Հունվարի 13-ին Էջմիածնի Ս. Շողակաթ վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանը կատարում է «Քվանտ» վարժարանի նոր մասնաշենքի տնօրհնեքի արարողությունը: Հունվարի 13-19-ը Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում անցկացված Ժաուտիկովյան 12-րդ միջազգային օլիմպիադային մասնակցած «Քվանտ» վարժարանի 6 աշակերտներից 4-ը վերադարձան հաղթանակով (Աշոտ Մաթևոսյան-ֆիզիկայի օլիմպիադայի ոսկե մեդալ, Էդվարդ Խալաֆյան-մաթեմատիկայի օլիմպիադայի բրոնզե մեդալ, Սևակ Աբրահամյան-մաթեմատիկայի օլիմպիադայի բրոնզե մեդալ, Ալեքսանդր Կարալյանը– մաթեմատիկայի օլիմպիադայի բրոնզե մեդալ։ Հունվարին վարժարանը հյույրընկալում է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի և Կրթության ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Սեմյոնովին։ 2016 թ․ փետրվարին ամփոփված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2014-2015 ուստարվա վարկանիշավորման արդյունքներով «Քվանտ» վարժարանը հաղթող է ճանաչվում հանրապետության ոչ պետական դպրոցների խմբում։ Մայիսի 20-ին ԵՊՀ մեծ դահլիճում տեղի է ունենում վարժարանի 25-ամյա հոբելյանին նվիրված ամփոփիչ հանդիսավոր միջոցառումը։ Կրթության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար վարժարանի մի շարք ուսուցիչներ պարգևատրվում են ՀՀ ԿԳՆ և ԵՊՀ ոսկե մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով։ «Քվանտ» վարժարանը Երևանի քաղաքապետարանի կողմից արժանանում է «Երևանի զինանշան», ՀՀ ԳԱԱ կողմից՝ «Վիկտոր Համբարձումյան» հուշամեդալների, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար՝ ՀՀ նախագահի մրցանակին։ Հունիսի 10-ին «Քվանտ» վարժարան է այցելում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտ Լուսյա Մանուկյանը ՄԲ ավարտական քննություններում վաստակում է առավելագույն 45 միավորը։ Հուլիսի 13-ին «Քվանտ» վարժարանի «Ուղեծիր» ռազմամարզական ճամբար է այցելում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։ Քվանտականները մասնակցում են ֆիզիկայի, կենսաբանության, ինֆորմատիկայի և աստղագիտության միջազգային օլիմպիադաներին՝ արդյունքում վաստակելով 3 մեդալ (Աշոտ Մաթևոսյան-ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալ, Ալեքսանդր Կարալյան – կենսաբանության միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալ, Արեգ Գրիգորյան – աստղագիտության միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալ)։ Նոյեմբերի 13-ին վարժարան է այցելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հունվարին վարժարանի սան Ալբերտ Գևորգյանը մասնակցում է Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային և փայլուն արդյունք ցուցաբերում մաթեմատիկա առարկայից` արժանանալով արծաթե մեդալի: Մեծ Եղեռնի 100-ամյակին ընդառաջ ուսումնական տավա ընթացքում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, հանդիպումներ, դասախոսություններ: ՀՀ ԿԳՆ, ՎիվաՍել-ՄՏՍ, «Սինոփսիս Արմենիա» և «Յունիքոմփ» ընկերությունների միջև կնքված քառակողմ հուշագրի արդյունքում նոր ուսումնական տարում վարժարանում մեկնարկում է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների