Հարգելի՛ քվանտականներ, ձեզ ենք ներկայացնում ձմեռային քննաշրջանի ժամանակացույցը։...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք տարրական դպրոցի ձմեռային քննաշրջանի խորհրդատվությունների ժամանակացույցը։...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացված է մայրենիի, հայոց լեզվի ու գրականության, մաթեմատիկայի, անգլերենի, ռուսաց լեզվի, պատմո...
Հայոց ավանդական գունազարդ կենաց ծառ, ընկույզ ու չիր-չամիչ, ցորենի հասկ, անուշաբույր գաթա, ազգային երգ ու հայկական հանելո...
Հարգելի՛ աշակերտներ, ծնողներ և ուսուցիչներ, ավարտվում է 2021 թվականը......
Անցնող տարվա ավարտը «Քվանտ» վարժարանում նշանավորվեց մի հաճելի արարողությամբ․ ամփոփվեցին «Քվանտ» վարժարանի ամենամյա մրցան...
«Քվանտ» վարժարանում մեծապես կարևորում են բարի գործեր կատարելը։ Հաճախ քվանտականները իրենք են դառնում բարեգործական նախաձեռ...
«Քվանտ» վարժարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից ուսումնադաստիարակչական գործընթացի անբաժան ուղեկիցն են դարձել ինտելեկտո...
Միջազգային հեղինակավոր օլիմպիադաներում «Քվանտ» վարժարանի սաները 2021 թ․-ին մշտապես հաղթական դիրքերում են եղել......
Հարգելի՛ քվանտականնենր, ներկայացնում ենք տարրական դպրոցի ձմեռային քննաշրջանի խորհրդատվությունների ժամանակացույցը։...
Քվանտական պատանիները շարունակում են բարձր պահել մեր դպրոցի պատիվը միջազգային ասպարեզում։
Ռումինիայի Prahova County Centre of Excellence-ի կողմից կազմակերպված հեղինակավոր InfO(1)Cup 10-րդ միջազգային առցանց մրցույթում Հայաստանի թիմը նվաճել է 3 մեդալ, որոնցից երկուսը՝ «Քվանտ» վարժարանի աշակերտների շնորհիվ։
Վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Մանուկյանը արժանացել է արծաթե մեդալի՝ ցուցադրելով ծրագրավորման բարձր մակարդակ և մրցակցային հմտություններ։
Բրոնզե մեդալ է նվաճել նաև 8-րդ դասարանի աշակերտ Վաչե Քոչարյանը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ վարժարանում ձևավորվում են ուժեղ և նպատակասլաց երիտասարդներ։
Նշենք, որ մրցույթը ամեն տարի անցկացվում է հեռավար ձևաչափով՝ համախմբելով տարբեր երկրների լավագույն սովորողներին։ Այս հաջողությունը ոչ միայն անհատական ձեռքբերում է, այլև «Քվանտ» վարժարանի կրթական միջավայրի, նվիրված ուսուցիչների և նպատակասլաց աշխատանքի արդյունք։
Ջերմորեն շնորհավորում ենք հաղթող քվանտականներին և նրանց ուսուցիչներին՝ մաղթելով նորանոր նվաճումներ միջազգային մրցույթներում։
Հ. Լ.