Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք Ա․ Օսկանյանի հուշամրցույթի աշխարհագրության արդյունքները։...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք Ա․ Օսկանյանի հուշամրցույթի մաթեմատիկայի արդյունքները։...
Իրական հերոսը նա է, ով, ապրելով բուռն և իմաստալից մի կյանք, այդ ընթացքում կերտում է նաև դեպի անմահություն տանող ճանապարհ...
Հարգելի՛ քվանտականներ, տեղեկացնում ենք, որ Ա․ Օսկանյանի անվան հուշամրցույթը կանցկացվի հետևյալ լսարաններում․...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք Ա․ Օսկանյանի անվան հուշամրցույթի 2-րդ փուլի գրանցված մասնակիցների ցուցակը ըստ ...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք տարրական դպրոցի 2021-22 ուստարվա ձմեռային քննաշրջանի խորհրդատվությունների ժամանա...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք տարրական դպրոցի 2021-22 ուստարվա ձմեռային քննաշրջանի ժամանակացույցը։...
Հարգելի՛ քվանտականներ, ձեզ ենք ներկայացնում ձմեռային քննաշրջանի ժամանակացույցը։...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք տարրական դպրոցի ձմեռային քննաշրջանի խորհրդատվությունների ժամանակացույցը։...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացված է մայրենիի, հայոց լեզվի ու գրականության, մաթեմատիկայի, անգլերենի, ռուսաց լեզվի, պատմո...
Քվանտական պատանիները շարունակում են բարձր պահել մեր դպրոցի պատիվը միջազգային ասպարեզում։
Ռումինիայի Prahova County Centre of Excellence-ի կողմից կազմակերպված հեղինակավոր InfO(1)Cup 10-րդ միջազգային առցանց մրցույթում Հայաստանի թիմը նվաճել է 3 մեդալ, որոնցից երկուսը՝ «Քվանտ» վարժարանի աշակերտների շնորհիվ։
Վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Մանուկյանը արժանացել է արծաթե մեդալի՝ ցուցադրելով ծրագրավորման բարձր մակարդակ և մրցակցային հմտություններ։
Բրոնզե մեդալ է նվաճել նաև 8-րդ դասարանի աշակերտ Վաչե Քոչարյանը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ վարժարանում ձևավորվում են ուժեղ և նպատակասլաց երիտասարդներ։
Նշենք, որ մրցույթը ամեն տարի անցկացվում է հեռավար ձևաչափով՝ համախմբելով տարբեր երկրների լավագույն սովորողներին։ Այս հաջողությունը ոչ միայն անհատական ձեռքբերում է, այլև «Քվանտ» վարժարանի կրթական միջավայրի, նվիրված ուսուցիչների և նպատակասլաց աշխատանքի արդյունք։
Ջերմորեն շնորհավորում ենք հաղթող քվանտականներին և նրանց ուսուցիչներին՝ մաղթելով նորանոր նվաճումներ միջազգային մրցույթներում։
Հ. Լ.