դասավանդումը: Մայիսին վարժարան է այցելում ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկան: Վարժարանի աշակերտները գրավում են նորանոր բարձունքներ միջազգային օլիմպիադաներում. Հնդկաստանում տեղի ունեցած ֆիզիկայի օլիմպիադայում Աշոտ Մաթևոսյանն արժանանում է բրոնզե մեդալի, իսկ Ինդոնեզիայում կայացած աստղագիտության օլիմպիադայում`գովասանագրի: Թայլանդում կայացած մաթեմատիկայի և Ղազախստանում կայացած ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադաներից Ալբերտ Գևորգյանը վերադառնում է բրոնզե մեդալներով: Ինֆորմատիկայի օլիմպիադայում բրոնզե մեդալի է արժանանում նաև Էդուարդ Գրիգորյանը: Հայաստանն առաջին անգամ աշխարհագրության միջազգային օլիմպիադայում ներկայացնող երեք աշակերտներից երկուսը` Սիլվա Հակոբյանն ու Մարիաննա Ղազարյանը, «Քվանտի» սաներն են: Հուլիս ամսին վարժարանի «Ուղեծիր» ճամբարում կազմակերպվում է միջազգային ամառային դպրոց ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորող աշակերտների համար, որին մասնակցում են Սինգապուրում Չինական միջազգային դպրոցի, Երևանի Ա. Շիրակացու անվան ճեմարանի և «Քվանտ» վարժարանի սաները: Օգոստոսին վարժարան են այցելում ամերիկացի աշխարհահռչակ տիեզերագնաց Բազ Օլդրինը և «Գլոբալ ֆլայթ» կազմակերպության ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա է գտնվում նաև ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը: «Քվանտ» վարժարանի քիմիայի ամբիոնի վարիչ Վիտուշ Սարգսյանն արժանանում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի կոչմանը: ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 12-րդ դասարանի աշակերտներ Արման Ղազարյանն ու Լուսյա Մանուկյանն արժանանում են ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակին: Օժտված երեխաների «Քվանտ-2015» մրցույթի հաղթողներից չորս լավագույններն արժանանում են «Կողբ» հիմնադրամի կրթաթոշակին:
Պատմության ուսուցիչ Միքայել Մալխասյանը աշխարհագրության ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանի խմբագրությամբ հրատարակեց գիտական հոդված «Քվանտ» վարժարանում գնահատման համակարգի տեսլականի վերաբերյալ: Վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտ Շուշան Տոնեյանն անվճար ընդունվեց Օքսֆորդի համալսարան: Մարտ ամսին ֆիզիկայի ուսուցիչ Բելլա Դավթյանը պարգևատրվեց ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով»: Էդուարդ Գրիգորյանը «Գարուն – 2014» ծրագրավորման մրցույթում, որտեղ մասնակցում են հանրապետության առաջատար բուհերի ուսանողներ , փայլուն հանդես եկավ` զբաղեցնելով երրորդ տեղը: Ապրիլին «Քվանտը» մասնակցում է «Կրթություն և կարիերա- էքսպո 2014» 14-րդ միջազգային ցուցահանդեսին: Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն այցելում է վարժարան: Մայիսին տեղի ունեցավ «Օժտված երեխաների մրցույթը», որի հաղթողներից լավագույն չորսը դարձան «Կողբ» հիմնադրամի առաջին կրթաթոշակառուները: «Քվանտի» տնօրինության աջակցությամբ Հայաստան է ժամանում «Միջազգային բակալավրիատ» կազմակերպության տարածաշրջանային պատասխանատու Ակե Սորմանը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման