Ամառվա սկիզբը «Քվանտ» վարժարանի ռազմամարզական ճամբարում նշանավորվեց հիմնարար դպրոցի սաների ներկայությամբ, նրանց հագեցած ...
Քվանտական պատանիները շարունակում են բարձր պահել մեր դպրոցի պատիվը միջազգային ասպարեզում։
Ռումինիայի Prahova County Centre of Excellence-ի կողմից կազմակերպված հեղինակավոր InfO(1)Cup 10-րդ միջազգային առցանց մրցույթում Հայաստանի թիմը նվաճել է 3 մեդալ, որոնցից երկուսը՝ «Քվանտ» վարժարանի աշակերտների շնորհիվ։
Վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Մանուկյանը արժանացել է արծաթե մեդալի՝ ցուցադրելով ծրագրավորման բարձր մակարդակ և մրցակցային հմտություններ։
Բրոնզե մեդալ է նվաճել նաև 8-րդ դասարանի աշակերտ Վաչե Քոչարյանը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ վարժարանում ձևավորվում են ուժեղ և նպատակասլաց երիտասարդներ։
Նշենք, որ մրցույթը ամեն տարի անցկացվում է հեռավար ձևաչափով՝ համախմբելով տարբեր երկրների լավագույն սովորողներին։ Այս հաջողությունը ոչ միայն անհատական ձեռքբերում է, այլև «Քվանտ» վարժարանի կրթական միջավայրի, նվիրված ուսուցիչների և նպատակասլաց աշխատանքի արդյունք։
Ջերմորեն շնորհավորում ենք հաղթող քվանտականներին և նրանց ուսուցիչներին՝ մաղթելով նորանոր նվաճումներ միջազգային մրցույթներում։
Հ. Լ.