: Անդրանիկ Օզանյան ...
Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում փայլուն հանդես գալը և մեդալների հարուստ ավարով ամփոփումը դարձել է օլիմպիական քվանտ...
Մայրենի լեզվին նվիրված օրը «Քվանտ» վարժարանում այս տարի նշանավորվեց արդեն ավանդույթ դարձած գեղեցիկ միջոցառմամբ։ 2019 թվա...
«Քվանտ» վարժարանը, գիտակցելով հայրենաճանաչության ամրապնդման կարևորությունը և հայրենագիտական առարկաների նկատմամբ հետաքր...
«Քվանտ» վարժարանի հեռավար օլիմպիական դպրոցը...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք ծնողական ժողովների ժամանակացույցը։...
Սիրելի՛ քվանտականներ, մեկնարկում է...
Ի գիտություն 2023-24 ուստարվա վարժարանի 10-րդ դասարան ընդունվել ցանկացողների՝ 1-ին հոսքի նախապատրաստական դաս...
Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում փայլուն հանդես գալը և մեդալների հարուստ ավարով ամփոփումը դարձել է օլիմպիական քվանտ...
Քվանտական պատանիները շարունակում են բարձր պահել մեր դպրոցի պատիվը միջազգային ասպարեզում։
Ռումինիայի Prahova County Centre of Excellence-ի կողմից կազմակերպված հեղինակավոր InfO(1)Cup 10-րդ միջազգային առցանց մրցույթում Հայաստանի թիմը նվաճել է 3 մեդալ, որոնցից երկուսը՝ «Քվանտ» վարժարանի աշակերտների շնորհիվ։
Վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Մանուկյանը արժանացել է արծաթե մեդալի՝ ցուցադրելով ծրագրավորման բարձր մակարդակ և մրցակցային հմտություններ։
Բրոնզե մեդալ է նվաճել նաև 8-րդ դասարանի աշակերտ Վաչե Քոչարյանը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ վարժարանում ձևավորվում են ուժեղ և նպատակասլաց երիտասարդներ։
Նշենք, որ մրցույթը ամեն տարի անցկացվում է հեռավար ձևաչափով՝ համախմբելով տարբեր երկրների լավագույն սովորողներին։ Այս հաջողությունը ոչ միայն անհատական ձեռքբերում է, այլև «Քվանտ» վարժարանի կրթական միջավայրի, նվիրված ուսուցիչների և նպատակասլաց աշխատանքի արդյունք։
Ջերմորեն շնորհավորում ենք հաղթող քվանտականներին և նրանց ուսուցիչներին՝ մաղթելով նորանոր նվաճումներ միջազգային մրցույթներում։
Հ. Լ.