շրջանակներում քննարկվում են ՀՀ-ում ՄԲ ավարտական դիպլոմի ճանաչման, հանրակրթական ուսումնական հաստատություններում ՄԲ կրթական ծրագրի ներդրման, ինչպես նաև հայաստանյան կրթական ծրագրերի հետ համադրման հարցեր: Հուլիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած մաթեմատիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում վարժարանի սան Ալբերտ Գևորգյանն արժանանում է բրոնզե, իսկ Թայվանում կայացած ինֆորմատիկայի 26-րդ օլիմպիադայում Էդուարդ Գրիգորյանը` արծաթե մեդալի: Ստեփանակերտում տեղի ունեցավ «Ֆունդամենտալ ֆիզիկայի միջերկրածովյան ինստիտուտի» միջազգային գիտաժողովը: Սեպտեմբերին վարժարանի նոր մասնաշենքում բացվում է «Քվանտի» տարրական դպրոցը: Ներկայիս և նախկին քվանտականները հաղթում են ՏՏ ոլորտում Նախագահի ամենամայա մրցանակաբաշխության երեք անվանակարգերում: «Լավագույն աշակերտ» անվանակարգում հաղթեցին «Քվանտ» վարժարանի 2013-2014 ուստարվա շրջանավարտ, ԵՊՀ ուսանող Գոռ Փիլիպոսյանը և վարժարանի 9-րդ դասարանի աշակերտուհի Սերինե Նազարյանը, «Լավագույն բակալավրի» առաջին կարգի արժանացավ 2009-2010 ուստարվա շրջանավարտ, ԵՊՀ ուսանող Ալեքսանդր Չատրչյանը, «Լավագույն ասպիրանտի» առաջին կարգ` 2003-2004 ուստարվա շրջանավարտ, ԵՊՀ ասպիրանտ Արտավազդ Մինասյանը:
Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում տեղի ունեցած կենսաբանության միջազգային 24-րդ օլիմպիադայում Շուշան Տոնեյանը և Վահագն Գևորգյանն արժանանում են բրոնզե մեդալի: Համագործակցություն է հաստատվում Հայաստանում ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանատների հետ` համապատասխանաբար «Fulbrightenglish teaching assistant» և «Langue et civilization française» ծրագրերի շրջանակներում: Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի առաջին շրջանավարտները փայլուն հանձնում են ավարտական քննությունները և սովորելու հրավերներ են ստանում աշխարհի մի շարք առաջատար համալսարաններից: «Քվանտ» վարժարանի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Արաքսյա Սիմոնյանը մատաղ սերնդին ազգային-հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ունեցած ներդրման համար պարգևտրվում է ՊՆ «ՎազգենՍարգսյան» ոսկե մեդալով: Վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «XXI-րդ դարի կրթական միջավայրը. ինչպես չմոլորվել այնտեղ» խորագրով միջազգային կոնֆերանսին:
Հուլիսի 21-30-ը Վաշինգտոնում կայացած քիմիայի 44-րդ միջազգային օլիմպիադայում «Քվանտի» սաներ Ալեքսեյ Գալոյանը և Դավիթ Չիթչյանը արժանանում են բրոնզե մեդալների: Կրթության և գիտության ոլորտում ունեցած մեծագույն ավանդի համար «Քվանտ» վարժարանի քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Վիտուշ Սարգսյանը պարգևատրվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալով: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայում «Քվանտ» վարժարանի ուսուցիչ և ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանի «Օշական» մենագրության 2-րդ, լրամշակված հրատարակությունը: Վարժարանի շրջանավարտներ Վահե Գալստյանը, Հայկ Սարիբեկյանը և Արշավիր Ղահրամանյանը արձանագրում են իրենց հերթական փայլուն հաջողությունները միջազգային ասպարեզում: Հանձնելով համապատասխան քննություններ և ստանալով շատ բարձր գնահատականներ` նրանք իրավունք ստացան սովորելու աշխարհի առաջատար համալսարաններում (Վահեն` ԱՄՆ, Պրինստոնի համալսարան, Հայկը` Մասաչուսետսի տեխնոլոգիական համալսարան, Արշավիրը` Լոնդոնի համալսարանի քոլեջ ....):
