մշտապես պատրաստակամություն է հայտնել և հիմա էլ հայտնում է իր՝ տասնամյակների ընթացքում ձեռք բերած փորձին հաղորդակից դարձնելու նաև ՀՀ հանրակրթական այլ դպրոցների։
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 «Քվանտ» վարժարան