IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM
RU EN
Մուտք login_arrow
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

«Համագործակցության երեխաներ» VII միջազգային մշակութային և կրթական ֆորում
13.07.2022

«Համագործակցության երեխաներ» VII միջազգային մշակութային և կրթական ֆորում

Հունիսի 26-ից հուլիսի 5-ը ընկած ժամանակահատվածում, Ղրղզստանում տեղի ունեցած «Համագործակցության երեխաներ» VII միջազգային ...

«STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա 2022»
09.07.2022

«STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա 2022»

Տիեզերք, տեխնոլոգիաներ, գիտություն, արվեստ և երաժշտություն․ Սթարմուսը ներկայացնում է Հայաստանում անցկացվելիք համաշխարհայ...

Ծնողական ժողովների ժամանակացույց
30.06.2022

Ծնողական ժողովների ժամանակացույց

Ներկայացնում ենք 9-րդ և 10-րդ դասարանների ծնողական ժողովների ժամանակացույցը։...

Ծնողական ժողովների ժամանակացույց
25.06.2022

Ծնողական ժողովների ժամանակացույց

Ներկայացնում ենք 5-րդ և 6-րդ դասարանների ծնողական ժողովների ժամանակացույցը։...

IB entrance exam dates 2022
24.06.2022

IB entrance exam dates 2022

Ներկայացնում ենք Միջազգային բակալավրիատի ընդունելության քննությունների ժամանակացույցը։...

Ավագ դպրոցի ամառային քննությունների խորհրդատվությունների ժամանակացույց
19.06.2022

Ավագ դպրոցի ամառային քննությունների խորհրդատվությունների ժամանակացույց

Հարգելի՛ քվանտականներ, ձեզ ենք ներկայացնում ավագ դպրոցի հայոց լեզվի, պատմության, կենսաբանության, քիմիայի, մաթեմատիկ...

ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
15.06.2022

ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Հարգելի՛ քվանտականներ, ձեզ ենք ներկայացնում ավագ դպրոցի ամառային քննությունների ժամանակացույցը։...

ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՄԵԴԱԼՈՎ...
12.06.2022

ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՄԵԴԱԼՈՎ...

Քիմիայի Մենդելեևյան 56-րդ միջազգային օլիմպիադայում քվանտական Լեոնիդը Հայաստանը ներկայացնող երկու պատանիներից մեկն էր. այ...

Աշխարհահռչակ գիտնականը «Քվանտ» վարժարանում է...
10.06.2022

Աշխարհահռչակ գիտնականը «Քվանտ» վարժարանում է...

«Քվանտ» վարժարանը մեծապես կարևորում է համագործակցությունը ոչ միայն գիտական-կրթական ոլորտում հեղինակավոր միջազգային կազմա...

ԲԱՑՎԵՑ ԼՍԱՐԱՆ՝ ՀԵՐՈՍ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՈՒՆՈՎ․․․
10.06.2022

ԲԱՑՎԵՑ ԼՍԱՐԱՆ՝ ՀԵՐՈՍ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՈՒՆՈՎ․․․

Քվանտականներն այսուհետ հայրենասիրության կենդանի դասեր կսերտեն՝ ոգեշնչվելով վարժարանի հայրենանվեր ու քաջարի շրջանավարտներ...

« 1 … 29 30 31 … 49 »

ԵՐԲ ՔՎԱՆՏԱԿԱՆ ԲԵՄԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ...

27.12.2025
ԵՐԲ ՔՎԱՆՏԱԿԱՆ ԲԵՄԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ...


    «Քվանտ» վարժարանի մշակութային կյանքում հերթական հիշարժան էջը բացվեց. դպրոցական բեմը այս անգամ վերածվեց գաղափարների, հումորի և մանկական անկեղծության կենդանի տոնախմբության։ Մեծ հաջողությամբ բեմադրվեց «Մկների ժողովը» ներկայացումը, որը ոչ միայն ներկայացում էր, այլ նաև իսկական իրադարձություն քվանտական փոքրիկ հանդիսատեսի համար։

  Բեմի իրական հերոսները 4–3 դասարանի աշակերտներն էին (դասվար՝ Ն. Փանոսյան)։ Նրանց խաղը զարմացրեց բնականությամբ, խոսքը՝ հստակությամբ, իսկ կերպարների մեկնաբանությունը՝ հասուն մտածողությամբ։ Յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր ժեստ ու արտահայտություն խոսում էր այն մասին, որ բեմում կանգնած են ոչ պարզապես երեխաներ, այլ մտածող փոքրիկ արվեստագետներ, որոնք հասկացել ու սիրել են իրենց դերը։

  Ներկայացման ողջ ընթացքում դահլիճը լի էր ծիծաղով, հետաքրքրված հայացքներով և անկեղծ ապրումներով։ «Մկների ժողովը» չորս անգամ ներկայացվեց «Քվանտ» վարժարանի առաջինից չորրորդ դասարանների աշակերտների համար՝ յուրաքանչյուր անգամ նույն ոգևորությամբ և ջերմ ընդունելությամբ։ Փոքրիկ հանդիսատեսը ոչ միայն հաճույքով հետևում էր զարգացումներին, այլ նաև աննկատ դառնում էր ներկայացման գաղափարական ուղեկիցը։

  Բեմադրությունը հմտորեն փոխանցում էր համագործակցության, հնարամտության և համախմբվածության կարևոր գաղափարը՝ պարզ, հասկանալի և միևնույն ժամանակ խորքային ձևով։ Այն հիշեցնում էր, որ խնդիրների լուծումը ծնվում է միասնական մտածողությունից, փոխադարձ լսելու և աջակցելու կարողությունից։

  Այս ներկայացումը ևս մեկ անգամ հաստատեց, որ թատրոնը վարժարանում պարզապես արվեստի դրսևորում չէ։ Այն դաստիարակության, հաղորդակցության և թիմային ոգու ձևավորման հզոր միջոց է, որտեղ երեխաները սովորում են ոչ միայն խոսել բեմից, այլ նաև լսել միմյանց, վստահել ընկերոջը և հավատալ ընդհանուր հաջողությանը։

   «Քվանտ» վարժարանը այս բեմադրությամբ կրկին ապացուցեց, որ կրթությունն այստեղ սահմանափակված չէ դասագրքով․ այն ապրում է բեմում, շարժման մեջ է, շնչում է ստեղծագործությամբ և ձևավորում է մտածող, համախմբված ու նախաձեռնող սերունդ։

                                                                                                Հ. Լ.

footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 «Քվանտ» վարժարան