Մարտի 16-20-ը Մարինոյում (Հռոմ) «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռ. Վարդանյանը` որպես ֆունդամենտալ ֆիզիկայի միջերկրածովյան ինստիտուտի անդամ, մասնակցում է այդ ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովին: Համաժողովի ընթացքում նա առանձին հանդիպումներ է ունենում նաև ինստիտուտի գիտական խորհրդի անդամների հետ: Ապրիլի 11-15-ը «Քվանտ» վարժարանի «Պատվավոր սան» և ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Միքայել Մալխասյանը, համաձայն Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանից ստացված հրավերի, մեկնում է Մոսկվա: Այնտեղ նա մասնակցեց երիտասարդ գիտնականների «Լոմոնոսով-2011» միջազգային գիտաժողովի «Պատմություն» սեկցիայի «Ռուսաստանի պատմություն» ենթասեկցիայի աշխատանքներին` որպես հիմնական զեկուցող: Հարկ է նշել այն հանգամանքը, որ «Պատմություն» սեկցիայի աշխատանքների 165 մասնակիցների թվում «Քվանտի» «Պատվավոր սանը» միակ մասնակիցն էր ՀՀ-ից: Վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ Իշխան Հարությունյանը ապրիլի 27-ից մայիսի 3-ը մասնակցում է ֆիզիկայի ուսուցիչների միջազգային սեմինարին, որն անցկացվում էր Տրիեստում (Իտալիա): Ապրիլի 14-ին վարժարանը ստանում է հավաստագիր և դառնում է առաջին ու միակ հայկական դպրոցն ամբողջ աշխարհում, որը հանրակրթության ոլորտի միջազգային ամենահզոր կազմակերպության` IB-ի (International Baccalaureate) անդամ է:
Միջազգային օլիմպիադաներից ՀՀ բերված 7 մեդալներից 3-ին արժանանում են «Քվանտի» սաները: Ալ. Չատրչյանը և Հ. Տեփանյանը բրոնզե մեդալներ են շահում ինֆորմատիկայի միջազգային 22-րդ օլիմպիադայում, իսկ Վ. Գևորգյանը` բրոնզե մեդալ աստղագիտության միջազգային 15-րդ օլիմպիադայում: Փետրվարին կանադական կառավարական CESO ծրագրի խորհրդատու Իվետ Գատտասը այցելում է վարժարան: Ծրագրի նպատակն էր մշակել FUNDRAISING (դրամահավաք) ծրագիր Հայաստանի դպրոցներում LOGO ծրագրավորման միջավայրի տարածման և տեղայնացման արտոնագրի ձեռքբերման համար: Վարժարանի լավագույն շրջանավարտ Վահե Մուսոյանը ճանաչվում է Ստենֆորդի համալսարանի լավագույն ուսանող: Այդ կապակցությամբ վարժարանի տնօրեն Ռ. Վարդանյանը հրավիրվում է ԱՄՆ: ՀՀ կառավարության` 08.04.2010թ. N 13 և 20.05.2010թ. N19 արձանագրային որոշումների համաձայն վարժարանում սկսում են իրականացնել 2 համարձակ ծրագիր: Մեկը վերաբերում է տարրական դպրոցում համակարգչային հմտությունների ուսուցմանն ու ներդրմանը, մյուսը` հանրակրթության ոլորտում Լոգո համակարգչային հայալեզու առաջին ուսուցողական միջավայրի ներդրմանը: Ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Ա. Դարպասյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվում է «Մովսես Խորենացի» մեդալով:
