Սիրելի՛ քվանտականներ, Հիշեցնում ենք, որ Օժտված երեխաներ «Քվանտ-2022» մրցույթի առաջին փուլը տեղի է ունենալու ս/թ մայիս...
Գարնան զարթոնքը «Քվանտ» վարժարանում նշանավորվեց տոնական մեծ համերգով......
«Քվանտ» վարժարանում մշտապես կարևորել են բարի գործը և առիթը բաց չեն թողել բարեգործական տարբեր նախաձեռնությունների մասնակց...
Սիրելի՛ քվանտականներ, Տեղեկացնում ենք, որ Օժտված երեխաներ «Քվանտ-2022» մրցույթի առաջին փուլը տեղի կունենա......
Սիրելի՛ քվանտականներ, Տեղեկացնում ենք, որ Օժտված երեխաներ «Քվանտ-2022» մրցույթի առաջին փուլը......
Շնորհավորում ենք «Որոնում ենք տաղանդներ» մրցույթի գալա համերգին մասնակցելու հնարավորություն ստացած աշակերտներին:...
Սիրելի՛ կանայք, մայրե՛ր, քույրե՛ր և աղջիկնե՛ր, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ գարնանային գեղեցիկ տոների՝ կանանց միամսյակի...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացված է գարնանային ստուգարքների ժամանակացույցը։...
Շնորհավորում ենք «Որոնում ենք տաղանդներ» մրցույթի երկրորդ փուլ անցած մասնակիցներին։...
«Քվանտ» վարժարանում կարևորում են ազգային ինքնության, հոգևոր հասունացման ամրապնդմանը վերաբերող ցանկացած միջոցառում......
Քվանտական պատանիները շարունակում են բարձր պահել մեր դպրոցի պատիվը միջազգային ասպարեզում։
Ռումինիայի Prahova County Centre of Excellence-ի կողմից կազմակերպված հեղինակավոր InfO(1)Cup 10-րդ միջազգային առցանց մրցույթում Հայաստանի թիմը նվաճել է 3 մեդալ, որոնցից երկուսը՝ «Քվանտ» վարժարանի աշակերտների շնորհիվ։
Վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Մանուկյանը արժանացել է արծաթե մեդալի՝ ցուցադրելով ծրագրավորման բարձր մակարդակ և մրցակցային հմտություններ։
Բրոնզե մեդալ է նվաճել նաև 8-րդ դասարանի աշակերտ Վաչե Քոչարյանը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ վարժարանում ձևավորվում են ուժեղ և նպատակասլաց երիտասարդներ։
Նշենք, որ մրցույթը ամեն տարի անցկացվում է հեռավար ձևաչափով՝ համախմբելով տարբեր երկրների լավագույն սովորողներին։ Այս հաջողությունը ոչ միայն անհատական ձեռքբերում է, այլև «Քվանտ» վարժարանի կրթական միջավայրի, նվիրված ուսուցիչների և նպատակասլաց աշխատանքի արդյունք։
Ջերմորեն շնորհավորում ենք հաղթող քվանտականներին և նրանց ուսուցիչներին՝ մաղթելով նորանոր նվաճումներ միջազգային մրցույթներում։
Հ. Լ.