Հայկ Սարիբեկյանը մաթեմատիկայի, Հայկ Գալստյանը ֆիզիկայի միջազգային օլիմպիադաներում արժանանում են բրոնզե մեդալների: Չինաստանում անցկացված աստղագիտության օլիմպիադայից Հայկ Տեփանյանը վերադառնում է ոսկե մեդալով (ընդ որում Հայաստանը և Հնդկաստանը վաստակեցին երկուական ոսկե մեդալներ` առաջ անցնելով անգամ Ռուսաստանի և այլ երկրների ներկայացուցիչներից): ՀՀ ԿԳ նախարարության պատվերով և Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակում վարժարանը մշակում և ՀՀ դպրոցներին է բաժանում Հայաստանում առաջին էլեկտրոնային ձեռնարկները` անգլերեն և ռուսերեն առարկաների 6-9 դասարանների համար: Վարժարան է այցելում CESO կազմակերպության կամավոր խորհրդատու Բարբարա Օլդը: Նոյեմբերին վարժարանը մասնակցում է ԷՔՍՊՈ ցուցահանդեսին և արժանանում հատուկ մրցանակի: Վարժարան է այցելում ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը:
Վարժարանի աշակերտները գրավում են նորանոր բարձունքներ միջազգային օլիմպիադաներում: Հայկ Սարիբեկյանը աստղագիտության միջազգային օլիմպիադայում ստանում է բրոնզե մեդալ: 15-ամյա Հայկը մինչև 30 տարեկան ծրագրավորողների համահայկական 5-րդ մրցույթում ճանաչվում է բացարձակ հաղթող: Մարտուն Կարապետյանը ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում արժանանում է բրոնզե մեդալի: Վարժարան են այցելում CESO կանադական ծրագրի կամավոր խորհրդատուներ Ֆրեդ Սփեքենը և Ջուան Սփեքենը: Ֆ.Սփեքենը նախապատրաստում է վարժարանի ներգրավումը IB (The International Baccalaureate) համակարգում, իսկ Ջ. Սփեքենը մշակում է վարժարանի սանիտարահիգենիկ վիճակը, կարգապահությունը բարելավվելու ծրագիր: Նոյեմբերին կայանում է վարժարանը ներկայացնող ուսուցիչների և աշակերտների այցը Շվեդիա` «Ռինման» քոլեջ, արդյունքում վավերացվում է երկկողմանի այցելությունների պայմանագիրը:
Կանադական կառավարության CESO ծրագրի շրջանականերում վարժարան է այցելում կազմակերպության կամավոր խորհրդատու Ֆրեդ Սփեքենը. արդյունքում մշակվում է «Քվանտի» ներքին կառավարումը ճիշտ կազմակերպելու նախագիծ: Մարտին «Քվանտ» է այցելում IBO (The International Baccalaureate Organization)կազմակերպության տարածաշրջանային ղեկավար Նելիդա Անտունա Բարագնոն: Ծանոթանալով վարժարանի կրթական փորձին` նա առաջարկում է վարժարանը ընդգրկել իրենց կրթական ծրագրում: Ապրիլին վարժարան են այցելում Շվեդիայի Էսկիլստունա քաղաքի «Ռինման» քոլեջի ֆիզիկայի ուսուցչուհի Գայանե Գասպարյանը և կենսաբանության ուսուցչուհի Օլի Գրահեդը: Կնքվում է համագործակցության պայմանագիր երկու կողմերի միջև կրթական ծրագրերի և մասնագիտական կադրերի փոխանակման վերաբերյալ: «Քվանտի» սան Մարտուն Կարապետյանը ինֆորմատիկայի, իսկ Արշավիր Ղահրամանյանը` քիմիայի միջազգային օլիմպիադաներում արժանանում են բրոնզե մեդալների:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ «Քվանտի» ամառային ճամբարում կազմակերպվում է ինֆորմատիկայի ամառային դպրոց-2006, որին մասնակցում են տարբեր երկրներից (ՌԴ, Վրաստան, Լիբանան), նաև Արցախից ժամանած աշակերտներ: Ծրագրի նպատակն էր խթանել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կրթական բնագավառում: «Քվանտ» է այցելում ԿԳ նախարար Ս.Երիցյանը` վարժարանի ձեռքբերումներին ծանոթանալու նպատակով: «Քվանտը» նշում է իր հիմնադրման 15-ամյակը: ՀՀ նախագահի 12.09.2006թ. հրամանագրով Ռ. Վարդանյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչում: Վարժարանի շախմատի թիմը ճանաչվում է տարածքային շախմատի օլիմպիական հաղթող: «Քվանտի» սան Դ. Եպիսկոպոսյանը քիմիայի միջազգային Մենդելեևյան օլիմպիադայում արժանանում է ոսկե մեդալի:
«Քվանտի» սան Վահե Մուսոյանը, մասնակցելով ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադային, արժանանում է ոսկե մեդալի: Նույն թվականի օգոստոսին վարժարանը հյուրընկալում է ՌԴ Կեմերովո մարզի Յուրգա քաղաքի «Ռոսիանոչկա» պարային խմբին` երկու ուսուցիչների հետ միասին: «Քվանտի» ճամբարում հյուրընկալում են նաև Հայաստանում ՌԴ դեսպան Պավլովին:
«Քվանտի» աշակերտները մասնակցում են աստղագիտության, քիմիայի, ինֆորմատիկայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի միջազգային օլիմպիադաների` արդյունքում վաստակելով 6 մեդալ: Արմեն Օսկանյանի և Սերգեյ Ներսիսյանի ղեկավարած օլիմպիական թիմը Ղրիմում մասնակցում է աստղագիտության միջազգային օլիմպիադային: «Քվանտի» սան Տիգրան Նազարյանը արժանանում է ոսկե մեդալի, իսկ Արտակ Պեպոյանը` բրոնզե մեդալի:
Աստղագիտության, քիմիայի, ինֆորմատիկայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի միջազգային օլիմպիադային Հայաստանի Հանրապետությունից մասնակցում են աշակերտներ: Նրանցից 10–ը «Քվանտի» սաներն են, ովքեր շահել են հանրապետություն բերված 11 մրցանակներից-ը: ԱՄՆ-ում կայացած ինֆորմատիկայի 15-րդ միջազգային օլիմպիադայից «Քվանտի» սաներ Վ. Մուսոյանը և Ս. Գևորգյանը վերադառնում են III կարգի (բրոնզ) մրցանակներով: Ստոկհոլմում անցկացված աստղագիտության 8-րդ միջազգային օլիմպիադայում մեր սաներ Ժիրայր Ավետիսյանը և Մկրտիչ Սողոմոնյանը վաստակում են ոսկե մեդալներ (I կարգ), իսկ Արտավազդ Մինասյանը` բրոնզե մեդալ: Ձեռք բերված մեդալների քանակությամբ Հայաստանը և Հնդկաստանը առաջատարներն էին մյուս երկրների համեմատությամբ:
Վարժարան են այցելում ԵՊՀ ռեկտոր, ակադեմիկոսՌ. Մարտիրոսյանը, պրոռեկտոր, ակադեմիկոս Է. Չուբարյանը, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորներ Յ.Վարդանյանը և Ս. Հարությունյանը: Քաղաքային օլիմպիադայում հինգերորդ անգամ անընդմեջ հաղթելու համար վարժարանն արժանանում է Երևանի քաղաքապետարանի «Մեծ մրցանակի»: Վարժարան է այցելում կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Քվանտի» 10-ամյա հոբելյանի կապակցությամբ վարժարան են այցելում ԿԳՆ պատասախանատու աշխատակիցներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, նոր տեխնոլոգիաների բնագավառում աշխատող ընկերությունների ղեկավարներ: Կրթության բնագավառում ակնառու նվաճումների համար և վարժարանի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ Ռ. Վարդանյանը արժանանում է ԵՊՀ բարձրագույն պարգևի` ոսկե մեդալի: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի գլխավորությամբ ապրիլի 6-ին հավանության է արժանացնում վարժարանում մշակած հանրակրթական դպրոցում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և ինֆորմատիկայի դասավանդման «Արագած» ծրագիրը: Սերգեյ Շահվերդյանը ճանաչվում է հանրապետական օլիմպիադայի բացարձակ հաղթող:
«Քվանտի» սան Մկրտիչ Սողոմոնյանը ճանաչվում է 2001 ուստարվա դպրոցականների հանրապետական օլիմպիադաների բացարձակ հաղթող և արժանանում ԿԳՆ հատուկ մրցանակի: Դպրոցականների հանրապետական օլիպիադաներում բացառիկ արդյունքներ ցույց տալու համար «Քվանտ» վարժարանը արժանացել է ԿԳՆ հատուկ դիպլոմի: Հանրապետական օլիմպիադայում լավագույն արդյունք ցույց տալու համար վարժարանն արժանանում է ՀՀ վարչապետի պատվոգրի, իսկ նրա սան Մկրտիչ Սողոմոնյանը` հատուկ մրցանակի: Վարժարանի սան Սարգիս Հայցոյանն արժանանում է մենդելեևյան միջազգային օլիմպիադայի հաղթողի դիպլոմի: Վահագն Եղիկյանը, Ժիրայր Ավետիսյանը և Մկրտիչ Սողոմոնյանը փայլուն հաղթանակ են տանում աստղագիտության 6-րդ միջազգային օլիպիադայում: Վարժարանի ուսուցիչները և սաները տոնում են «Քվանտի» «Ուղեծիր» ճամբարի բացումը:
«Քվանտի» սան Արեգ Մելիքսեթյանը մասնակցում է մաթեմատիկայի, իսկ Արեգ Բեկետովսկին` ինֆորմատիկայի դպրոցականների համաշխարհային օլիմպիադային: Վարժարանում բացվում է երկրորդ համակարգչային դասարանը` ինտերնետ կապով:
Տիգրան Կտիկյանը երկրորդ անգամ արժանանում է մենդելևյան միջազգային օլիմպիադայի հաղթողի դիպլոմի: Վարժարանի սան Սուրեն Սամարչյանը մասնակցում է մաթեմատիկայի 40-րդ միջազգային օլիմպիադային:
Քաղաքային օլիմպիադայում փայլուն հաղթանակի համար վարժարանին շնորհվում է Երևանի քաղաքապետարանի «Մեծ մրցանակը»: «Քվանտի» օլիմպիականները բացարձակ հաղթող են ճանաչվում նաև հանրապետական փուլում: ԿԳ նախարար Ա.Պետրոսյանը այցելում է վարժարան և որպես օլիմպիական շարժման առաջատարի` վարժարանին նվիրում է գրքեր անձնական գրադարանից: Վարժարանի սան Տիգրան Կտիկյանը առաջին անգամ քիմիայի մենդելեևյան միջազգային օլիմպիադայից տուն է վերադառնում հաղթողի դիպլոմով: Սամվել Պողոսյանը Պորտուգալիայում մասնակցում է ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադային:
Վարժարանում սկսում են կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված դասավանդման մեթոդներ: Վարժարանում բացվում է 5-րդ դասարան: Ստեղծվում է սոցիալ-հոգեբանական ծառայություն:
«Քվանտում» բացվում է 6-րդ դասարան:
Վարժարանում բացվում է 7-րդ դասարան: Վարժարանում բացվում է առաջին համակարգչային դասարանը: «Քվանտ» է այցելում կրթության և գիտության նախարար Աշոտ Բլեյանը:
ՀՀ կառավարության որոշմամբ վարժարանի շրջանավարտները ստանում են հարցազրույցով բուհերի ֆիզմաթ ֆակուլտետներ ընդունվելու իրավունք:
Վարժարանում բացվում է 8-րդ դասարան:
Մարտի 6-ին վարժարանը ստանում է ՀՀ լուսավորության նախարարության հ.001 արտոնագիրը: Վարժարանը տալիս է առաջին 21 շրջանավարտները, որոնցից 19-ը առաջին տարում պետպատվերով ընդունվում են պետական բուհեր:
Սեպտեմբերին սկսում են գործել վարժարանի հոսաքային 9-րդ և 10-րդ դասարանները, ընդհանուր թվով 50 աշակերտ:
Հիմնադրվում է «Քվանտ» ուսումնագիտական կոոպերատիվը: Բուհ ընդունվողների համար բացվում են նախապատրաստական խմբակներ: